Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի №358Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 ապրիլի 2018 թվականի №---Ն

ք. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի №358Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» №358Ն որոշման 1-ին կետով հաստատված էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոններում (այսուհետ` Կանոններ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները․

 1) Կանոնների 13․3 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«13.3. Մատակարարը Դիմող անձի` սույն կանոնների 13.2 կետում նշված դիմումը ստանալուց հետո

1․ դիմումն առձեռն ներկայացնելու դեպքում անմիջապես, իսկ փոստային կապի միջոցով ներկայացնելու դեպքում դիմումն ստանալուց 1 աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ սույն կետի 2-րդ ենթակետով սահմանված դեպքի, ստուգում է ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունն ու դրանց համապատասխանության պարագայում Դիմող անձին է տրամադրում կամ ուղարկում սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կնքելու առաջարկ` վերջինիս տրամադրելով կամ ուղարկելով իր կողմից ստորագրված պայմանագիրը` 2 օրինակից։

2․ Երբ ներկայացվել է համայնքի վարչական տարածքի բնակավայրի սահմանից դուրս 0,22 կամ 0,4 կՎ լարմամբ սպառման համակարգի կամ 6 կՎ և բարձր լարմամբ կամ կառուցվող բազմաբնակարան շենքի կամ կառուցապատվող թաղամասի սպառման համակարգի միացման դիմում կամ ներկայացված դիմումը վերաբերում է սպառման համակարգի պահուստային սնուցման ապահովմանը (այսուհետ՝ բարդ ընթացակարգով էլեկտրական ցանցին միացման դեպքեր) սույն կանոնների 13.2 կետով նշված դիմումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում`

           1) մշակում է տեխնիկական պայմանները և (կամ) էլեկտրամատակարարման ուղեգիծը և համաձայնեցնում Դիմող անձի հետ.

           2) Դիմող անձին է ներկայացնում սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կամ Միացման պայմանագիր կնքելու առաջարկ` վերջինիս ուղարկելով իր կողմից ստորագրված պայմանագիրը` 2 օրինակից։».

2) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 13․3․1-13.3․6, 14․1․1-14․1․3 կետերով.

«13.3.1. Դիմումում (այդ թվում՝ դրան կից ներկայացված փաստաթղթերում) թերությունների առկայության դեպքում Մատակարարը սույն կանոնների 13․3 կետում նշված ժամկետներում Դիմող անձին առաջարկում է վերացնել թերությունները: Նման դեպքում դիմումը համարվում է Մատակարարին ներկայացված՝ համապատասխան թերությունները վերացնելու և Մատակարարին կրկին ներկայացնելու պահից։

13.3.2․ Դիմող անձը սույն կանոնների 13.3 կետում նշված պայմանագիրը սահմանված կարգով ստանալու պահից եռօրյա ժամկետում, դրան համաձայն լինելու պարագայում, իր կողմից ստորագրված պայմանագրի մեկ օրինակը ներկայացնում է Մատակարարին։ Պայմանագիրը ստանալու պահից  10 օրվա ընթացքում Դիմող անձի ստորագրած պայմանագրի օրինակը Մատակարարին  փաստացի չհանձնվելը համարվում է էլեկտրական ցանցին միացման դիմումից Դիմող անձի հրաժարում։

13.3.3. Այն դեպքում, երբ սույն կանոնների 13.3 կետ-ի 1-ին ենթակետով նախատեսված դեպքերում պայմանագրի կնքումից հետո Մատակարարը պարզում է, որ առկա են սույն կանոնների 13.3 կետի 2-րդ ենթակետով սահմանված դեպքերը, ոչ ուշ քան պայմանագրի կնքումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Դիմող անձին է ներկայացնում պայմանագրի փոփոխման վերաբերյալ գրավոր առաջարկ՝ վերջինիս ուղարկելով իր կողմից ստորագրված՝ պայմանագրում փոփոխություն կատարելու վերաբերյալ համաձայնագիր (այսուհետ՝ Համաձայնագիր)` 2 օրինակից։   

13.3.4․Դիմող անձը սույն կանոնների 13.3.3 կետում նշված առաջարկը սահմանված կարգով ստանալու պահից եռօրյա ժամկետում, դրան համաձայն լինելու պարագայում, իր կողմից ստորագրված Համաձայնագրի մեկ օրինակը ներկայացնում է Մատակարարին։ Առաջարկը ստանալու պահից 10 օրվա ընթացքում Դիմող անձի ստորագրած Համաձայնագրի օրինակը Մատակարարին փաստացի չհանձնվելու դեպքում համապատասխան պայմանագիրը համարվում է լուծված, իսկ Դիմող անձի կողմից վճարված էլեկտրական ցանցին միացման վճարը պայմանագիրը լուծված համարվելու պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում Մատակարարի կողմից ենթակա է վերադարձման:

13.3.5․Սույն կանոնների 13.3.4 կետով սահմանված կարգով պայմանագիրը համարվում է փոփոխված Դիմող անձի կողմից Համաձայնագրի ստորագրված մեկ օրինակը Մատակարարի կողմից ստանալու պահից: 

13.3.6․Սույն կանոնների 13.3.5 կետի համաձայն պայմանագրի փոփոխման դեպքում էլեկտրական ցանցին միացման ժամկետը սկսվում է հաշվարկվել սույն կանոնների 13.2 կետում նշված պայմանագրով նախատեսված կանխավճարի կամ դրա տարբերության վճարման, բայց ոչ շուտ քան պայմանագրի փոփոխմանը հաջորդող աշխատանքային օրվանից:

14․1․1 Մատակարարը համաձայնեցնում է նախագծային փաստաթղթերի մշակման սկզբնական փուլում Կառուցապատման և ինժեներական ենթակառուցվածքի ամփոփ հատակագիծը (այսուհետ՝ ամփոփ հատակագիծ)՝ այն ստանալուց հետո II ռիսկայնության աստիճանի (կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների համար՝ 5 օրվա ընթացքում, III ռիսկայնության աստիճանի օբյեկտների համար` 10 օրվա ընթացքում, IV ռիսկայնության աստիճանի օբյեկտների համար` 15 օրվա ընթացքում, կամ նույն ժամկետում մերժում է այն, նշելով մերժման պատճառները։

14.1․2 Լրամշակված ամփոփ հատակագիծը մատակարարի կողմից համաձայնեցվում է II ռիսկայնության աստիճանի (կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների համար՝ 2 օրվա ընթացքում, III և IV  ռիսկայնության աստիճանի օբյեկտների համար` 3 օրվա ընթացքում,

14․1․3 Մատակարարը համաձայնեցնում է նախագծային փաստաթղթերը և հաստատում նախագծի համապատասխան բաժինները նախագծային փաստաթղթերը ստանալու օրվանից՝  3-օրյա ժամկետում` II կատեգորիայի օբյեկտների դեպքում, 5-օրյա ժամկետում՝ III և IV կատեգորիայի օբյեկտների դեպքում․

 3) Կանոնների 13.5 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«13.5 Կանոնների 13.3 կետում նշված պայմանագրով (իսկ Կանոնների 13․3․5 կետով նախատեսված դեպքում համաձայնագրով) նախատեսված կանխավճարի (կառուցապատողի դեպքում՝ միացման վճարի) վճարման օրվանից, իսկ պայմանագիրը սույն կանոնների 14-րդ կետով սահմանված կարգով կնքված լինելու դեպքում՝ պայմանագրով նախատեսված կանխավճարի վճարման կամ շինարարական թույլտվության ստացման հաջորդող օրվանից, կապված նրանից թե որն ավելի ուշ վրա կհասնի, մինչև Դիմող անձին փաստացի էլեկտրամատակարարմամբ ապահովելու առավելագույն ժամկետը չի կարող գերազանցել՝

           1) էլեկտրական ցանցին 0,22 կՎ լարմամբ պարզեցված միացման դեպքում` 15 աշխատանքային օրը և էլեկտրական ցանցին 0,22 կՎ լարմամբ միացման մնացած բոլոր դեպքերում` 45 աշխատանքային օրը.

           2) Էլեկտրական ցանցին 0.4 կՎ լարմամբ պարզեցված միացման դեպքում՝ 15 աշխատանքային օրը և էլեկտրական ցանցին 0.4 կՎ լարմամբ միացման մնացած բոլոր դեպքերում՝ 60 օրը.

           3) էլեկտրական ցանցին 6(10) կՎ լարմամբ միացման դեպքում` 90 օրը.

           4) էլեկտրական ցանցին 35 կՎ, 110 կՎ լարմամբ կամ կառուցվող բազմաբնակարան շենքի կամ կառուցապատվող թաղամասի միացման դեպքում` 300 օրը:»

4) Կանոնների 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«14. Ճարտարապետահատակագծային առաջադրանք տվող իրավասու մարմնի դիմումն ստանալուց հետո մատակարարը մշակում է տեխնիկական պայմանները և դրա հետ մեկտեղ դիմողին է ներկայացնում Միացման պայմանագիր կնքելու առաջարկ` տրամադրելով իր կողմից ստորագրված պայմանագիրը` 2 օրինակից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ II ռիսկայնության աստիճանի (կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների համար՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, III ռիսկայնության աստիճանի օբյեկտների համար` 10 աշխատանքային օրվա ընթացքում, IV և V ռիսկայնության աստիճանի օբյեկտների համար` 15 աշխատանքային օրվա ընթացքում:»

5) Կանոնների 14․1 կետն ուժը կորցրած ճանաչել.

6) Կանոնների №3 հավելվածի՝ նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման համար անհրաժեշտ փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու կարգի՝

ա․ 8-րդ կետի 6-րդ ենթակետում «Կանոնների 13.3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված պայմանագիր» բառերը փոխարինել «սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր  կամ Միացման պայմանագիր» բառերով,

բ․ 10-րդ կետում «կանոնների 13.3 կետով» բառերը փոխարինել «կանոններով» բառով,

գ․ 11-րդ կետում «սույն կանոնների 13.3 կետով» բառերը փոխարինել «սույն կանոններով», իսկ «Կանոնների 13.3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված պայմանագիր» բառերը՝ «սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կամ Միացման պայմանագիր» բառերով։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

            ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՀԱՆՐԱՅԻՆ

                ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  ԿԱՐԳԱՎՈՐՈՂ 

                        ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ  ՆԱԽԱԳԱՀ՝                                                 Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ

 

               ք. Երևան

         -- ապրիլի 2018թ.

 

  • Քննարկվել է

    09.04.2018 - 25.04.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)

  • Նախարարություն

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7823

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