ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1499-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
______ ___________ 2025 թվականի N ______-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1499-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի «Կենդանիների, կենդանական ծագում ունեցող մթերքի, հումքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների, սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների ներմուծման, արտահանման, հանրապետության տարածքում փոխադրման համար անասնաբուժական ուղեկցող փաստաթղթեր, անվտանգության սերտիֆիկատներ և համապատասխանության տեղեկանք տալու կարգը, անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի, անվտանգության սերտիֆիկատների և համապատասխանության տեղեկանքի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 4-ի N 1241-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» 1499-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման և որոշման N 1 հավելվածի վերնագրերում, ինչպես նաև որոշման ամբողջ տեքստում «մթերքի, հումքի», բառերը փոխարինել «հումքի, մթերքի» բառերով, իսկ «մթերք և հումք» բառերը փոխարինել «հումք և մթերք» բառերով․
2) որոշման N 1 հավելվածի 6-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«2) N 2 ձևի անասնաբուժական վկայականը տրվում է պահման կամ պահպանման կամ վերամշակման կամ իրացման (վաճառքի) ենթակա անասնաբուժասանիտարական փորձաքննության ներկայացնելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության տարածքով փոխադրվող կենդանական ծագման չվերամշակված մթերքի (հում կաթ, հում յուղազերծված կաթ, հում սերուցք, մեղվաբուծական մթերք, ձու և ձվամթերք, ջրային կենսապաշարների որս, ակվակուլտուրայի արտադրանք) համար»․
3) որոշման N 1 հավելվածի 6-րդ կետի 4.1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«4․1) N 5 ձևի անասնաբուժական վկայականը տրվում է սպանդանոցային ծագման տեղական արտադրության կամ ներմուծված կենդանուց սպանդանոցային մորթի հետևանքով ստացված կենդանական ծագման հումքի և մթերքի՝ Հայաստանի Հանրապետության տարածքով փոխադրման, վերամշակման (մշակման) կամ իրացման (վաճառքի) համար: N 5 ձևի անասնաբուժական վկայականը տրամադրվում է սպանդանոցային գործունեություն իրականացնող իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից.»
4) որոշման N 2 հավելվածի N 2 ձևը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի․
5) որոշման N 2 հավելվածի N 5 ձևի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Սպանդանոցային ծագման տեղական արտադրության կամ ներմուծված կենդանուց սպանդանոցային մորթի հետևանքով ստացված կենդանական ծագման հումքի և մթերքի՝ Հայաստանի Հանրապետության տարածքով փոխադրման, վերամշակման (մշակման) և իրացման (վաճառքի)»:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված
ՀՀ կառավարության 20 թվականի
-ի N -Ն որոշման
«Ձև N 2
ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ
_________________________________________________
(մարզը, համայնքը)
_________________________________________________
(անասնաբուժական ծառայության անվանումը)
Ա Ն Ա Ս Ն Ա Բ ՈՒ Ժ Ա Կ Ա Ն Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն N ____
----- ----------------- 20 թ.
Պահման կամ պահպանման կամ վերամշակման կամ իրացման (վաճառքի) ենթակա անասնաբուժասանիտարական փորձաքննության ներկայացնելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության տարածքով փոխադրվող կենդանական ծագման չվերամշակված մթերքի (հում կաթ, հում յուղազերծված կաթ, հում սերուցք, մեղվաբուծական մթերք, ձու և ձվամթերք, ջրային կենսապաշարների որս, ակվակուլտուրայի արտադրանք)
Սույն անասնաբուժական վկայականը տրամադրվում է ____________________________________
____________________________________________________________________________-ին
(իրավաբանական անձի , անհատ ձեռնարկատիրոջ անվանումը, իրավաբանական հասցեն, գործունեության իրականացման վայրը, ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրի հասցեն, անձնագրային տվյալները)
_______________________________________________________________________________
(նշել կենդանական ծագման մթերքի տեսակը, անվանումը, քանակը /հատ, կգ/)
արտադրված__________________________________________________________________-ի
(արտադրողի անունը, ազգանունը կամ անվանումը/ գործունեության իրականացման վայրը)
կողմից տեղափոխման համար:
Կենդանական ծագման մթերքը տեղափոխվում է________________________________-ից
|
|
(նշել մթերքի գտնվելու վայրը) |
_______________________________________________________________________________
(նշել տեղափոխման վայրը` մարզը, համայնքը, ստացող իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը, գործունեության իրականացման վայրը, ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրի հասցեն կամ սահմանային հսկիչ կետը)
___________________________________________________________________ նպատակով
(պահում կամ պահպանում կամ վերամշակում կամ իրացում (վաճառք)
հետևյալ երթուղով` _____________________________________________________________
________________________________________________________________________________:
(նշել ճանապարհը, փոխադրամիջոցի տեսակը, պետական համարանիշը, փոխադրման պայմանները)
Կենդանական ծագման մթերքը ենթակա է անասնաբուժասանիտարական փորձաքննության:
Փոխադրամիջոցը մաքրված և ախտահանված է:
____________________________________________________________________________
(նշել երբ է կատարվել մաքրում և ախտահանում և ում կողմից)
Անասնաբուժական վկայականը տրվել է __________________________________________________
|
|
(անունը, ազգանունը, հայրանունը, պաշտոնը, ստորագրությունը) »: |
-
Քննարկվել է
16.05.2025 - 09.06.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա
-
Գերատեսչություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 1793
Տպել