Տիգրան Բաբախանյան
14.05.2025
1. Մեթոդիստի աշխատանքը ըստ վարչական գործառույթների իրականացումը (ՀՀ ԿԳՄՍՆ 27.03.2024թ. N 20-Ն հրաման)՝ կախված չէ խմբերի քանակից: Այն իրենից ներկայացնում է ծավալուն համակարգված աշխատանք ամբողջ օրվա ընթացքում։ - Առաջարկում եմ 1 և 2 խմբանի պարտեզներում մեթոդիստի հաստիքը սահմանել առնվազն 0.5 դրուք, նմանատիպ պարտեզներում հնարավորություն կտա մեթոդիստին ամբողջ օրվա ընթացում հետևել դաստիարակների աշխատանքին մեկ անգամ օրվա առաջին կես, մյուս օրը երկրորդ կես այցելելով։ Իսկ 3-6 խումբ ունեցող պարտեզների բազմաթիվ տնօրենների և մեթոդիստների հետ քննարման արդյունքում վերլուծությունը ցույց է տալիս, որ անհրաժեշտ է 1 դրույքաչափ մեթոդիստի հաստիք։ 8-10 խմբանոց պարտեզներում՝ 1.5 դրույքաչափ մեթոդիստ։ 2. Խոհանոցի լվացարար 1 և 2 խմբանոց պարտեզներում նախատեսված չէ։ - Առաջարկում եմ 1 և 2 խմբանոց պարտեզներում ևս ավելացնել 0.25 դրույք խոհանոցի լվացարար, որը կհեշտացնի դաստիարակի օգնականների աշխատանքը և հավասար պայմաններ կստեղծի ավելի մեծ խմբեր ունեցող պարտեզների աշխատակիցների համար։ 3. Կահավորված լվացքատան առկայության դեպքում 1 խմբանի պարտեզներում լվացարարի հաստիք նախատեսված չէ, բազմաթիվ նմանատիպ պարտեզներում երեխաների սպիտակեղենը /անկողնային պարագաներ/ լվացվում է հաստատությունում։ - Առաջարկում եմ 1 խմբանի պարտեզներում ավելացնել 0.5 դրույքաչափ լվացարարի հաստիք։ 4. 21.02.20222թ ԿԳՄՍ նախարարի թիվ 09-Ն հրամանով հաստատված հաստիքացուցակում հստակ տարբերակված էր 8 և 9 ժամյա գրաֆիկով աշխատող դաստիարակների և դաստիարակների օգնականների դրույքաչափերը, որոնց համար 9 ժամյա գրաֆիկի դեպքում սահմանվում էր համապատասխանաբար 1.25 և 1.1 դրույք։ ՀՀ կառավարության 2025 թ –ի որոշման նախագծում հստակեցում չկա և ընդհանուր սահմանված է 1.17 դաստիարակի համար 1 դրույք օգնականի։ Անորոշ է նաև մսուրային խմբերի դրույքաչափը՝ 2.34 յուրաքանչյուր խմբի համար, ինչը կրկնակի շատ է միջին և ավագ խմբի դաստիարակի համար սահմանված դրույքաչափից։ Դաստիարակի օգնականի համար վաղ մանկության, կրտսեր առաջին և կրտսեր երկրորդ խմբերի համար սահմանված է 2.6 անգամ ավելի շատ միջին և ավագ խմբերի դաստիարակի օգնականի դրույքաչափից։ - Առաջարկում եմ հստակեցնել կոնկրետ դեպքերը։ 5. Երաժշտության դաստիարակների և ֆիզկուլտորայի հրահանգչի համար սույն որոշումով նախատեսվում է մեկ խմբի համար 0.25 դրույք, երկու խմբի համար նորից 0.25 դրույք, երեք և չորս խմբերի համար 0.5 և այլն։ Այսպիսով անհավասար պայման է ստեղծվում մասնագետի համար։ - Առաջարկում եմ յուրաքանչյուր խմբի համար նախատեսել 0.25 դրույք երաժշտության դաստիարակաի և 0.25 դրույք ֆիզկուլտուրայի հրահանգչի համար։ 6. Բուժքույրերի հաստիքները 1-8 խմբերի համար նախատեսված է 1 դրույքաչափ, սակայն վաղ տարիքի, ինչպես նաև կրտսեր առաջին և կրտսեր երկրորդ յուրաքանչյուր խմբի համար կարծես թե նախատեսված է ևս 0.5 դրույք։ Օրինակ 8 խմբանոց մսուր-մանկապարտեզում ըստ այս որոշման հասնում է 4 դրույք բուժքույր, ինչը չափից շատ է։ - Առաջարկում եմ հստակեցնել բուժքույրի համար նախատեսված դրույքաչափը։