Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԸ

««ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

  1. Անհրաժեշտությունը

      «Հաշմանդամութուն ունեցող անձանց իրավունքների մասին» 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-194-Ն և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-195-Ն օրենքներով (այսուհետ՝ օրենքներ) սահմանվել են նոր հասկացություններ: Անհրաժեշտություն է առաջացել համանման փոփոխություն կատարել նաև «Մանկապատանեկան սպորտի մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք), մասնավորապես՝ «ֆիզիկական արատներ ունեցող» բառերը փոխարինել «ֆիզիկական խնդիրներ ունեցող» բառերով: Օրենքի նախագծի մշակման  անհրաժեշտությունը բխում է օրենքներով սահմանված հասկացությունների համապատասխանեցման անհրաժեշտությունից:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Oրենքների ընդունմամբ պայամանավորված ընդունվել են մի շարք հարակից օրենքներում՝ այդ թվում «Մանկապատանեկան սպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» 2024 թվականի հոկտեմբերի 2-ի  ՀՕ-354-Ն  օրենքը,  որի կիրարկումն ապահովելու նպատակով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի 252-Լ որոշման 106-րդ կետի՝ ընդունվել է Հայաստանի Հանրապետության  վարչապետի 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 1214-Ա որոշումը՝ մի շարք օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին: Որոշման կիրարկումն ապահովող միջոցառումների 5-րդ ենթակետով հաստատված է 2024 թվականի հոկտեմբերի 2-ի ՀՕ-356-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը՝ համաձայն N 5 հավելվածի: Հավելված N 5-ի 1-ին կետով սահմանված է փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 18-ի «Ֆիզիկական արատներ ունեցող կամ հաշմանդամ երեխաների համար առանձին ուսումնամարզական պարապմունքների իրականացման կարգը սահմանելու մասին» N 1345-Ն որոշման մեջ: Վերոնշյալ հանձնարարականը կատարելու համար անհրաժեշտություն է առաջացել «Մանկապատանեկան սպորտի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասում «ֆիզիկական արատներ ունեցող» բառերը փոխարինել «ֆիզիկական խնդիրներ ունեցող» բառերով:

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

- տարիքային և սոցիալական տարբեր խմբերի անձանց համար ֆիզիկական դաստիարակության անընդհատությունը և ֆիզիկական կուլտուրայով ու սպորտով զբաղվելու մատչելիությունը.

- ապահովել հավասար պայմաններ ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվող մանուկների ու պատանիների համար:

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Օրենքի ընդունմամբ կապահովվի Հայաստանի Հանրապետության  վարչապետի 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 1214-Ա որոշման հավելված 5-ի 1-ին կետի պահանջը։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։

  1. Ակնկալվող արդյունքը

Օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտում փոփոխությունների իրականացում՝ առկա անհամապատասխանությունների վերացում։

  1. Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացման  կամ նվազեցման մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում  ծախսերի և եկամուտների  էական ավելացում կամ նվազեցում  չի նախատեսվում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

         Նախագիծը բխում է 2023 թվականի դեկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների զարգացման ռազմավարությունը և ռազմավարության գործողությունների պլանը հաստատելու մասին» N 2145-Լ որոշման հավելված 1-ի 67-րդ կետի 6-րդ ենթակետից. « բնագավառի օրենսդրական դաշտը պարզեցնելու, ավելի մատչելի դարձնելու, ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու նպատակով հրամայական է առաջացել ունենալ լիարժեք, միջազգային պահանջներին բավարարող մեխանիզմներ ապահովող գործող օրենսդրություն»:

  • Discussed

    22.04.2025 - 07.05.2025

  • Type

    Law

  • Area

    Sport and youth

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1931

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: