Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Կիբեռանվտանգության մասին», «Հանրային տեղեկությունների մասին», «Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին» օրենքների և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծեր

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
26 Գեւորգ Հայրապետյան 21.05.2025 23:59:16 «Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին» օրենքի նախագծի (այսուհետ նաեւ՝ Նախագիծ) վերաբերյալ CyberHUB, dpHUB 5. Նախագծի 22-րդ հոդվածով սահմանվում են Հանձնաժողովի կողմից գաղտնիք համարվող տեղեկությունների պահպանման կանոնները: Նախագծի 22-րդ հոդվածը 21-րդ հոդվածի հետ համակցությամբ վկայում է Հանձնաժողովի կողմից օրենքով գաղտնիք համարվող տեղեկություն նման տեղեկություն տնօրինողներից ստանալու իրավունք: Այդուհանդերձ, նախագծերի փաթեթում բացակայում են ոլորտային օրենքների նախագծերը, որոնցում արտացոլված կլինի Հանձնաժողովին գաղտնիք համարվող տեղեկություն տալու պարտականությունը: Օրինակ, Նախագծի 22-րդ հոդվածը սահմանում է ի թիվս այլնի բանկային գաղտնիքը պահպանելու պարտականություն, ինչից ենթադրվում է, որ Հանձնաժողովը բանկային գաղտնիք ստանալու իրավունք ունի: Թեեւ բանկային գաղտնիքն այլ մարմիններին տրամադրելու մասին դրույթները սահմանվում են «Բանկային գաղտնիքի մասին» օրենքով, սակայն նախագծերի փաթեթում բացակայում է «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում Հանձնաժողովին բանկային գաղտնիք տրամադրելու պարտականություն սահմանող դրույթ լրացնելու վերաբերյալ օրենքի նախագիծը: Սա իրավակիրառ պրակտիկայում կարող է հանգեցնել իրավական ակտերի հակասության եւ խաթարել Հանձնաժողովի աշխատանքը: Առաջարկում ենք նախաձեռնել լրացումներ այն իրավական ակտերում, որոնք, իրավական տեխնիկայի առումով, ենթադրում են Հանձնաժողովին գաղտնի տեղեկություն տրամադրելու պարտականություն սահմանող դրույթներ: Ընդունվել է: Կատարվել է համապատասխան փոփոխություն:
27 Գեւորգ Հայրապետյան 21.05.2025 23:59:16 «Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին» օրենքի նախագծի (այսուհետ նաեւ՝ Նախագիծ) վերաբերյալ CyberHUB, dpHUB 6. Նախագծի 24-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հանձնաժաղովի վարչական ակտը կարող է բողոքարկվել դատական կարգով միայն վարչական կարգով բողոքարկվելուց հետո: Վարչական դատավարության օրենսգիրքը դատարան դիմելու իրավունքի նախապայման սահմանում է միայն վերադասության կարգով բողոքարկման ենթակա չլինելու հանգամանքը: Ընդ որում, նման վերապահումը վերաբերում է որպես կանոն վարչական մարմիններին (տես՝ Վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ, 10-րդ, 73-րդ, 192-րդ հոդվածներ), իսկ վարչական կարգով բողոքարկելու (գանգատարկելու) պահանջ նախատեսվում է միայն ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության վարչական ակտերի համար (տես՝ Վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1.2 մաս): Հաշվի առնելով, որ Հանձնաժողովը չունի վերադաս վարչական մարմին՝ Նախագծի Նախագծի 24-րդ հոդվածի 3-րդ մասի հակասում է Վարչական դատավարության օրենսգրքով սահմանված՝ դատարան դիմելու իրավունքին: Առաջարկում ենք Նախագծի 24-րդ հոդվածի 3-րդ մասը հանել: Ընդունվել է: Կատարվել է համապատասխան փոփոխություն:
28 Գեւորգ Հայրապետյան 21.05.2025 23:59:16 «Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին» օրենքի նախագծի (այսուհետ նաեւ՝ Նախագիծ) վերաբերյալ CyberHUB, dpHUB 7. Նախագծում, ինչպես նաեւ փաթեթի մյուս իրավական ակտերի նախագծերում շատ են վրիպակները: Օրինակ, ամբողջ Նախագծում «կիբեռանվտանգություն» եզրույթը գրված է «ր»-ով: Կամ, Նախագծում կրառվում է «տեղեկատվություն» եզրույթը, այնինչ առերեւույթ խոսք է գնում ոչ թե «տեղեկատվության» (տեղեկությունը փնտրելու և ստանալու, տեղեկությունը տրամադրելու գործընթացի), այլ «տեղեկությունների» (անձի, առարկայի, փաստի, հանգամանքի, իրադարձության, եղելության, երևույթի վերաբերյալ ստացված կամ ձևավորված տվյալների) մասին (տե՛ս «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը): Առաջարկում ենք - Նախագծում «կիբերանվտանգություն»-ը փոխարինել «կիբեռանվտանգություն»-ով՝ համապատասխան թվով եւ հոլովաձեւերով, - Նախագծում «տեղեկատվություն» բառերը վերաբերելի դեպքերում փոխարինել «տեղեկություն» բառերով՝ համապատասխան թվով եւ հոլովաձեւերով, - Նախագիծը, ինչպես նաեւ փաթեթի մյուս իրավական ակտերի նախագծերը սրբագրել: Ընդունվել է: Կատարվել է համապատասխան փոփոխություններ:
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: