Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1233-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1233-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը

ՀՀ կառավարության 2011թ. օգոստոսի 11-ի N 1233-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատվում է ՀՀ հանրային հատվածի ներքին աուդիտի մասնագիտական գործունեության ստանդարտները և ներքին աուդիտորների վարքագծի կանոնները, որոնք հիմնված էին տվյալ ժամանակաշրջանում գործող՝ միջազգային չափանիշներին: Սակայն վերջին տարիներին Ներքին աուդիտի ինստիտուտի («The Institute of Internal Auditors, IIA»)  կողմից իրականացվել է որոշ փոփոխություններ, մասնավորապես՝ 2025թ. հունվարի 9-ին ուժի մեջ է մտել ներքին աուդիտի միջազգային նոր ստանդարտներ. վերանայվել է ստանդարտների կառուցվածքը, կիրառելիությունը և արդիականությունը՝ միջազգային զարգացումների, փորձի և պահանջների համատեքստում։

Ստեղծված իրավիճակում գործող Որոշումը այլևս չի արտացոլում միջազգային պրակտիկայում ընդունված ժամանակակից պահանջները ներքին աուդիտի նկատմամբ և անհրաժեշտություն է առաջանում փոփոխել Որոշմամբ սահմանված ՀՀ հանրային հատվածի ներքին աուդիտի մասնագիտական գործունեության ստանդարտները և ներքին աուդիտորների վարքագծի կանոնները՝ ապահովելով դրանց համապատասխանությունը ներքին աուդիտի միջազգային ստանդարտներին։

 

  1. Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը

Առաջարկվող կարգավորման նպատակն է ապահովել ՀՀ-ում ներքին աուդիտի համակարգի շարունակական զարգացում ու միջազգային լավագույն փորձի ներդրում:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի ՀՀ հանրային հատվածի ներքին աուդիտի գործառույթի իրականացում՝ միջազգային նոր չափանիշներին համահունչ, ինչը կնպաստի ՀՀ-ում ներքին աուդիտի համակարգի արդիականացմանը և մասնագիտական գործունեության որակի բարձրացմանը պետական կառավարման մարմիններում և պետական հատվածի կազմակերպություններում։

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2021թ. նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման Հավելված N 1–ի «Ֆինանսների նախարարություն» բաժնի 14-րդ կետից:

 

  1. Ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխության մասին

Նախագծի ընդունումը  պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի առաջացնում։

  • Քննարկվել է

    12.05.2025 - 27.05.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1499

Տպել

Առաջարկներ`

Ara Chalabyan

23.05.2025

Տիրույթ I-ում բացակայում է Ներքին աուդիտի նպատակի ձևակերպումը, որը ստանդարտների հիմքն է։ Առաջարկում եմ ավելացնել։ Ներքին աուդիտը խորհրդին և ղեկավարությանը տրամադրելով անկախ, ռիսկերի վրա հիմնված և անաչառ հավաստիացում, խորհուրդ, ներըմբռնում և կանխատեսություն, ուժեղացնում է կազմակերպության կարողությունը՝ ստեղծելու, պաշտպանելու և պահպանելու արժեքներ:

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: