ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1990-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
___ __________ 2025 թվականի N _____ Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1990-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 12‑ի «Անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումը և կարգը հաստատելու մասին» N 1990-Ն որոշման՝
- 3-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«4) ապահովել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության կողմից սույն միջոցառման շրջանակում ֆինանսական միջոցների փոխանցման նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքում գործող և լուծարման գործընթացում գտնվող առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների հետ համապատասխան պայմանագրերի կնքումը.
5) Հայաստանի բանկերի միության հետ համագործակցելով՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող և լուծարման գործընթացում գտնվող առևտրային բանկերի, վարկային կազմակերպությունների և «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել համաձայնագրեր, որով կսահմանվեն միջոցառումից բխող առանձնահատկությունները, այդ թվում՝ միջոցառման շահառուների անհուսալի վարկերի գծով առաջացած տույժերի, տուգանքների և ժամկետանց տոկոսագումարների հնարավոր ներման դեպքերը, չափը, ժամկետներն ու կարգը։»,
- 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին մասով․
«3.1. Սույն որոշման 3-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված պայմանագրերն ու համաձայնագրերը կնքվում են այն առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների հետ, որոնք սույն որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի իմաստով հանդիսանում են վարկավորող։»․
- 4-րդ և 5-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«4. Գլխավոր հարկադիր կատարողին՝ ապահովել սույն միջոցառման շրջանակում շահառու ճանաչվելու ժամանակահատվածում անձանց անհուսալի վարկերի մասով՝
1) բանկի կամ վարկային կազմակերպության կողմից ներկայացված հարկադիր կատարման ենթակա ակտերի կատարման ընթացքում շահառուի (պարտապանի) աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից (քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակներում ստացված եկամտից) պահվող (բռնագանձվող) չափը 20% սահմանելը, եթե օրենքով կամ կատարման ենթակա ակտով բռնագանձման առավել նվազ չափ սահմանված չէ,
2) գույքերի նկատմամբ իրականացվող բռնագանձումների կասեցումը՝ առանց այդ գույքերի նկատմամբ առկա արգելանքների վերացման, եթե առկա չեն այլ պահանջատերեր։
- Միջոցառման շրջանակում շահառու դառնալու համար դիմումներ կարող են ներկայացվել մինչև 2026 թվականի հունվարի 31-ը՝ ներառյալ։»,
2) N 1 հավելվածի՝
ա․ 2-րդ կետի 1-ին ենթակետում «որն» բառը փոխարինել «որը դիմում ներկայացնելու օրվա դրությամբ» բառերով.
բ. 2-րդ կետի 2-րդ, 3-րդ և 5-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«2) աշխատող՝ գործատուի (այդ թվում` հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուի) հետ օրենքով սահմանված կարգով աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող կամ քաղաքացիաիրավական պայմանագրերի համաձայն` աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) դիմաց եկամուտ (բացառությամբ ձեռնարկատիրական եկամտի) ստացող ֆիզիկական անձ.
3) շահառու՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի (Հայաստանի Հանրապետության երկքաղաքացի) հանդիսացող կամ Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացած անձի կարգավիճակ ունեցող աշխատող, որը՝
ա. սույն միջոցառման շահառու ճանաչվելու համար սահմանված կարգով ներկայացրել է դիմում,
բ. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող և լուծարման գործընթացում գտնվող առևտրային բանկ(եր)ում կամ վարկային կազմակերպություն(ներ)ում ունի միայն անհուսալի վարկ(եր), որի (որոնց) մայր գումարը (անհուսալի վարկերի մայր գումարների հանրագումարը) դիմելու օրվա դրությամբ չի գերազանցում 1,000,000 ՀՀ դրամը (համարժեք արտարժույթը՝ հաշվարկված դիմելու օրվա դրությամբ Կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքով),
գ. սույն միջոցառման շահառու դառնալու համար դիմում ներկայացնելու օրվա դրությամբ հանդիսանում է աշխատող՝ ըստ «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման համակարգում» առկա կամ Պաշտպանության, Ներքին գործերի նախարարություններից, Ազգային անվտանգության ծառայությունից ստացված տեղեկատվության.
