Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի ____________   N _______-Ն

 

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

        

«Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 6.7 կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետների գործունեության ապահովագրության կարգը՝ համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ                                                       Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության կառավարության

 ________ թվականի

2025 թ.____________N ______-Ն որոշման

 

 

 

 

ԿԱՐԳ

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ

                

  1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարության (այսուհետ՝ Լիազորված պետական մարմին) կողմից հավատարմագրված մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետների (այսուհետ՝ Փորձագետ) գործունեության ապահովագրության հետ կապված հարաբերությունները:
  2. Փորձագետի գործունեության ապահովագրությունն իրականացվում է պաշտպանելու Փորձագետի և կամ պետության շահերը մշակութային արժեքների փորձաքննության արդյունքում առաջացած վնասներից, ինչպես նաև Փորձագետի Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող գույքային շահերը, որոնք կապված են փորձաքննության  արդյունքում ոչ կանխամտածված գործողությունների  (մասնագիտական անփութության, սխալմունքի կամ բացթողման) կամ անգործության հետևանքով փորձաքննության պատվեր ներկայացնող անձին (այսուհետ՝ Հաճախորդ) կամ պետությանը հասցված վնասի հատուցման հետ:
  3. Փորձագետի գործունեության ապահովագրումն իրականցվում է իր միջոցների հաշվին մասնագիտական պատասխանատվության ապահովագրության պայմանագիր կնքելով՝ «Քաղաքացիական օրենսգրքի» ու «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքի  համաձայն:
  4. Մասնագիտական պատասխանատվության ապահովագրության պայմանագիրը կնքվում է Փորձագետի անուշադրության, մասնագիտական անփութության, սխալմունքի կամ բացթողման հետևանքով Հաճախորդին ոչ միտումնավոր պատճառված վնասի, գույքի թերագնահատման կամ գերագնահատման հետևանքով առաջացած վնասները հատուցելու նպատակով: 
  5. Սույն կարգի 4-րդ կետի վնասների դեպքում ընդհանուր պատասխանատվության ապահովագրության լիզենզիա ունեցող ապահովագրական ընկերությունները (այսուհետ՝ Ապահովագրող) կատարում է ապահովագրական հատուցման վճարում հաճախորդին և (կամ) երրորդ անձին պատճառված փաստացի վնասի չափով, որը սահմանված է Ապահովագրողի որոշմամբ կամ դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ, բայց ոչ ավելի քան ապահովագրության պայմանագրով նախատեսված ապահովագրական գումարի չափը:
  6. Փորձագետն իր գործունեության իրականացման ողջ ընթացքում պետք է ունենա մասնագիտական գործունեության ապահովագրության գործող պայմանագիր:
  7. Փորձագետի գործունեության ապահովագրության տարեկան սահմանվող  ապահովագրության գումարները ձևավորվում են Փորձագետի մատուցած ծառայությունների նախորդ տարվա շրջանառության համապատասխան՝ 

 

 

N

Փորձագետի մատուցած ծառայությունների նախորդ տարվա շրջանառություն

Տարեկան ապահովագրության գումար

(տարեկան պատասխանատվության ընդհանուր սահմանաչափ)

1

Մինչև 1000000 ՀՀ դրամ

500000 ՀՀ դրամ

2

1000001 ՀՀ դրամ մինչև 3000000  ՀՀ դրամ

1000000 ՀՀ դրամ

3

3000001 ՀՀ դրամ մինչև 5000000 ՀՀ դրամ

3000000 ՀՀ դրամ

4

5000000 ՀՀ դրամ մինչև 10000000 ՀՀ դրամ

5000000 ՀՀ դրամ

5

10000001 և ավել ՀՀ դրամ

15000000 ՀՀ դրամ

 

  1. Նոր գրանցված փորձագետների համար սահմանվում է  հինգ միլիոն Հայաստանի Հանրապետության  դրամ սահմանաչափ:

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ՝                                                         Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

  • Քննարկվել է

    02.05.2025 - 23.05.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Մշակութային

  • Գերատեսչություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1717

Տպել

Առաջարկներ`

Արմինե Հակոբյան

23.05.2025

ԿԳՄՍ նախարարությունը իր հերթական լավ նախաձեռնությամբ ու վատագույն փաստաթղթով: Սա ընդունեք որպես ի գիտություն, հարգելիներս:

Նարեկ Կարագյոզյան

23.05.2025

Շատ անփույթ նախագիծ է: Տպավորություն է, որ գումարները օդից են վերցված: Ինչպես է հաշվարկը կատարվել: Որոնք են ելակետային թվերը? Համարում եմ, որ այն պետք է վերամշակվի: Մնացած մեկնաբանությունները համարում եմ տեղին, քանի որ էս նախագծից իրոք հստակ ոչինչ հնարավոր չէ հասկանալ:

ԿԻՆՈՄԱՆԻԱԿ

14.05.2025

1. Կինոարտադրության ներառումը մշակութային արժեքների ցանկում Հաշվի առնելով այն, որ «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում «մշակութային արժեքներ» հասկացությունը շատ ընդհանրական է: Նախագծում անհրաժեշտ է հստակ սահմանել, որ կինեմատոգրաֆիական ստեղծագործությունները (ներառյալ կինոժառանգությունը, արխիվային ֆիլմերը, հազվագյուտ օրինակները, սցենարները և օրիգինալ նյութերը) վերաբերում են փորձագիտական գնահատման ենթակա մշակութային արժեքներին: Կինեմատոգրաֆը մշակութային ժառանգության կարևոր մասն է, և շատ ֆիլմեր (հատկապես արխիվային, դասական կամ հազվագյուտ) ունեն պատմական և գեղարվեստական արժեք։ Սակայն Հայաստանի ներկայիս օրենսդրության մեջ չկա հստակ սահմանում, թե արդյոք կինոժապավենները, սցենարները և օրիգինալ նյութերը վերաբերում են մշակութային արժեքներին: Սա իրավական անորոշություն է ստեղծում դրանց գնահատման, վերականգնման կամ արտահանման մեջ: Կինոարտադրությունը ցանկում ներառելը կպաշտպանի դրանք ապօրինի արտահանումից, կորստից կամ ոչ մասնագիտական շրջանառությունից:

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: