«Հատուկ միջոցների տեխնիկական բնութագիրը, կիրառման կանոնները, պահպանման ժամկետները, ինչպես նաև դրանք և անհատական պաշտպանության միջոցները ոստիկանության ու ոստիկանության գվարդիայի սպառազինության մեջ ընդգրկելու, սպառազինությունից հանելու և ոչնչացնելու կարգը սահմանելու ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի N 867-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«___» ________ 2025 թվականի N _____-Ն
ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ, ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՔ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՎԱՐԴԻԱՅԻ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ, ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԵՎ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 867-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ոստիկանության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ, 34․1-ին հոդվածի 3-րդ, «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ մասերը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել՝
1) ոստիկանության և ոստիկանության գվարդիայի սպառազինության մեջ ընդգրկված հատուկ միջոցների տեխնիկական բնութագիրը` համաձայն N 1 հավելվածի,
2) ոստիկանության և ոստիկանության գվարդիայի սպառազինության մեջ ընդգրկված հատուկ միջոցների կիրառման կանոնները և պահպանման ժամկետները՝ համաձայն N 2 հավելվածի,
3) հատուկ միջոցները և անհատական պաշտպանության միջոցները ոստիկանության և ոստիկանության գվարդիայի սպառազինության մեջ ընդգրկելու, սպառազինությունից հանելու և ոչնչացնելու կարգը` համաձայն N 3 հավելվածի:
2․ Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի «Ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված հրազենի և ռազմամթերքի տեսակների, հատուկ միջոցների և անհատական պաշտպանության միջոցների ցանկերը, ինչպես նաև դրանք սպառազինության մեջ ընդգրկելու, սպառազինությունից հանելու, հատուկ միջոցները և անհատական պաշտպանության միջոցները ոչնչացնելու կարգը հաստատելու մասին» N 867-Ն որոշումը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի նոյեմբերի 1-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2025 թվականի
__________«__»-ի N ___-Ն որոշման
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՎԱՐԴԻԱՅԻ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ
|
Հ/հ |
Հատուկ միջոցի |
|
|
տեսակը |
տեխնիկական բնութագիրը |
|
|
1․ |
2․ |
3․ |
|
1․ |
Ձեռնաշղթաներ |
Մետաղյա, սևեռիչով, քաշը ոչ ավելի քան 1,6 կիլոգրամ, կիրառման թույլատրելի առավելագույն առաձգական ուժը 2500 նյուտոն: Մեկանգամյա օգտագործման, տեքստիլից և պլաստիկից, քաշը ոչ ավելի քան 0,5 կիլոգրամ։
|
|
2․ |
Կապող ցանցեր |
Ցանցի տրամագիծը բացված վիճակում ոչ պակաս քան 3 և ոչ ավելի քան 7 մետր, նետման հեռավորությունը ոչ պակաս քան 5 մետրը, բջիջների չափը ոչ ավելի քան 10x10 սանտիմետր, մանրաթելից կամ նեյլոնից, քաշը ոչ ավելի քան 10 կիլոգրամ։
|
|
3․ |
Մահակներ |
Ռետինից, մետաղից տելեսկոպիկ և ֆիքսված, ուղիղ և T-աձև, երկարությունը ոչ ավելի քան 0,8 մետր, քաշը ոչ ավելի քան 0,9 կիլոգրամ, տրամչափը ոչ ավելի քան 3,5 սանտիմետր։
|
|
4․ |
Ապակողմնորոշող լուսային և ձայնային ձեռքի նռնակներ, կրակոցներ և արկեր
|
Լույսի ուժը ոչ ավելի քան 70 միլիոն կանդելա: Կարճաժամկետ պայծառ ճառագայթման տևողությունը ոչ ավելի քան 0,05 վայրկյան: Ձայնային ճնշման մակարդակը ոչ ավելի քան 180 դեցիբել 1,5 մետր հեռավորության վրա։ Բազմատարրի տարրերի քանակը ոչ ավելի քան 7 հատ։ |
|
1․ |
2․ |
3․ |
|
5․ |
Ծեռքի ծխանռնակներ, ծխագլանակներ, ծխային կրակոցներ և արկեր |
Ծխածածկույթի երկարությունը ոչ պակաս քան 10 մետր, բարձրությունը ոչ պակաս քան 3 մետր, գոյատևման ժամանակը ոչ պակաս քան 30 վայրկյան։ Ոչ բեկորային, ոչ պայթունավտանգ, թունավոր և գրգռիչ նյութեր չպարունակող։ |
|
6․ |
Էլեկտրահարող սարքեր, կայծային պարպիչներ
|
Անմիջական և հեռահար ազդեցության, ազդեցության հզորությունը 1 000 Օհմ դիմադրության դեպքում ոչ ավելի քան 10 վատտ, իսկ կայծի լիցքաթափման լարումը ոչ ավելի քան 120 000 վատտ, ազդեցության տևողությունը ոչ ավելի քան 3 վայրկյան:
|
|
7․ |
Արցունքաբեր, գրգռիչ գազով ձեռքի սրվակներ, նռնակներ, կրակոցներ և արկեր |
Լիցքավորված արցունքաբեր, գրգռիչ գազով, գազարձակվող, օժտված չէ անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու ունակությամբ։ Ակտիվ գազարձակման տևողությունը ոչ ավելի քան 20 վայրկյան:
|
|
8․ |
Ծառայողական շներ (պահնորդական, հետախուզական, պարեկային) |
Ոչ պակաս քան 6 ամսական, զանազան վարժեցումների ընդունակ ցեղատեսակի, որոնք իրենց ցեղատեսակի համար ունեն միջին զարգացվածության լսողություն, տեսողություն, հոտառություն, մկանային համակարգ և հավասառակշռված նյարդային համակարգ։
|
|
9․ |
Արգելքներ քանդող գործիքներ (սարքեր) և տեխնիկա |
Փոքր չափի պայթուցիկ նյութեր, պատ քանդելու հարմարանքով կահավորված տեխնիկա, դուռ կամ փական կոտրելու հարվածային և այլ գործիքներ, մեխանիկական և ձեռքի մետաղահատիչներ։
|
|
10․ |
Մարդկանց և տրանսպորտային միջոցները հարկադրաբար կանգնեցնելու (արգելափակելու) տեխնիկական պատնեշներ, ճանապարհային ոզնիներ և փշալարեր |
Բազմաֆունկցիոնալ բացվող և փակվող զրահապատ վահանով կահավորված հատուկ մեքենա, որի վահանի բացված վիճակում վեր է ածվում ոչ պակաս քան 7 մետր լայնության և ոչ պակաս քան 3 մետր բարձրության պատի։ Մետաղյա 5-10 սանտիմետր փշերով, ոչ պակաս քան 5 մետր երկարությամբ բացվող ժապավեն, որի փշերի միջև հեռավորությունը բացված վիճակում ոչ ավելի է քան 15 սանտիմետրը։ Ցինկապատ փշերով փափուկ մետաղյա լար կամ ժապավեն, որի փշերի երկարությունը ոչ ավելի քան 6 սանտիմետր է, իսկ տրամագիծը ոչ ավելի քան 6 միլիմետր։
|
|
1․ |
2․ |
3․ |
|
11․ |
Ջրանետեր |
Ջրի նետման հեռավորությունը ոչ ավելի քան 100 մետր, ջրի հոսքի արագությունը ոչ ավելի քան 50 լիտր 1 վարկյանում, ջրի ճնշումը ոչ ավելի քան 18 մեգապասկալ: |
|
12․ |
Զրահամեքենաներ |
Անիվավոր, զրահապատ, հակաբեկորային և հակափամփուշտային պաշտպանվածություն ունեցող, առավելագույն արագությունը ոչ պակաս քան 60 կիլոմետր/ժամ, փոխադրում է ոչ պակաս քան 6 մարդ և ոչ պակաս քան 1000 կիլոգրամ բեռ, ունի ոչ պակաս քան 3 դուռ։ |
|
13․ |
Ռետինե գնդակներով փամփուշտներ |
Կլոր կամ բութ ծայրով, ռետինե, առանց կարծր միջուկի, դեֆորմացման ենթակա և նվազագույն անդրադարձող թռիչք ունեցող։ |
|
14․ |
Նույնականացնող կամ տարբերակող ներկող նյութեր |
Գունավոր քիմիական նյութ կամ լուծույթ, որը հագուստի, մարմնի կամ այլ առարկաների վրա մնում է երկար ժամանակ և չի գունաթափվում լվանալու արդյունքում, մարդկանց առողջությանը վնաս չի պատճառում։ Անգույն քիմիական նյութ կամ լուծույթ, որը տեսանելի է միայն ուլտրամանուշակագույն ճառագայթների տակ։
|
Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2025 թվականի
__________«__»-ի N ___-Ն որոշման
ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՎԱՐԴԻԱՅԻ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1․ Սույնով կարգավորվում են ոստիկանության և ոստիկանության գվարդիայի ծառայողների (այսուհետ՝ ոստիկանության ծառայող) կողմից իրենց լիազորությունների իրականացման ընթացքում հատուկ միջոցների կիրառման և դրանց պահպանման ժամկետների հետ կապված հարաբերությունները:
2․ Ոստիկանության և ոստիկանության գվարդիայի սպառազինության (այսուհետ՝ սպառազինություն) մեջ կարող են ընդգրկվել միայն «Ոստիկանության մասին» օրենքի 31-րդ և «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի 21-րդ հոդվածների 2-րդ մասերով նախատեսված հատուկ միջոցները։
3․ Սպառազինության մեջ չընդգրկված հատուկ միջոցների կիրառումն արգելվում է:
4․ Հատուկ միջոցները կարող են կիրառվել բացառապես «Ոստիկանության մասին» և «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքներով նախատեսված նպատակներով, դեպքերում և իրավաչափության այլ պայմաններին համապատասխան։
- 2. ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
5․ Հատուկ միջոցները կիրառվում են բացառապես դրանց նշանակությանը և տեխնիկական բնութագրերին համապատասխան։
6․ Հատուկ միջոցներ կիրառելիս դրանց շահագործման ընդհանուր և հատուկ կանոնների, ինչպես նաև անվտանգության պահանջների պահպանումը պարտադիր է:
7․ Ձեռնաշղթաները կիրառվում են անձի ակտիվ ֆիզիկական գործողությունները սահմանափակելու համար։ Գործադրման ընթացքում անհրաժեշտ է երկու ժամը մեկ ստուգել ձեռնաշղթայի փականների վիճակը, անհրաժեշտության դեպքում թուլացնել սեղմվածքը:
- Կապող ցանցերը կիրառվում են անձի կամ մի խումբ անձանց ագրեսիվ ֆիզիկական գործողությունները սահմանափակելու համար։ Կապող ցանցերը կիրառելուց հետո կիրառվում են ձեռնաշղթաներ։
9․ Մահակները կիրառվում են անձի ոչ իրավաչափ վարքագիծը կանխելուն կամ խափանելուն ուղղված, այդ թվում՝ ինքնապաշտպանական գործողություններ կատարելու համար։ Արգելվում է մահակներով հարվածներ հասցնել անձի գլխին, պարանոցին և կենսական այլ օրգաններին, ներառյալ՝ որովայնի և միզասեռական օրգանների հատվածներին։
10․ Ապակողմնորոշող լուսային և ձայնային ձեռքի նռնակները, կրակոցները և արկերը կիրառվում են ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորող, այդ թվում՝ զանգվածային անկարգություններ կամ հակաիրավական խմբակային այլ գործողություններ կատարող անձանց նկատմամբ կանխարգելիչ և վնասազերծող գործողություններ իրականացնելու համար՝ հոգեբանաֆիզիոլոգիական ներգործության (հզոր լուսային և ձայնային ազդակների) միջոցով: Թույլատրվում է կիրառել միայն բաց տեղանքում, եթե տվյալ տեսակը նախատեսված չէ փակ տեղանքում կիրառելու համար՝ անձից նվազագույնը 2․5 մետր հեռավորության վրա։
11․ Ձեռքի ծխանռնակները, ծխագլանակները, ծխային կրակոցները և արկերը կիրառվում են ծխային ծածկույթի հաշվին անձանց հոգեկամային կայունությունը ճնշելու միջոցով նրանց ոչ իրավաչափ վարքագիծը, այդ թվում՝ զանգվածային անկարգությունները կամ հակաիրավական խմբակային այլ գործողությունները կանխելու և խափանելու ընթացքում, ինչպես նաև ոստիկանության ծառայողների գործողությունները քողարկելու համար։ Ազդեցության գոտում ձեռքի ծխանռնակների, ծխագլանակների, ծխային կրակոցների և արկերի կրկնակի կիրառումն արգելվում է։
12․ Էլեկտրահարող սարքերը, կայծային պարպիչները կիրառվում են անձի ոչ իրավաչափ վարքագիծը կանխելուն կամ խափանելուն, ինչպես նաև անձին վնասազերծելուն ուղղված, այդ թվում՝ ինքնապաշտպանական գործողություններ կատարելու համար՝ առանց նրան ֆիզիկական վնաս պատճառելու։ Էլեկտրահարող սարքերը և կայծային պարպիչները կիրառվում են մեկանգամյա ազդեցության համար, 3 վայրկյանից ոչ ավելի տևողությամբ՝ միայն մարդու մարմնի մկանային հատվածներում: Արգելվում է դրանց կիրառումը ջրային միջավայրում, ինչպես նաև մարդու մարմնի զգայուն հատվածներում (գլխի, պարանոցի, սրտի, ստոծանու շրջանում)։ Էլեկտրահարող սարքերի և կայծային պարպիչների կրկնակի կամ բազմակի կիրառումն անթույլատրելի է։
13․ Արցունքաբեր, գրգռիչ գազով ձեռքի սրվակները կիրառվում են անձի կամ անձանց խմբի ոչ իրավաչափ վարքագծի կանխմանը, խափանմանը, ինչպես նաև նրանց վնասազերծմանն ուղղված գործողություններ իրականացնելու ընթացքում։ Կիրառման ժամանակ անհրաժեշտ է գազի շիթն ուղղել անձի ուղղությամբ: Բաց տարածքներում արցունքաբեր կամ գրգռիչ գազով ձեռքի սրվակները անհրաժեշտ է գործադրել քամու ուղղությանը համապատասխան: Արգելվում է դրանց կիրառումը բաց կրակին մոտ տարածության վրա:
14․ Ծառայողական շները (պահնորդական, հետախուզական, պարեկային) օգտագործվում են անձի ոչ իրավաչափ վարքագծին հակազդելու համար հոգեբանաֆիզիոլոգիական ներգործության միջոցով կանխարգելիչ և վնասազերծող գործողություններ իրականացնելու ընթացքում: Արգելվում է պարեկության ժամանակ ծառայողական շները փոխանցել այլ անձանց կամ թողնել առանց հսկողության: Ծառայողական շները պետք է ստանան պարտադիր պատվաստումներ, ինչը հավաստվում է իրավաու մարմնի կողմից տրված վկայականով:
15․ Արգելքներ քանդող գործիքները (սարքերը) և տեխնիկան կիրառվում են պատեր, դռներ, դռան փականներ կամ այլ խոչընդոտներ վերացնելու միջոցով անձանց ոչ իրավաչափ վարքագիծը խափանելուն, ինչպես նաև նրանց վնասազերծելուն ուղղված գործողություններ իրականացնելու համար։ Սույն կետով նախատեսված հատուկ միջոցները պետք է կիրառվեն այնպես, որպեսզի արգելքների կամ խոչընդոտների հետևում գտնվող անձանց պատճառվելիք վնասը լինի նվազագույն։
16․ Մարդկանց և տրանսպորտային միջոցները հարկադրաբար կանգնեցնելու (արգելափակելու) տեխնիկական պատնեշները, ճանապարհային ոզնիները և փշալարերը կիրառվում են անձանց ոչ իրավաչափ վարքագիծը խափանելու համար՝ մարդկանց տեղաշարժը սահմանափակելուն, ինչպես նաև տրանսպորտային միջոցների ընթացքը դադարեցնելուն ուղղված գործողություններ իրականացնելու ընթացքում։ Տրանսպորտային միջոցները հարկադրաբար կագնեցնելն արգելվում է․
1) շտապ բժշկական օգնության ծառայության ավտոմեքենաների նկատմամբ․
2) մոտոցիկլների, մոտոսայլակների և մոպեդների նկատմամբ.
3) լեռնային ճանապարհներին կամ ճանապարհի սահմանափակ տեսանելիությամբ հատվածներում.
4) երկաթուղային գծանցներում, թունելներում, կամուրջների, ուղետարների և էստակադաների վրա։
17․ Ջրանետերը, այդ թվում՝ հատուկ ներկող նյութերի օգտագործմամբ, կիրառվում են բարձր ճնշման ջրի շթի օգնությամբ անձանց մեծաքանակ խմբերի ոչ իրավաչափ գործողությունները խափանելու համար՝ նրանց առաջընթացը կասեցնելու, տարանջատելու և մեկուսացնելու միջոցով: Արգելվում է ջրանետներն օգտագործել անձանց ֆիզիկական վնաս պատճառելու համար։
18․ Զրահամեքենաները կիրառվում են անձանց ոչ իրավաչափ վարքագիծը, այդ թվում՝ զանգվածային անկարգությունները կամ հակաիրավական խմբակային այլ գործողությունները խափանելու ընթացքում ոստիկանության ծառայողների արագ և անվտանգ տեղաշարժն ապահովելու, ինչպես նաև այդ գործողություններին հակազդելու արդյունավետությունը բարձրացնելու համար։ Արգելվում է զրահամեքենաներն օգտագործել անձանց ֆիզիկական վնաս պատճառելու համար։
19․ Արցունքաբեր, գրգռիչ գազով ձեռքի նռնակները, կրակոցները և արկերը կիրառվում են արցունքաբեր և գրգռիչ նյութերի բաղադրությամբ գազածխային ծածկույթի հաշվին անձանց հոգեկամային կայունությունը ճնշելու միջոցով նրանց ոչ իրավաչափ վարքագիծը, այդ թվում՝ զանգվածային անկարգությունները կամ հակաիրավական խմբակային այլ գործողությունները կանխելու և խափանելու ընթացքում։ Բաց տարածքներում արցունքաբեր կամ գրգռիչ գազով ձեռքի նռնակները, կրակոցները և արկերը անհրաժեշտ է գործադրել քամու ուղղությանը համապատասխան, մարդուց նվազագույնը 40 մետր հեռավորության վրա։ Ազդեցության գոտում արցունքաբեր կամ գրգռիչ գազով ձեռքի նռնակների, կրակոցների և արկերի կրկնակի կիրառումն արգելվում է։
20․ Ռետինե գնդակներով փամփուշտները կիրառվում են անձանց ոչ իրավաչափ վարքագիծը խափանելու նպատակով կանխարգելիչ և վնասազերծող գործողություններ իրականացնելու ընթացքում, այդ թվում՝ ոստիկանության ծառայողի ինքնապաշտպանության համար։ Անձի գլխին ռետինե գնդակով կրակ արձակելն արգելվում է։ Ռետինե գնդակով փամփուշտները կիրառվում են մարդուց՝ արտադրողի կողմից սահմանված տեխնիկական բնութագրերով նախատեսված նվազագույնը հեռավորության վրա:
21․ Նույնականացնող կամ տարբերակող ներկող նյութերը կիրառվում են ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորած անձանց գունավորման եղանակով պարզելու և հայտնաբերելու համար: Ալյումինային հիմքով ներկող նյութերը գործադրվում են ջրանետի միջոցով։ Ներկող նյութերը մարդու կյանքի և առողջության համար չպետք է վնասակար ազդեցություն ունենան:
- ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
22․ Հատուկ միջոցներ կիրառող ոստիկանության և ոստիկանության գվարդիայի ծառայողը պետք է հանդերձավորված լինի անհատական պաշտպանության միջոցներով (հակագազ, սաղավարտ, վահան, զրահաբաճկոն և այլն)։
23․ Հատուկ միջոցների կիրառումից հետո իրականացվում է տարածքի կամ շինության զննություն` տուժած անձանց, հրդեհի հնարավոր օջախների, կենսաապահովման օբյեկտների խափանումների և չգործած հատուկ միջոցների հայտնաբերման, ինչպես նաև դրանց վնասազերծման նպատակով: Անհրաժեշտության դեպքում իրականացվում է ապագազացում:
24․ Գազածխային զանգվածի ազդեցության գոտում բոլոր գործողություններն իրականացվում են անհատական պաշտպանության միջոցներով:
25․ Գազածխային զանգվածի ազդեցությունից տուժած անձանց առաջին օգնություն ցույց տալու համար օգտագործվում են անուշադրի սպիրտ (շնչելու համար) և կերակրի սոդայի երկու տոկոսանոց ջրային լուծույթ կամ բորաթթվի ջրային լուծույթ (աչքերը լվանալու համար):
26․ Արգելվում է մոտենալ չգործած հատուկ միջոցներին դրանց օգտագործումից հետո 10 րոպեի ընթացքում:
27․ Չգործած հատուկ միջոցների կրկնակի կիրառումն արգելվում է։
28․ Արգելվում է իրանի կամ թաղանթի վրա վնասվածքներ (ճաքեր, փոսիկներ, սեղմվածքներ և այլն) ունեցող հատուկ միջոցների օգտագործումը:
29․ Արգելվում է մասնատել կամ վերանորագել վնասված կամ չգործած հատուկ միջոցները:
30․ Շահագործման համար ոչ պիտանի հատուկ միջոցների կիրառումն արգելվում է:
31․ Հատուկ միջոցները պահպանվում են մինչև դրանց տեխնիկական բնութագրերով նախատեսված ժամկետների լրանալը։
Հավելված N 3
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2025 թվականի
__________«__»-ի N ___-Ն որոշման
ԿԱՐԳ
ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՎԱՐԴԻԱՅԻ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ, ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԵՎ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ
- Ոստիկանության և ոստիկանության գվարդիայի սպառազինության (այսուհետ՝ սպառազինություն) մեջ հատուկ միջոցների և անհատական պաշտպանության միջոցների տեսակներն ընդգրկվում և սպառազինությունից հանվում են ոստիկանության և ոստիկանության գվարդիայի լիազորությունների իրականացման կապակցությամբ առաջացող անհրաժեշտության կամ դրանց հետագա կիրառման անթույլատրելիության կամ անարդյունավետության հիմքով։
- Հատուկ միջոցների և անհատական պաշտպանության միջոցների տեսակները սպառազինության մեջ ընդգրկվում և սպառազինությունից հանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի կողմից ստեղծված հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) եզրակացության հիման վրա:
- Հանձնաժողովը բաղկացած է առնվազն հինգ անդամից: Հանձնաժողովի կազմում կարող է ընդգրկվել փորձագետ։
- Սպառազինության մեջ հատուկ միջոցների կամ անհատական պաշտպանության միջոցների նոր տեսակներ ընդգրկելու կամ առկա տեսակները սպառազինությունից հանելու հարցը հանձնաժողովը քննարկում է համապատասխան ստորաբաժանման ղեկավարի հայտի հիման վրա։
- Հանձնաժողովը եզրակացություն է տալիս սպառազինության մեջ հատուկ միջոցների կամ անհատական պաշտպանության միջոցների նոր տեսակներ ընդգրկելու կամ սպառազինության մեջ առկա տեսակները հանելու նպատակահարմարության մասին:
- Հանձնաժողովը համապատասխան եզրակացությունը ներկայացնում է ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարին՝ սույն կարգի 4-րդ կետում նշված հայտը ստանալուց հետո եռամսյա ժամկետում:
- Հատուկ միջոցների տեսակները սպառազինության մեջ ընդգրկելու կամ սպառազինությունից հանելու համար ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարը սահմանված կարգով առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն:
- Սպառազինության մեջ հատուկ միջոցների և անհատական պաշտպանության միջոցների նոր տեսակներ ընդգրկելու հարցի քննարկման ընթացքում հանձնաժողովն ուսումնասիրում է ներկայացված հատուկ միջոցի տեսակի տեխնիկական բնութագիրը, նկարագրությունը, շահագործման կանոնները, առկայության դեպքում` այլ պետությունում կատարված փորձարկումների (փորձաքննությունների) արդյունքների վերաբերյալ նյութերը և իրավասու մարմինների կողմից դրանք կիրառելու մասին տեղեկությունները, ինչպես նաև մարդու նկատմամբ հատուկ միջոցի տվյալ տեսակի կիրառման համար թույլատրելի չափանիշների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտի քաղաքականությունը մշակող մարմնի գրավոր դիրքորոշումը:
- Սույն կարգի 8-րդ կետում նշված դիրքորոշումը ստանալու համար հանձնաժողովը գրությամբ դիմում է առողջապահության ոլորտի քաղաքականությունը մշակող մարմնին:
- Սույն կարգի 9-րդ կետում նշված գրությանը կցվում են սույն կարգի 8-րդ կետում նշված փաստաթղթերը և տեղեկությունները, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև հատուկ միջոցի տվյալ տեսակը:
- Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտի քաղաքականությունը մշակող մարմինը մարդու նկատմամբ հատուկ միջոցի տվյալ տեսակի կիրառման համար թույլատրելի չափանիշների վերաբերյալ դրական դիրքորոշում է ընդունում միայն այն դեպքում, երբ հատուկ միջոցի տվյալ տեսակը չի կարող մարդու առողջությանը պատճառել ծանր վնաս կամ մարդու օրգանիզմում առաջացնել անդառնալի փոփոխություններ կամ նրան մահ պատճառել կամ չհիմնավորված ռիսկի աղբյուր լինել։
- Առողջապահության ոլորտի քաղաքականությունը մշակող մարմինը համապատասխան դիրքորոշումը հանձնաժողովին ներկայացնում է սույն կարգի 9-րդ կետով նախատեսված գրությունը ստանալուց հետո 30-օրյա ժամկետում:
- Եթե հանձնաժողովի կողմից եզրակացություն տալու համար անհրաժեշտ է կատարել փորձաքննություն, ապա հանձնաժողովն իրավասու է որոշում ընդունել փորձաքննություն նշանակելու մասին։ Փորձաքննական ծառայությունը ձեռք է բերվում տվյալ տարվա պետական բյուջեով ոստիկանությանը հատկացված ֆինանսական միջոցների շրջանակներում։
- Հանձնաժողովը եզրակացություն է տալիս հատուկ միջոցների կամ անհատական պաշտպանության տեսակները սպառազինությունից հանելու մասին, եթե առկա է հետևյալ հանգամանքներից որևէ մեկը՝
1) դրանք հանվել են արտադրությունից,
2) դրանք կարող են փոխարինվել մարդու կյանքի կամ առողջության համար առավել նվազ վտանգավոր և արդյունավետ համանման այլ տեսակով,
3) դրանք շահագործման համար այլևս պիտանի չեն։
- Հատուկ միջոցների կամ անհատական պաշտպանության միջոցների տեսակներն շահագործման համար ճանաչվում են ոչ պիտանի, եթե առկա է հետևյալ հանգամանքներից որևէ մեկը՝
1) դրանք հետագա շահագործման համար ոչ պիտանի են դարձել ֆիզիկական մաշվածության, վթարների, տարերային աղետների, ռազմական գործողությունների, շահագործման կանոնների խախտման հետևանքով կամ շահագործման և պահպանման ժամկետները լրանալու պատճառով,
2) դրանց հետագա օգտագործումն անհնար կամ տնտեսապես աննպատակահարմար է,
3) դրանք ենթակա չեն նորոգման։
- Սույն կարգի 14-րդ կետում նշված եզրակացությունը պետք է պարունակի նաև հետևություն՝ սպառազինությունից հանված հատուկ միջոցների և անհատական պաշտպանության միջոցների տեսակները ոչնչացնելու մասին։
- Սպառազինությունից հանված հատուկ միջոցների և անհատական պաշտպանության միջոցների տեսակները Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 5-ի «Սպառազինությունը, ռազմական տեխնիկան ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցները շահագործման համար ոչ պիտանի ճանաչելու և դրանց օտարման կամ ոչնչացման կարգը հաստատելու մասին» N 1698-Ն որոշմամբ սահմանված կարգով ոչնչացման նպատակով փոխանցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը հանձնման-ընդունման ակտով, որը ստորագրում են համապատասխան ստորաբաժանման ղեկավարը կամ նրա կողմից լիազորված անձը և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից` լիազորված պաշտոնատար անձը:
-
Քննարկվել է
06.05.2025 - 21.05.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Հասարակական կարգի պահպանություն, հասարակական անվտանգության ապահովում և համայնքային ոստիկանություն
-
Գերատեսչություն
Ներքին գործերի նախարարություն
Դիտումներ` 1589
Տպել