5) վարկավորող՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող և լուծարման գործընթացում գտնվող առևտրային բանկ կամ վարկային կազմակերպություն, որը տրամադրել է շահառուի անհուսալի վարկը․»․
գ. 3-րդ կետը «պարտավորություն» բառից հետո լրացնել «(պարտավորություններ)» բառով.
դ. 4-6-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«4. Աջակցությունը տրամադրվում է առավելագույնը 24 ամիս ժամկետով՝ սկսած շահառու ճանաչվելու ամսվան հաջորդող ամսվանից, բայց ոչ ավելի, քան անհուսալի վարկի (մի քանի անհուսալի վարկի առկայության դեպքում՝ ավելի երկար ժամկետով անհուսալի վարկի) ամբողջական մարումը կամ աջակցության տրամադրման՝ սույն որոշմամբ սահմանված հիմքով դադարեցվելը։
- Շահառու ճանաչված լինելու ժամանակահատվածում ՀԿԱ ծառայության կողմից շահառուի նկատմամբ վարկավորողի ներկայացրած՝ հարկադիր կատարման ենթակա ակտերի կատարման ընթացքում անհուսալի վարկի մասով՝
1) շահառուի աշխատավարձից (քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակներում ստացված եկամտից) բռնագանձվող գումարի չափը սահմանվում է 20% (եթե օրենքով կամ կատարման ենթակա ակտով բռնագանձման առավել նվազ չափ սահմանված չէ)՝ 24 ամիս ժամկետով՝ սկսած շահառու ճանաչվելու վերաբերյալ տեղեկատվությունը ստանալուն հաջորդող ամսվա 1-ից,
2) շահառուի գույքերի նկատմամբ իրականացվող բռնագանձումները կասեցվում են՝ առանց դրանց նկատմամբ առկա արգելանքների վերացման, եթե առկա չեն այլ պահանջատերեր։
- Սույն միջոցառման շրջանակում անձը կարող է ճանաչվել շահառու միայն մեկ անգամ։»․
ե․ 7-րդ կետը ճանաչել ուժը կորցրած,
2) N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
- 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
- Սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը Պաշտպանության նախարարության մասով ուժի մեջ է մտնում համապատասխան թվային տվյալները փոխանակելու ծրագրային ապահովումը շահագործելու օրվանից։
- Պաշտպանության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման շրջանակներում համապատասխան թվային տվյալները փոխանակելու ծրագրային ապահովման ներդրումը։
- Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ 1 ամսյա ժամկետում ապահովել սույն որոշմամբ նախատեսված դեպքերում ինքնաշխատ եղանակով իրականացվող գործընթացների ծրագրային ապահովման մշակումն ու ներդրումը։
Հավելված
ՀՀ կառավարության 2025 թվականի
---------- -ի N ----- Լ որոշման
«Հավելված N 2
ՀՀ կառավարության 2024 թվականի
դեկտեմբերի 12-ի N 1990-Լ որոշման
Կ Ա Ր Գ
ԱՆՀՈՒՍԱԼԻ ՎԱՐԿԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
- Սույն կարգով կարգավորվում են շահառուներին անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառման (այսուհետ՝ միջոցառում) շրջանակում աջակցություն տրամադրելու հետ կապված հարաբերությունները:
- Սույն կարգում օգտագործվող հասկացություններն ու հապավումներն ունեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 12-ի N 1990-Լ որոշման N 1 հավելվածով սահմանված իմաստները։
- Միջոցառման շրջանակում աջակցություն ստանալու նպատակով անձը՝
1) առցանց եղանակով դիմում ներկայացնելու դեպքում մուտք է գործում www.e‑social.am կայքէջ, որտեղ ներկայացնում է դիմում՝ համապատասխան դաշտերում լրացնելով իր անունը, ազգանունը, հանրային ծառայության համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը), տեղական բջջային հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն, նշում է կատարում միջոցառման շահառու դառնալու համար իր տվյալները մշակելու, օգտագործելու և փոխանցելու վերաբերյալ համաձայնություն տալու, ըստ անհրաժեշտության՝ Պաշտպանության, Ներքին գործերի նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության (այսուհետ՝ համապատասխան մարմիններ) աշխատող լինելու մասին.
2) ՄՍ ծառայությունում անձամբ դիմում ներկայացնելու դեպքում ՄՍ ծառայության ցանկացած տարածքային ստորաբաժանումում տալիս է գրավոր համաձայնություն՝ իր վերաբերյալ սույն կետի 1-ին ենթակետում նշված տվյալները մշակելու համար։
- Առցանց եղանակով ներկայացված դիմումը հաստատվում է դիմումատուի բջջային հեռախոսահամարի և սարքի կիրառմամբ՝ «Ես Եմ» նույնականացման հարթակի միջոցով, իսկ առձեռն դիմումը՝ դիմումատուի ստորագրությամբ։
- ՄՍ ծառայությունում անձամբ դիմում ներկայացնելու դեպքում ՄՍ ծառայության աշխատակիցը դիմողին նույնականացնում է անձը հաստատող փաստաթղթով և սույն ծրագրի համար իրեն տրված օգտանվան և գաղտնաբառի կիրառմամբ դիմողի՝ սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված տվյալները, ըստ անհրաժեշտության՝ նաև համապատասխան մարմինների աշխատող լինելու մասին տվյալը, մուտքագրում է, իսկ նույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված համաձայնության ստորագրված տարբերակը լուսապատճենում և ներբեռնում է ծրագրային համակարգ՝ կցելով մուտքագրված դիմումին։ Դիմումն ընդունելուց հետո համակարգն ինքնաշխատ եղանակով տվյալների շտեմարանների փոխգործելիության միջոցով իրականացնում է դիմումատուի ներկայացրած տվյալների ստուգում ինքնաշխատ եղանակով ուղարկված հարցմամբ՝ հետևյալ հաջորդականությամբ․
1) բնակչության պետական ռեգիստրից ստուգվում են դիմումատուի անվան, ազգանվան և ՀԾՀ-ի համապատասխանությունը, դիմումատուի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելու կամ Հայաստանի Հանրապետության ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ունենալու հանգամանքը.
2) անձնավորված հաշվառման համակարգից ստուգվում է դիմումատուի՝ դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ աշխատող լինելու հանգամանքը, եթե շահառուին վերաբերող տեղեկատվությունը օրենսդրությամբ սահմանված չէ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն.
3) համապատասխան մարմինից (որի աշխատողն է շահառուն՝ համաձայն իր դիմումի) ստուգվում է դիմումատուի՝ դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ աշխատող լինելու հանգամանքը, եթե շահառուին վերաբերող տեղեկատվությունը օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն.
4) քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների տվյալներով ստուգվում է դիմելու օրվա դրությամբ դիմումատուի մահվան վերաբերյալ տեղեկատվության առկայությունը․
5) վարկային բյուրոյից ստացվում է դիմումատուի անհուսալի վարկերի վերաբերյալ հետևյալ տեղեկատվությունը՝
ա. միայն անհուսալի վարկ(եր) ունենալու մասին փաստը,
բ. վարկատու կազմակերպություն(ներ)ը,
գ. անհուսալի վարկերի քանակը,
դ. անհուսալի վարկ(եր)ի հանրագումարը,
ե. յուրաքանչյուր անհուսալի վարկի նույնականացման կոդը։
- Սույն կարգի 5-րդ կետի 5-րդ ենթակետի «ա», «բ», «գ» պարբերություններում նշված տեղեկատվութունը տրամադրվում է՝ առանց վարկավորողի մասին տեղեկատվության։ Սույն կարգի 5-րդ կետով նախատեսված հաջորդականությամբ ստուգման արդյունքում անհամապատասխանություն հայտնաբերվելու դեպքում դադարեցվում է հաջորդող ստուգումների իրականացումը, և դիմումը մերժվում է։ Սույն կետում նշված ստուգումների հիման վրա դիմումը մերժվում է, եթե՝
- ներկայացված տվյալները հավաստի չեն (ներկայացված տվյալները չեն համապատասխանում բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալներին).
- դիմողը Հայաստանի Հանրապետության քաղաքացի (Հայաստանի Հանրապետության երկքաղաքացի) չէ կամ չունի Հայաստանի Հանրապետությում ժամանակավոր պաշտպանություն ստացած անձի կարգավիճակ.
- դիմելու օրվա դրությամբ դիմողը չի հանդիսանում աշխատող.
- քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված տվյալների համաձայն՝ առկա է դիմումատուի մահվան պետական գրանցում.
- ըստ վարկային բյուրոյից ստացած տեղեկատվության՝ չունի անհուսալի վարկ.
- դիմողն ունի հաստատված կամ ավարտված կամ կասեցված դիմում․
- հարակից շտեմարանները ժամանակավորապես հասանելի չեն:
- Սույն կարգի 5-րդ կետով նախատեսված ինքնաշխատ եղանակով ստուգումների արդյունքում անհամապատասխանություններ չհայտնաբերվելու դեպքում դիմումը բավարարվում է, և անձը ճանաչվում է միջոցառման շահառու։ Այս մասին դիմումատուի էլեկտրոնային փոստին ինքնաշխատ եղանակով ուղարկվում է ծանուցում, իսկ շահառուների շտեմարանում դիմումին տրվում է «Հաստատված» կարգավիճակ։
- Դիմումի մերժման և դրա պատճառների մասին դիմումատուի էլեկտրոնային փոստին ինքնաշխատ եղանակով համակարգն ուղարկում է ծանուցում, իսկ շահառուների շտեմարանում դիմումին տրվում է «Մերժված» կարգավիճակ։
- Շահառուների շտեմարանը ներառում է դիմում ներկայացրած անձանց վերաբերյալ հետևյալ տվյալները՝
- անունը, ազգանունը (հայրանունը).
- ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը.
- հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը.
- դիմումը ներկայացնելու օրը, ամիսը տարեթիվը, դիմումի հերթական համարը․
- դիմողի հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն․
- դիմումի կարգավիճակը՝ «Հաստատված» կամ «Ավարտված» կամ «Մերժված» կամ «Կասեցված».
- դիմումը հաստատելու՝ դիմողին շահառու ճանաչելու (դիմումին «Հաստատված» կարգավիճակ տալու) օրը, ամիսը տարեթիվը․
- դիմումը մերժելու (դիմումին «Մերժված» կարգավիճակ տալու) դեպքում՝ մերժման հիմքը, օրը, ամիսը տարեթիվը․
- շահառուին աջակցության տրամադրումը կասեցնելու (դիմումին «Կասեցված» կարգավիճակ տալու) հիմքը, օրը, ամիսը տարեթիվը․
- շահառուին աջակցության տրամադրման կասեցումը վերացնելու և աջակցությունը կրկին տրամադրելու (դիմումին կրկին «Հաստատված» կարգավիճակ տալու) հիմքը, օրը, ամիսը տարեթիվը․
- շահառուին աջակցության տրամադրումը դադարեցնելու (դիմումին «Ավարտված» կարգավիճակ տալու) հիմքը, օրը, ամիսը տարեթիվը․
- շահառուի՝ յուրաքանչյուր անհուսալի վարկի վարկային կոդը․
- շահառուի՝ անհուսալի վարկի մայր գումարը (վարկերի մայր գումարների հանրագումարը)՝ ըստ յուրաքանչյուր վարկավորողի՝ դիմելու օրվա դրությամբ․
- շահառուի՝ անհուսալի վարկի մայր գումարի (անհուսալի վարկերի մայր գումարների հանրագումարի) մնացորդը՝ ըստ յուրաքանչյուր վարկավորողի՝ յուրաքանչյուր ամսվա 25-ի դրությամբ․
- շահառուի համար (կողմից)՝ յուրաքանչյուր ամիս հաշվարկված եկամտային հարկը՝ ըստ անձնավորված հաշվառման համակարգից կամ համապատասխան մարմիններից սույն կարգի 15-րդ կետով սահմանված կարգով ստացված (թարմացված) տվյալների․
- շահառուի գծով յուրաքանչյուր ամիս անհուսալի վարկի մարմանն ուղղված աջակցության գումարի չափը՝ ըստ վարկավորողի․
- շահառու ճանաչվելու մասին ՀԿԱ ծառայությանը տեղեկատվություն տրամադրելու օրը, ամիսը, տարին․
- աջակցության տրամադրումը դադարեցնելու մասին ՀԿԱ ծառայությանը տեղեկատվություն տրամադրելու օրը, ամիսը, տարին․
- վերադարձման ենթակա գումարը պետական բյուջեից վարկավորողին փոխանցելու օրը, ամիսը, տարեթիվը, վարկավորողի կողմից պետական բյուջե վերադարձված գումարը, պետական բյուջե վերադարձնելու օրը, ամիսը, տարեթիվը, գանձապետական հաշվի համարը։
- Յուրաքանչյուր ամսվա 1-ին, 7-ին, 14-ին, 21-ին և 27-ին (ոչ աշխատանքային օր լինելու դեպքում տվյալ օրվան հաջորդող աշխատանքային օրը) համակարգն ինքնաշխատ եղանակով ձևավորում է սույն կետի համաձայն՝ նախորդ տվյալները տրամադրելուց հետո շահառու ճանաչված կամ աջակցության տրամադրումը դադարեցված անձանց (ում դիմումը տվյալները տրամադրելու օրվա դրությամբ ունի համապատասխանաբար «Հաստատված» կամ «Ավարտված» կարգավիճակ) ցուցակը (այսուհետ՝ շահառու ճանաչված կամ աջակցության տրամադրումը դադարեցված անձանց ցուցակ) և ինքնաշխատ ուղարկում է ՀԿԱ ծառայության տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեին։ Շահառու ճանաչված կամ աջակցության տրամադրումը դադարեցված անձանց ցուցակը պահվում է համակարգում և համակարգից արտահանվում է «Microsoſt Excel» ծրագրի ձևաչափով։
- Սույն կարգի 10-րդ կետում նշված՝ շահառու ճանաչված կամ աջակցության տրամադրումը դադարեցված անձանց ցուցակը ներառում է շահառու ճանաչված կամ աջակցության տրամադրումը դադարեցրած անձի վերաբերյալ հետևյալ տվյալները՝
- անունը, ազգանունը (հայրանունը).
- ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը.
- հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը.
- յուրաքանչյուր անհուսալի վարկի վարկային կոդը․
- շահառու ճանաչվելու օրը, ամիսը, տարեթիվը.
- աջակցության տրամադրումը դադարեցնելու հիմքը, օրը, ամիսը, տարեթիվը.
- սույն կետում նշած տվյալներն ուղարկելու օրը, ամիսը, տարեթիվը։
- ՀԿԱ ծառայությունը շահառու ճանաչված կամ աջակցության տրամադրումը դադարեցված անձանց ցուցակը ստանալուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում շահառու ճանաչված անձանց անհուսալի վարկ(եր)ի մասով՝
1) վարկավորողի ներկայացրած հարկադիր կատարման ենթակա ակտերի կատարման ընթացքում շահառուի (պարտապանի) աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից (քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակներում ստացված եկամտից) պահվող (բռնագանձվող) չափը սահմանում է 20%, եթե օրենքով կամ կատարման ենթակա ակտով բռնագանձման առավել նվազ չափ սահմանված չէ,
2) շահառուի գույքերի նկատմամբ իրականացվող բռնագանձումները կասեցնում է՝ առանց դրանց նկատմամբ առկա արգելանքների վերացման, եթե առկա չեն այլ պահանջատերեր։
- ՀԿԱ ծառայությունը շահառու ճանաչված կամ աջակցության տրամադրումը դադարեցված անձանց ցուցակը ստանալուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում աջակցության տրամադրումը դադարեցված անձանց անհուսալի վարկ(եր)ի մասով՝
- դադարեցնում է շահառուի համար սույն կարգի 12-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված բռնագանձման չափի կիրառումը և սահմանում է բռնագանձման ընդհանուր կարգով նախատեսված չափը (եթե առկա է բռնագանձման ենթակա գումար),
- վերացնում է սույն կարգի 12-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված բռնագանձման կասեցումը։
- Սույն կարգի 12-րդ և 13-րդ կետերով սահմանված գործողությունները ՀԿԱ ծառայությունը կատարում է շահառու ճանաչված կամ աջակցության տրամադրումը դադարեցված անձանց ցուցակը ստանալուն հաջորդող ամսվա 1-ից, ընդ որում՝ սույն կարգի 12-րդ կետի դեպքում՝ առավելագույնը 24 ամիս ժամկետով, բայց ոչ ավելի մինչև աջակցության տրամադրման դադարեցումը։
- Յուրաքանչյուր ամսվա 25-ին ՄՍ ծառայությունը համակարգի միջոցով ինքնաշխատ եղանակով կատարում է սույն կարգի 5-րդ կետում նշված հարցումները՝ այդ օրվա դրությամբ թարմացնելով շահառուների շտեմարանում առկա տվյալները (այդ թվում՝ անձնավորված հաշվառման համակարգից նախորդ ամսվա համար շահառուների համար (կողմից) հաշվարկված եկամտային հարկի գումարները) և միաժամանակ համակարգի միջոցով ինքնաշխատ եղանակով ձևավորում է աջակցություն ստացող շահառուների ցուցակը (այսուհետ՝ վճարման ցուցակ)։ Եթե ըստ թարմացված տվյալների՝ առկա է սույն կարգի 21-րդ կետում նշված՝ աջակցության տրամադրումը դադարեցնելու հիմքերից որևէ մեկը, ապա շահառուի դիմումը ստանում է «Ավարտված» կարգավիճակ, և այդ պահից դադարում է շահառուի գծով աջակցության տրամադրումը։ «Ավարտված» կարգավիճակով դիմումների շահառուների տվյալների մասով համակարգում հետագա հարցումներ չեն իրականացվում։ Վճարման ցուցակը պահվում է համակարգում և համակարգից արտահանվում է «Microsoſt Excel» ծրագրի ձևաչափով՝ ըստ վարկավորողների։ Վճարման ցուցակի հետ միաժամանակ ինքնաշխատ եղանակով ձևավորվում է նաև ֆինանսավորման հայտ-պահանջագիրը, որում ներառվում են ըստ յուրաքանչյուր վարկավորողի՝ վճարման ցուցակ ընդգրկված շահառուների ընդհանուր թիվը և վճարման ենթակա ընդհանուր գումարը։
- Վճարման ցուցակում ներառվում են հետևյալ տվյալները.
- շահառուի (ում դիմումը վճարման ցուցակը կազմելու օրվա դրությամբ ունի «Հաստատված» կարգավիճակ, իսկ եկամտային հարկը 0-ից մեծ է) անունը, ազգանունը (հայրանունը).
- շահառուի ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը.
- շահառուի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը.
- շահառուի յուրաքանչյուր վարկավորողի անունը.
- շահառուի յուրաքանչյուր անհուսալի վարկի վարկային կոդը.
- շահառուի անհուսալի վարկի մարմանն ուղղվող աջակցության գումարի չափը (հաշվարկված եկամտային հարկի գումարի 100%-ը), մեկից ավելի անհուսալի վարկերի դեպքում՝ անհուսալի վարկի մարմանն ուղղվող աջակցության գումարի չափը՝ հաշվարկված համամասնորեն (եկամտային հարկի 100%-ից)` ըստ յուրաքանչյուր անհուսալի վարկի.
- վճարատեսակը, ամիսը, տարեթիվը, որի համար կազմվել է վճարման ցուցակը․
- վճարման ցուցակն ուղարկելու օրը, ամիսը, տարեթիվը:
- ՄՍ ծառայությունը վճարման ցուցակը ձևավորելուց հետո՝ 1 աշխատանքային օրվա ընթացքում այն ուղարկում է վարկավորողներին՝ համակարգ մուտքագրելով ուղարկման օրը, ամիսը, տարին։ Վճարման ցուցակը վարկավորողներին տրամադրելու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից ոչ ուշ ՄՍ ծառայությունն աջակցության գումարները փոխանցում է վարկավորողների բանկային հաշիվներին՝ ըստ համակարգում ինքնաշխատ եղանակով ձևավորված ֆինասավորման հայտ-պահանջագրի՝ համակարգ մուտքագրելով ֆինասավորման օրը, ամիսը, տարին։ Վերջին տեղեկատվությունը համակարգում ի հայտ գալու պահին համակարգն ինքնաշխատ եղանակով յուրաքանչյուր շահառուի էլեկտրոնային փոստին ուղարկում է ծանուցում՝ նշելով տվյալ շահառուի մասով ֆինանսավորված աջակցության գումարը(ներն)՝ ըստ վարկավորողի, վարկավորողին փոխանցելու օրը, ամիսը, տարեթիվը։
- Յուրաքանչյուր անհուսալի վարկի մարմանն ուղղվող աջակցության գումարը վարկավորողն ուղղում է անհուսալի վարկի մարմանը՝ մինչև աջակցության գումարի ստացման օրվան հաջորդող 2-րդ աշխատանքային օրվա ավարտը։
- Եթե նույն վարկավորողի մոտ շահառուն ունի մի քանի անհուսալի վարկ, ապա վարկավորողն աջակցության գումարն ուղղում է անհուսալի վարկերի մարմանը վճարման ցուցակում ներառված համամասնություններով:
- Եթե անհուսալի վարկի մարմանն ուղղվող աջակցության գումարը գերազանցում է անհուսալի վարկի ամբողջական մարման համար անհրաժեշտ մեծությունը կամ անհուսալի վարկն ամբողջությամբ մարված է կամ անհուսալի վարկային պարտավորությունը դադարել է, ապա վարկավորողն ավել փոխանցված գումարը վերադարձնում է պետական բյուջե՝ սույն կարգի 18-րդ կետում նշված ժամկետից հետո՝ 2 աշխատանքային օրվա ընթացքում։ Այս դեպքում վարկավորողը ՄՍ ծառայությանը տրամադրում է և վերջինս համակարգ ներառում է հետևյալ տվյալները՝
- վարկավորողի անվանումը.
- շահառուի անունը, ազգանունը (հայրանունը)․
- շահառուի ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը.
- շահառուի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը.
- վճարատեսակը, պետական բյուջե փոխանցված գումարի չափը,
- աջակցության գումարը պետական բյուջե վերադարձնելու հիմքը․
- աջակցության գումարը վարկավորողի կողմից պետական բյուջե փոխանցելու օրը, ամիսը, տարեթիվը.
- գանձապետական հաշիվը, որին փոխանցվել է աջակցության գումարը․
- ամիսը, որի համար փոխանցված գումարը վերադարձվում է պետական բյուջե․
- սույն տվյալներն ուղարկելու օրը, ամիսը, տարեթիվը:
- Աջակցության տրամադրումը ինքնաշխատ եղանակով դադարեցվում է (դիմումին տրվում է «Ավարտված» կարգավիճակ) և այդ մասին համակարգի միջոցով ինքնաշխատ եղանակով ծանուցում է ուղարկվում շահառուին, եթե ի հայտ է եկել հետևյալ հանգամանքերից որևէ մեկը՝
- ըստ վարկային բյուրոյի տրամադրած տեղեկատվության՝ ամբողջությամբ մարվել է անհուսալի վարկը (մարվել են բոլոր անհուսալի վարկերը) կամ դադարել է անհուսալի վարկային պարտավորությունը (դադարել են բոլոր անհուսալի վարկային պարտավորությունները)․
- լրացել է աջակցության տրամադրման 24-ամսյա ժամկետը․
- շահառու դառնալուց հետո՝ 24 ամսվա ընթացքում, մինչև անհուսալի վարկի ամբողջական մարումը կամ անհուսալի վարկային պարտավորության դադարումը, շահառուն (շահառուի համար) 3 ամիս անընդմեջ չի հաշվարկ(վ)ել եկամտային հարկ կամ հաշվարկ(վ)ել է 18750 դրամից պակաս եկամտային հարկ․
- շահառուն ներկայացրել է աջակցության տրամադրումը դադարեցնելու դիմում․
- դադարել է անձի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը․
- շահառուն մահացել է․
- լրացել է միջոցառման իրականացման ժամկետը (2028 թվականի հունվարի 31-ը)։
- Սույն կարգի 21-րդ կետի 3-րդ ենթակետում նշված եռամսյա ժամկետը անձնավորված հաշվառման համակարգից ստացված տեղեկատվության հիման վրա՝
- հաշվարկվում է շահառուի կողմից (համար), որպես աշխատողի, առաջին անգամ եկամտային հարկ չհաշվարկելու կամ 18750 դրամից պակաս հաշվարկելու ամսվանից․
- չի ներառում հղիության և ծննդաբերության արձակուրդում կամ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածը։ Այս ժամանակահատվածում շահառուին աջակցության տրամադրումը կասեցվում է (դիմումին տրվում է «Կասեցված» կարգավիճակ)։ Կասեցումը վերացվում է և աջակցությունը կրկին տրամադրվում է (դիմումի «Կասեցված» կարգավիճակը փոխվում է «Հաստատված» կարգավիճակի) հղիության և ծննդաբերության արձակուրդը կամ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդը ավարտվելու (ընդհատվելու) ամսվան հաջորդող ամսվա 1-ից՝ անձնավորված հաշվառման համակարգից ստացված համապատասխան տեղեկատվության հիման վրա։
- Սույն կարգի 21-րդ կետի 3-րդ ենթակետում նշված 24-ամսյա ժամկետը հաշվարկվում է սույն կարգի 22-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված կարգով։
- ՄՍ ծառայությունը յուրաքանչյուր ամսվա առաջին աշխատանքային օրը սույն կարգի 10-րդ կետով սահմանված կարգով ձևավորում և վարկավորողին տրամադրում է շահառուների վերաբերյալ նախորդ տվյալները տրամադրելուց հետո՝ շահառու ճանաչված կամ աջակցության տրամադրումը դադարեցված կամ աջակցության տրամադրումը կասեցված անձանց ցուցակը, որում ներառվում են սույն կարգի 11-րդ կետում նշված տվյալները, այդ թվում՝ աջակցության տրամադրումը կասեցնելու հիմքը, օրը, ամիսը, տարեթիվը։
- Շահառուին աջակցության տրամադրումը սույն կարգի 21-րդ կետի 3-րդ ենթակետի հիման վրա դադարեցվելու դեպքում վարկավորողը կարող է վերականգնել սույն միջոցառման շրջանակում ներված պարտավորությունները, եթե այդպիսիք եղել են։
- ՄՍ ծառայությունը յուրաքանչյուր ամսվա առաջին աշխատանքային օրը սույն կարգի 10-րդ կետով սահմանված կարգով ձևավորում և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին է տրամադրում նախորդ տվյալները տրամադրելուց հետո՝ շահառու ճանաչված կամ աջակցության տրամադրումը դադարեցված անձանց ցուցակը, որում ներառվում են սույն կարգի 11-րդ կետում նշված տվյալները, բացառությամբ այդ կետի 4-րդ ենթակետի։
- Աջակցության տրամադրումը դադարեցնելու դիմումը ներկայացվում է սույն կարգի 3‑րդ կետում նշված կարգով։
- Միջոցառման շրջանակներում տեղեկատվությունը ՄՍ ծառայության և վարկավորողների միջև փոխանակվում է էլեկտրոնային տարբերակով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված միջոցներով (Սի-Բի-Էյ-Նեթ ֆինանսական տեղեկատվության փոխանակման համակարգ)։
-
Քննարկվել է
30.04.2025 - 15.05.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Գերատեսչություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 1944
Տպել