«ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԸ
««ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
- Անհրաժեշտությունը
«Հաշմանդամութուն ունեցող անձանց իրավունքների մասին» 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-194-Ն և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-195-Ն օրենքներով (այսուհետ՝ օրենքներ) սահմանվել են նոր հասկացություններ: Անհրաժեշտություն է առաջացել համանման փոփոխություն կատարել նաև «Մանկապատանեկան սպորտի մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք), մասնավորապես՝ «ֆիզիկական արատներ ունեցող» բառերը փոխարինել «ֆիզիկական խնդիրներ ունեցող» բառերով: Օրենքի նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է օրենքներով սահմանված հասկացությունների համապատասխանեցման անհրաժեշտությունից:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Oրենքների ընդունմամբ պայամանավորված ընդունվել են մի շարք հարակից օրենքներում՝ այդ թվում «Մանկապատանեկան սպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» 2024 թվականի հոկտեմբերի 2-ի ՀՕ-354-Ն օրենքը, որի կիրարկումն ապահովելու նպատակով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի 252-Լ որոշման 106-րդ կետի՝ ընդունվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 1214-Ա որոշումը՝ մի շարք օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին: Որոշման կիրարկումն ապահովող միջոցառումների 5-րդ ենթակետով հաստատված է 2024 թվականի հոկտեմբերի 2-ի ՀՕ-356-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը՝ համաձայն N 5 հավելվածի: Հավելված N 5-ի 1-ին կետով սահմանված է փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 18-ի «Ֆիզիկական արատներ ունեցող կամ հաշմանդամ երեխաների համար առանձին ուսումնամարզական պարապմունքների իրականացման կարգը սահմանելու մասին» N 1345-Ն որոշման մեջ: Վերոնշյալ հանձնարարականը կատարելու համար անհրաժեշտություն է առաջացել «Մանկապատանեկան սպորտի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասում «ֆիզիկական արատներ ունեցող» բառերը փոխարինել «ֆիզիկական խնդիրներ ունեցող» բառերով:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
- տարիքային և սոցիալական տարբեր խմբերի անձանց համար ֆիզիկական դաստիարակության անընդհատությունը և ֆիզիկական կուլտուրայով ու սպորտով զբաղվելու մատչելիությունը.
- ապահովել հավասար պայմաններ ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվող մանուկների ու պատանիների համար:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Օրենքի ընդունմամբ կապահովվի Հայաստանի Հանրապետության վարչապետի 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 1214-Ա որոշման հավելված 5-ի 1-ին կետի պահանջը։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։
- Ակնկալվող արդյունքը
Օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտում փոփոխությունների իրականացում՝ առկա անհամապատասխանությունների վերացում։
- Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը բխում է 2023 թվականի դեկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների զարգացման ռազմավարությունը և ռազմավարության գործողությունների պլանը հաստատելու մասին» N 2145-Լ որոշման հավելված 1-ի 67-րդ կետի 6-րդ ենթակետից. « բնագավառի օրենսդրական դաշտը պարզեցնելու, ավելի մատչելի դարձնելու, ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու նպատակով հրամայական է առաջացել ունենալ լիարժեք, միջազգային պահանջներին բավարարող մեխանիզմներ ապահովող գործող օրենսդրություն»:
-
Քննարկվել է
22.04.2025 - 07.05.2025
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Սպորտ և երիտասարդություն
-
Գերատեսչություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 1929
Տպել