Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N 772-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N 772-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը ՀՀ ազգա­յին ժողովի կող­մից 2024 թվականի դեկտեմբերի 4-ին ընդուն­­ված` «Հայաստանի Հանրա­պետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-499-Ն ՀՀ օրենքով ՀՀ հարկային օրենս­գրքում (այսու­հետ՝ Օրենսգիրք) կատար­ված որոշ փոփո­խությունների կիրար­կումն ապահովելն է:
  2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. Վերո­նշյալ օրենքով փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ հարկային օրենս­գրքում (այսու­­հետ՝ Օրենսգիրք) և վերանայվել են գիտահետազոտական աշխատանքների հետ կապ­ված ձևակերպումները։ Բացի այդ, խմբագրվել է Օրենսգրքի 121-րդ հոդվածի 6-րդ մասը և սահմանվել է, որ գիտահետազոտական աշխատանքների հետ կապ­ված՝ շահութահարկ վճա­րողի հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամուտը նվազեցնելու արտո­նու­թյունը կիրառվում է Կառավարության սահմանած չափանիշներին համապատասխանող գիտա­­կան հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքների վրա կատար­­վող ծախսերի մասով (մինչև նշյալ փոփոխությունը չափանիշները սահմանված էին Օրենսգրքի 121-րդ հոդվածի 6-րդ մասով)։

Խնդիրն այն է, որ ՀՀ կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N 772-Ն որոշումը կիրառելի է միայն ԱԱՀ-ից ազատվող գիտահետազոտական աշխատանքների մասով։ Բացի այդ, որոշման մեջ կիրառվող ձևակերպումները չեն համապատասխանում Օրենսգրքում կատար­­ված փոփոխությունների արդյունքում վերանայված՝ գիտահետազոտական աշխա­տանք­­­ների հետ կապ­ված ձևակերպումներին:

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N 772-Ն որոշմամբ սահմանել շահութա­հար­կով հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամուտը նվազեց­նելու արտո­նու­թյունը կիրառելու նպատակով գիտական հետազոտությունների և փորձարարական մշա­կում­­ների չափանիշները, ինչպես նաև որոշման մեջ կիրառվող ձևակերպումները համա­պա­տաս­խա­նեցնել Օրենսգրքում կատար­­ված փոփոխությունների արդյունքում վերանայված՝ գիտա­հե­տա­­զոտական աշխա­տանք­­ների հետ կապ­ված ձևակերպումներին:
  2. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան աշխատանքները գիտա­կան հետա­զո­տութ­յուն­ներ և փորձարարական մշակումներ համարելու չափանիշներն են:
  3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախա­գիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:
  4. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է կարգավորել շահութա­հար­կով հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամուտը նվազեց­նելու արտո­նու­թյունը կիրառելու նպատակով աշխատանքները գիտա­կան հետա­զո­տութ­յուն­ներ և փորձարարական մշակումներ համա­րելու չափանիշների, ինչպես նաև ՀՀ կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N 772-Ն որոշմամբ սահմանված՝ գիտա­հե­տա­զոտա­կան աշխա­տանք­­ների հետ կապ­ված ձևակերպում­ները համա­պատասխանեցնելու հետ կապված հարաբերությունները:

Միաժամանակ, նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրա­ժեշ­տու­­թյուն չի պահանջում, իսկ դրա ընդուն­­մամբ պայմանավորված՝ պե­տա­­կան բյուջեի եկա­­մուտ­­­ների էական նվա­­զե­­ցում կամ ծախ­­­­սերի ավելա­ցում տեղի չի ունենա:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազ­մա­վա­րու­թյուն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազ­մավարություններ

Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի մի շարք բաժին­ներով սահմանված քաղաքականության ուղղություններից։ Մասնավորապես՝

  • Գործարար և ներդրումային միջավայրի բարելավում մասով սահմանված քաղա­քա­կա­նության ուղղու­թյուն­­նե­րից, մասնավորապես, մասնավոր հատվածում գիտահետազո­տա­կան աշխատանքները, գյուտարարությունն ու նորարարությունը խրախուսելու նպատակով ստեղծվելու են արտոնագրված գյուտերի առևտրայնացումից ստացվող եկամուտների հարկ­ման առավել խրախուսող մեխանիզմներ,
  • «Հարկա­բյու­ջետային քաղաքականություն» մասով սահմանված քաղաքա­կա­նու­թյան ուղղություններից, ըստ որի՝
  • Հարկաբյուջետային քաղաքականության հիմնական նպատակը պետական ֆինան­սա­­կան համակարգի բարձր արդյունավետությունն է: Դրան հասնելու նպատակով Կառա­վա­րու­թյունը շարունակելու է հարկային քաղաքականության այնպիսի բարեփոխումները, որոնք նպաս­­տելու են բիզնես միջավայրի մրցունակության բարձրացմանը,
  • Կառավարության կողմից իրականացվող հարկային քաղաքականությունն ուղղված է լինելու տնտեսության ներդրումային գրավչության բարձրացմանն ու տնտեսական ակտի­վու­թյան մակարդակի բարելավմանը՝ դրանով իսկ ստեղծելով կայուն նախադրյալներ արտա­հան­ման և երկարաժամկետ տնտեսական աճի, հանրային բարիքի վերաբաշխման և հարկա­բյու­ջետային կայունության ամրապնդման համար:
  • Քննարկվել է

    25.04.2025 - 12.05.2025

  • Տեսակ

    Հրաման Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն, Պետական եկամուտներ, Ֆինանսական

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1744

Տպել

Առաջարկներ`

Սիրանույշ Մեժլումյան

11.05.2025

Առաջարկում եմ՝ Չափանիշներ բաժնի 2.1.ա ենթակետի ձևակերպումը՝ <<Կրթությունը և կադրերի պատրաստումը (վերապատրաստումը)>> փոփոխել և շարադրել հետևյալ կերպ՝ <<Կրթությունը և կադրերի պատրաստումը (վերապատրաստումը)՝ բացառությամբ այն դեպքերի, երբ այն հանդիսանում է գիտահետազոտական գործընթացի բաղկացուցիչ մաս>>

Սիրանույշ Մեժլումյան

11.05.2025

Առաջարկում եմ՝ Չափանիշներ բաժնի 2.1. թ. ենթակետը՝ <<Սոցիոլոգիական և այլ հարցումների անցկացումը, դրանց արդյունքների ամփոփումը և առաջարկությունների մշակումը, գործող օրենսդրության ու վիճակագրական տվյալների վերլուծությունը>>, հանել, կամ փոփոխել այն կերպ, որ գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումների աշխատանքներում չեն ներառվում դրանք այն դեպքում, երբ կառավարության համար դրանք հիմք կծառայեն ռազմավարական որոշումներ կայացնելու համար:

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: