Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 808-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                                                                                                           ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

 

  1. Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.

     Իրավական ակտի նախագծի մշակումը պայմանավորված է 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (ՀՕ-293-Ն), ««Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (ՀՕ-295-Ն), 2020 թվականի մայիսի 6-ին ընդունված ««Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքներով (ՀՕ-236-Ն), որոնցով նախադպրոցական ծառայությունները և այլընտրանքային ծրագրերի իրականացումը համարվում է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ, իսկ այն ուսումնական հաստատությունները որոնք իրականացրել են հիմնական կրթական ծրագրեր սահմաված ժամկետներում կդիմեն լիցենզավորման համար:    

     2.Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Կլիցենզավորվեն ՀՀ-ում գործող կազմակերպություններ` հիմնականում զարգացման կենտրոնների անվան տակ, որոնք իրականացնում են նախադպրոցական տարբեր կրթական ծրագրեր (այդ թվում այլընտրանքային) և նախադպրոցական ծառայություններ, ինչպես նաև հիմնական կրթական ծրագիր իրականացնող նախադպրոցական ուսումնական հաստատություններ: Կենտրոնները լիցենզավորվելով և գործելով լիազոր մարմնի վերահսկողության ներքո՝ կապահովեն երեխաների առողջության և անվտանգության նվազագույն պահանջները (հիգիենիկ և սանիտարահամաճարակային, հակահրդեհային անվտանգություն և այլն) և կրթության բովանդակությամբ ներկայացվող վերջնարդյունքները, որը երեխաներին նախապատրաստում է դպրոցին:

Տարբեր քննարկումների արդյունքում կապված ուսումնական տարածքի հասարակական նպատակային նշանակության պահանջի հետ պարզվեց, որ շատ նախադպրոցական ուսումնական հաստատությունների, այդ թվում նախադպրոցական հիմնական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների համար կարող է խնդիր առաջանալ լիցենզավորվելիս (քանի որ դեռ կան մեծ թվով ուսումնական հաստատություններ, որոնք նախադպրոցական հիմնական կրթական ծրագիր են իրականացնում բնակելի տարածքներում), ուստի անհրաժեշտություն ենք համարում նախադպրոցական հիմնական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների համար ուսումնական տարածքի հասարակական նպատակային նշանակության պահանջը փոխարինել հասարակական և բնակելի նպատակային նշանակության տարածք ունենալու պահանջով:

Նախադպրոցական ծառայություն իրականացնող կազմակերպությունները, քանի որ իրականացնում են ծառայություն մինչև 4 ժամ տևողությամբ, ուստի մանկավարժական կազմը հիմնական աշխատողներով ապահովելու խնդիր է առաջանում, քանի որ օրվա մի մասը նրանք աշխատում են այլ հաստատություններում: Այս հանգամանքը հաշվի առնելով նախատեսել ենք 80% հիմնական աշխատողների շեմը իջեցնել 50%: Միաժամանակ, քանի որ  նախադպրոցական ծառայությունը համաձայն օրենքի փոփոխության իրավաբանական անձի կողմից նախադպրոցական տարիքի երեխայի կրթությանը և զարգացմանը միտված ծառայություն է ուստի անհրաժեշտ է ուժը կորցրած ճանաչել երեխայի խնամքի, հոգածության, առողջության պահպանմանն ու ամրապնդմանը միտված ծառայությունների համապատասխանությունը կարգավորող՝ ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1112-Ն որոշման, ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 20-ի N 857, 2013 թվականի օգոստոսի 12-ի N 42-Ն հրամանները:   

    3.Կարգավորման նպատակը և բնույթը.

Նախագծի ընդունման նպատակն է լիցենզավորման կարգերում նախադպրոցական ուսումնական հաստատությունների համար ուսումնական տարածքի հասարակական նպատակային նշանակության պահանջը փոխարինելով    և նախադպրոցական ծառայություններ իրականացնող կազմակերպություններում հիմնական աշխատողների տոկոսային շեմը իջեցնելով անխոչընդոտ իրականացնել լիցենզավորման գործընթացը, միաժամանակ ապահովելով նախադպրոցական հաստատությունների ուսումնական տարածքների մասով այլ նորմատիվների կատարումը:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Ներկայացվող նախագիծը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի  3-րդ կետի պահանջներից ։

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

    Նախագծի ընդունմամբ` ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ միջոցներ չեն պահանջվի:      

      6.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

       ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

      7.Ակնկալվող արդյունքը.

Իրականացնելով նախադպրոցական տարբեր կրթական ծրագրեր (այդ թվում այլընտրանքային) և նախադպրոցական ծառայություններ, ինչպես նաև հիմնական կրթական ծրագիր իրականացնող նախադպրոցական ուսումնական հաստատությունների լիցենզավորումը, ոլորտը դառնում է վերահսկելի իսկ կրթական ծրագրերի իրականցման գործընթացը դառնում է առավել արդյունավետ:

 

  • Քննարկվել է

    25.04.2025 - 13.05.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Գերատեսչություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1897

Տպել

Առաջարկներ`

Լիա Մարտիրոսյան

10.05.2025

Նախագիծը լիովին հիմնավորված է և արդիական, քանի որ, մասնավորապես, փոքր կամ սակավաբնակ բնակավայրերում բարդ է կազմակերպել նախադպրոցական ուսումնական գործունեություն՝ հաշվի առնելով տարածքների հասարակական նպատակային նշանակության սահմանափակումները: Միաժամանակ, կարծում եմ, որ անհրաժեշտ է ներդնել հստակ գործիքակազմ, որն ապահովի բնակելի տարածքների հակահրդեհային և սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման արդյունավետ վերահսկողություն: Առաջարկում եմ «մինչև 50 թվակազմ ունեցող սակավակազմ ․․․» արտահայտությունը ճշգրտել՝ մեկնաբանության միանշանակություն ապահովելու նպատակով, և շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «մինչև 50 երեխայի ընդգրկմամբ գործող սակավակազմ ․․․»:

ՄՆՀԱ ասոցիացիա

06.05.2025

Լիցենզավորման գործընթացում երկրորդ առանցքային խոչընդոտը վերաբերում է մասնագետների որակավորմանը ներկայացվող չափազանց խիստ և երբեմն հակասական պահանջներին։ Չնայած պետական քաղաքականության նպատակն է ապահովել որակյալ կադրեր նախադպրոցական կրթության ոլորտում, գործող մեխանիզմները շատ հաճախ գործնականում վերածվում են անհաղթահարելի արգելքների: Թեև որոշ կարգավորումներ ներդրվել են՝ կապված կրեդիտային համակարգով դաստիարակների վերապատրաստման հնարավորության հետ, այնուամենայնիվ այս պահին մեխանիզմը ամբողջությամբ չի գործում։ Իսկ ԶԼՄ-ներում պարբերաբար հնչող հայտարարությունները մանկավարժական կրթության պարտադիր լինելու վերաբերյալ վկայում են ոլորտում քաղաքականության և պրակտիկայի միջև առկա անորոշության մասին։ Միևնույն ժամանակ, ըստ պաշտոնական հաղորդումների, մանկավարժական կրթությունը շարունակում է դիտարկվել որպես պարտադիր նախապայման, ինչը խստորեն սահմանափակում է նոր մասնագետների ներգրավումը նախադպրոցական ոլորտում։ Առաջարկ: Կիրառել հանրակրթության համակարգում կիրառվող փորձը՝ թույլ տալով բարձրագույն կրթության այլ մասնագիտությամբ անձանց անցնել ՇՄԶ վերապատրաստման ծրագիր և շարունակել աշխատանքը ոլորտում։ Սա մեծապես կհեշտացնի որակյալ կադրերի ներգրավումը՝ առանց մասնագիտական նշաձողը իջեցնելու, ինչպես նաև մեծապես կլուծի բազմաթիվ հաստատությունների լիցենզավորման պահանջներին չհամապատասխանելու խնդիրը։ Կարծում ենք, որ անհրաժեշտ է կիրառել այն նույն մոտեցումը, որն այսօր գործում է հանրակրթության ոլորտում․ մասնագետը կարող է չունենալ մանկավարժական նախնական բարձրագույն կրթություն, սակայն հնարավորություն է ստանում աշխատել պայմանով, որ կհավաքի համապատասխան կրեդիտներ և կհաստատի իր կարողությունները գործնականում։ Նույն չափանիշների կիրառումը նախադպրոցական ոլորտում կբացի դաշտը որակյալ և պատրաստակամ մասնագետների համար՝ առանց իջեցնելու կրթության որակը։

ՄՆՀԱ ասոցիացիա

06.05.2025

Տարածքի բնակելի կամ հասարակական նշանակությունը չի կարող լիարժեք հիմք հանդիսանալ նախադպրոցական գործունեություն ծավալելու համար։ Հարկավոր է մշակել չափանիշներ, որոնց հիման վրա կգնահատվի տարածքը և գնահատման արդյունքների հիման վրա որոշում կկայացվի արդյոք այն հարմար է նախադպրոցական ծառայություններ իրականացնելու համար թե ոչ։ ԱՆհրաժեշտ է բացառել տարածքի օգտագործման արգելքը միայն դրա բնակելի կարգավիճակի հիմքով, եթե անվտանգության պահանջները բավարար են։ Սահմանել անվտանգային մինիմալ պահանջների ցանկ՝ շեշտը դնելով ոչ թե տարածքի ֆորմալ նշանակության և սաների թվաքանակի, այլ իրական օգտագործման պայմանների վրա՝ (օրինակ՝ հավելյալ վթարային ելքերի քանակը՝ կախված սաների թվից, հակահրդեհային միջոցառումներ և այլն): Այս մոտեցումը կհավասարեցնի պայմանները, կտա հնարավորություն արդեն իսկ լիցենզավորված հաստատություններին անհրաժեշտության դեպքում լիցենզիայի պայմանների փոփոխություն կատարել և կբերի հաստատությունները օրինական դաշտ։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: