Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Կիբեռանվտանգության մասին», «Հանրային տեղեկությունների մասին», «Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին» օրենքների և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծեր

«Կիբեռանվտանգության մասին» օրենքի լրամշակված նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ֆիզիկական և վիրտուալ տարածքներում տեղեկատվական համակարգերի և կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների ապահով և հուսալի գործունեության անհրաժեշտությունից: Այն կօգնի կիբեռանվտանգության ոլորտում պետական համալիր քաղաքականություն և գործողությունների ծրագրի մշակման, կիբեռանվտանգության մարտահրավերների և ռիսկերի գույքագրման, դրանց դասակարգման, կիբեռմիջադեպերին արձագանքման համակարգված միջոցառումների և սկզբունքների սահմանման, արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության ժամանակ կիբեռանվտանգության ապահովման ուժեղացման, լրացուցիչ գործողությունների պլանի և համապատասխան սցենարների մշակման, դերերի և պատասխանատվության շրջանակի հստակեցման, կիբեռվարժանքների պլանավորման և իրականացման, հասարակության լայն շրջանակների իրազեկման և կիբեռգրագիտության մակարդակի բարձրացմանը միտված ծրագրերի իրականացման համար։

«Հանրային տեղեկությունների մասին» օրենքի լրամշակված նախագծի ընդունումը կնպաստի հանրային տեղեկությունների արդյունավետ կառավարմանը, բաց տվյալների քաղաքականության, տվյալների հավաքագրման «մեկանգամյա» սկզբունքի ներդրմանը, պետական տեղեկատվական համակարգի, դրանում թվային տեխնոլոգիաների ներդրման ինստիտուցիոնալ մեխանիզմների՝ թվայնացման ստանդարտների, անվտանգության չափանիշների մշակմանը և ներդրմանը, տվյալների միասնական օգտագործման գործուն համակարգի (փոխգործելիություն),  ներդրման և այլ հարցերում, միաժամանակ հնարավորություն ստեղծելով առավել արդյունավետ կերպով իրականացնել Հայաստանի թվայնացման, ՀՀ կառավարության, տնտեսության և հասարակության թվային փոխակերպման նպատակները:

«Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին» օրենքի նախագծի ընդունումը հնարավորություն կտա ստեղծել տեղեկատվական համակարգերի կարգավորման ոլորտում մասնագիտացված մարմին՝ ինքնավար մարմնի կարգավիճակով, որի իրավասության տիրույթում է լինելու Հայաստանի Հանրապետության միասնական թվայնացված միջավայրի և թվային տնտեսության ձևավորման խթանման և պաշտպանվածության ապահովումը, մասնակցությունը ​​տեղեկատվական համակարգերի, կիբերանվտանգության բնագավառում պետական քաղաքականության մշակմանը, ինչպես նաև վերը նշված  օրենքների և դրանց հիման վրա ընդունված ենթաօրենսդրական իրավական ակտերի կիրառման ապահովումը, օրենքների պահանջների խախտումների կանխարգելումը:

  • Քննարկվել է

    06.05.2025 - 21.05.2025

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Անվտանգություն, Հեռահաղորդակցություն(էլեկտրոնային հաղորդակցութուն), Հանրային կառավարում, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն, Տեղեկատվական տեխնոլոգիաներ

  • Գերատեսչություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9242

Տպել

Առաջարկներ`

Գեւորգ Հայրապետյան

21.05.2025

«Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին» օրենքի նախագծի (այսուհետ նաեւ՝ Նախագիծ) վերաբերյալ CyberHUB, dpHUB 1. Պարզ չէ Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասում կիրառվող «շերտ» եզրույթն անհասկանալի, միգուցե նեղ մասնագիտական է, նախագծի կոնտեքստում հանրածանոթ չէ եւ ըստ այդմ խնդրահարույց է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասի տեսանկյունից: Հաշվի առնելով, որ Նախագծում որեւէ այլ դրույթում «շերտ» եզրույթը չի կիրառվում, եւ ըստ այդմ բացակայում է դրա հասկացությունը սահմանելու անհրաժեշտությունը՝ առաջարկում ենք այդ տերմինը փոխել կամ վերախմբագրել կամ, հատկապես եթե օտարալեզու համահայտնի տերմինի թարգմանություն է, Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի կանոնի հիմքով փակագծերում հստակեցնել:

Գեւորգ Հայրապետյան

21.05.2025

«Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին» օրենքի նախագծի (այսուհետ նաեւ՝ Նախագիծ) վերաբերյալ CyberHUB, dpHUB 2. Հաշվի առնելով, որ տարբեր ոլորտային օրենքներում այլ մարմինների կողմից կարգավորման եւ վերհսկմանը զուգահեռ կիրառվում է նաեւ «հսկողություն» եզրույթը, առաջարկում ենք Նախագծի վերաբերելի դրույթներում (օրինակ, 3-րդ հոդվածի 2-րդ, 5-րդ հոդվածի 3-րդ, 27-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերում) համապատասխան թվով եւ հոլովաձեւերով ավելացնել «հսկողություն» եզրույթը:

Գեւորգ Հայրապետյան

21.05.2025

«Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին» օրենքի նախագծի (այսուհետ նաեւ՝ Նախագիծ) վերաբերյալ CyberHUB, dpHUB 3. Նախագծի 6-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ Հանձնաժողովի նախագահի եւ անդամների պաշտոններում թեկնածու առաջադրելու իրավունք ունի կառավարությունը: Հաշվի առնելով ինքնավար մարմնի գործունեության եւ կարգավորման/վերահսկողության ոլորտները՝ առաջարկում ենք մեծացնել Հանձնաժողովի նախագահի եւ անդամների անկախության եւ անաչառության երաշխիքները՝ սահմանելով Հանձնաժողովի նախագահի եւ անդամների թեկնածուների ընտրություն մրցութային կարգով մրցութային խորհրդի կողմից (տես՝ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքը)՝ քաղաքացիական հասարակության մասնակցությամբ (տես՝ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին մասին» օրենքը): Այս համատեքստում առաջարկում ենք նաեւ Նախագծի 3-րդ հոդվածում լրացնել Հանձնաժողովի համագործակցությունը քաղաքացիական հասարակության հետ (տես՝ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքը):

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: