Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ՀՀ կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N 1485-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Ներկայում պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների (այսուհետ՝ հաստատություն) վարչական, մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի վարձատրության խմբերի դասակարգման չափանիշները սահմանված են ՀՀ կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N 1485-Ն որոշմամբ, իսկ հաստատությունների օրինակելի հաստիքացուցակը՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորի նախարարի 2022 թվականի փետրվարի 21-ի N 09-Ն հրամանով:

Ըստ էության՝ նշված երկու իրավական ակտերում կարգավորման առարկան նույնաբովանդակ է, ուստի անհրաժեշտություն է առաջացել դրանք միավորելու:

Միևնույն ժամանակ, ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 16-ի N 351-Լ որոշմամբ հաստատված՝ «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագրի «Պետական բյուջեից համայնքային մանկապարտեզներում 0-2 տարեկան երեխաների խմբերի ֆինանսավորում` ապահովելով բոլոր խոշորացված համայնքներում մսուրի ծառայությունների հասանելիություն» միջոցառման իրականացման շրջանակներում միջազգային փորձի ուսումնասիրության և շահագրգիռ կառույցների համագործակցության արդյունքում անհրաժեշհություն է առաջացել մսուրային խմբերի (վաղ տարիքի առաջին, երկրորդ, կրտսեր տարիքի առաջին խմբեր) մանկավարժական և ուսումնաօժանդակ հաստիքային միավորների վերանայման՝ կարևորելով երեխայի լավագույն շահը, նշված տարիքային խմբի սաների խնամքի բաղադրիչի առաջնայնությունը:

Համայքների խոշորացման գործընթացով պայմանավորված՝ քննարկվում է խոշորացված համայքի գյուղական բնակավայրերում փոքրաթիվ համակազմով գործող նախադպրոցական ուսումնական հաստատությունների միավորումը քաղաքային բնակավայրում գործող հաստատություններին՝ մասնաճյուղերի կարգավիճակով, ինչով պայմանավորված նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների անվանացանկում և պաշտոնների նկարագրերում ներառվել է նաև մասնաճյուղի ղեկավարի հաստիքը, ինչը ներկայացվող նախագծով  ամրագրվում է օրինակելի հաստիքացուցակում:

     Նախագծով առաջարկվող որոշ հաստիքային միավորների վերանայման համար հիմք են հանդիսացել նաև տեղական ինքնակառավարման մարմինների և հաստատությունների ներկայացուցիչների հետ պարբերաբար իրականացվող խորհրդակցությունների և  քննարկումների ընթացքում հնչեցված առաջարկները:

  • Քննարկվել է

    28.04.2025 - 14.05.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Գերատեսչություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2943

Տպել

Առաջարկներ`

Տիգրան Բաբախանյան

14.05.2025

1. Մեթոդիստի աշխատանքը ըստ վարչական գործառույթների իրականացումը (ՀՀ ԿԳՄՍՆ 27.03.2024թ. N 20-Ն հրաման)՝ կախված չէ խմբերի քանակից: Այն իրենից ներկայացնում է ծավալուն համակարգված աշխատանք ամբողջ օրվա ընթացքում։ - Առաջարկում եմ 1 և 2 խմբանի պարտեզներում մեթոդիստի հաստիքը սահմանել առնվազն 0.5 դրուք, նմանատիպ պարտեզներում հնարավորություն կտա մեթոդիստին ամբողջ օրվա ընթացում հետևել դաստիարակների աշխատանքին մեկ անգամ օրվա առաջին կես, մյուս օրը երկրորդ կես այցելելով։ Իսկ 3-6 խումբ ունեցող պարտեզների բազմաթիվ տնօրենների և մեթոդիստների հետ քննարման արդյունքում վերլուծությունը ցույց է տալիս, որ անհրաժեշտ է 1 դրույքաչափ մեթոդիստի հաստիք։ 8-10 խմբանոց պարտեզներում՝ 1.5 դրույքաչափ մեթոդիստ։ 2. Խոհանոցի լվացարար 1 և 2 խմբանոց պարտեզներում նախատեսված չէ։ - Առաջարկում եմ 1 և 2 խմբանոց պարտեզներում ևս ավելացնել 0.25 դրույք խոհանոցի լվացարար, որը կհեշտացնի դաստիարակի օգնականների աշխատանքը և հավասար պայմաններ կստեղծի ավելի մեծ խմբեր ունեցող պարտեզների աշխատակիցների համար։ 3. Կահավորված լվացքատան առկայության դեպքում 1 խմբանի պարտեզներում լվացարարի հաստիք նախատեսված չէ, բազմաթիվ նմանատիպ պարտեզներում երեխաների սպիտակեղենը /անկողնային պարագաներ/ լվացվում է հաստատությունում։ - Առաջարկում եմ 1 խմբանի պարտեզներում ավելացնել 0.5 դրույքաչափ լվացարարի հաստիք։ 4. 21.02.20222թ ԿԳՄՍ նախարարի թիվ 09-Ն հրամանով հաստատված հաստիքացուցակում հստակ տարբերակված էր 8 և 9 ժամյա գրաֆիկով աշխատող դաստիարակների և դաստիարակների օգնականների դրույքաչափերը, որոնց համար 9 ժամյա գրաֆիկի դեպքում սահմանվում էր համապատասխանաբար 1.25 և 1.1 դրույք։ ՀՀ կառավարության 2025 թ –ի որոշման նախագծում հստակեցում չկա և ընդհանուր սահմանված է 1.17 դաստիարակի համար 1 դրույք օգնականի։ Անորոշ է նաև մսուրային խմբերի դրույքաչափը՝ 2.34 յուրաքանչյուր խմբի համար, ինչը կրկնակի շատ է միջին և ավագ խմբի դաստիարակի համար սահմանված դրույքաչափից։ Դաստիարակի օգնականի համար վաղ մանկության, կրտսեր առաջին և կրտսեր երկրորդ խմբերի համար սահմանված է 2.6 անգամ ավելի շատ միջին և ավագ խմբերի դաստիարակի օգնականի դրույքաչափից։ - Առաջարկում եմ հստակեցնել կոնկրետ դեպքերը։ 5. Երաժշտության դաստիարակների և ֆիզկուլտորայի հրահանգչի համար սույն որոշումով նախատեսվում է մեկ խմբի համար 0.25 դրույք, երկու խմբի համար նորից 0.25 դրույք, երեք և չորս խմբերի համար 0.5 և այլն։ Այսպիսով անհավասար պայման է ստեղծվում մասնագետի համար։ - Առաջարկում եմ յուրաքանչյուր խմբի համար նախատեսել 0.25 դրույք երաժշտության դաստիարակաի և 0.25 դրույք ֆիզկուլտուրայի հրահանգչի համար։ 6. Բուժքույրերի հաստիքները 1-8 խմբերի համար նախատեսված է 1 դրույքաչափ, սակայն վաղ տարիքի, ինչպես նաև կրտսեր առաջին և կրտսեր երկրորդ յուրաքանչյուր խմբի համար կարծես թե նախատեսված է ևս 0.5 դրույք։ Օրինակ 8 խմբանոց մսուր-մանկապարտեզում ըստ այս որոշման հասնում է 4 դրույք բուժքույր, ինչը չափից շատ է։ - Առաջարկում եմ հստակեցնել բուժքույրի համար նախատեսված դրույքաչափը։

Վաղինակ Հովհաննիսյան

14.05.2025

Ի վերջո, նախադպրոցական կրթության ոլորտում վերջնական տապալումից խուսափելու նպատակով (բովանդակային առումով), փորձեք մարզային համայնքներում մշտադիտարկում իրականացնել որպես լիազոր մարմին և կտեսնեք կադրերի լուրջ դժգոհություն ու արտահոսք նախադպրոցական կրթության ոլորտից: Ներկայում գործող կարգավորումները (շատ դեպքերում ավելի դրական են, քան առաջարկվող նախագծում) եթե տալիս են դժգոհության առիթ, ապա նախագծի ընդունումից հետո ավելի մեծ չափերի է հասնելու մասնագետ-կադրերի դժգոհությունն ու արտահոսքը: Անձը մասնագետ դառնալու համար ներդրում է կատարել ինքն իր վրա ու դիպլոմավորված մասնագետ դառնալուց հետո (մի հատ Ձեզ էլ հարց տվեք) արդյոք կգերադասի 18.750 համ 37.500 հազար ՀՀ դրամով աշխատել այդքան երեխաների մեջ և վերցնել այդչափ պատասխանատվություն, թե օրինակ 80-100 հազար ՀՀ դրամով աշխատել ինչ-որ խանությում (ավելի հանգիստ ռեժիմով): Կրթությունը միայն շենքային ու գույքային պայմանները չեն: Մտածել է պետք կրթության բովանդակության մասին, որն այս նախագծով տանում ենք դեպի անորոշություն (մինուս նշանի ուղղությամբ):

Լիա Մարտիրոսյան

13.05.2025

Կարծում եմ նախագիծը հիմնավորված է և կարևոր։ Հատկապես ողջունելի է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ աշխատանքի մասնագետների ներգրավումը։ Առաջարկում եմ նաև մշակել մեխանիզմ, որով կապահովի ԿԱՊԿՈՒ սովորղների հետ աշխատող մանկավարժների պարբերաբար վերապատրաստումները։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: