Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի հուլիսի 27-ի N 98-Ն հրամանում լրացումներ կատարելու մասին» ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանի նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
1 Վալյա Գալոյան 17.04.2025 21:42:21 12 -րդ դասարանում սովորողները 2 րդ կիսամյակում ուսումնասիրում են իրենց ընտրած առարկաները՝ ըստ նպատակի և նախասիրությունների։ Օտար լեզու դասավանդողները որպես ուսումնական ձեռնարկ ունեն միայն օտար լեզվի միասնական քննության շտեմարաններ, որը արդյունավետ չէ լեզվական հինգ հմտությունները զարգացնելու համար։ Դասարանում ոչ բոլորն են ընտրում առարկան միասնական քննություններին պատրաստվելու համար և ուսուցիչը կանգնում է խնդրի առջև։ Առաջարկում եմ 12 -րդ դասարանի 2 րդ կիսամյակի համար ստեղծել դասագիրք կամ ձեռնարկ և սահմանել տարբերակված վերջնարդյունքներ ըստ առարկայի ուսումնասիրման նպատակի, ինչը կհեշտացնի ուսուցչի աշխատանքը ՝ այն ավելի համակարգված դարձնելով։ Իսկ սովորողները կօգտագործեն իրենց հատկացված դասաժամը ավելի արդյունավետ ու նպատակային։ Ընդունելի է, սակայն նախագծին անմիջականորեն վերաբերելի չէ։ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի Հայկական կրթական միջավայր պորտալի «Պաշարների շտեմարան» -ում առկա են բազմապիսի տեղեկատվական նյութեր՝ ուսումնական պրոցեսի արդյունավետության բարձրացման համար։ Բացի այդ, ուսուցիչների համար իրականացվում են տարբեր վերապատրաստման դասընթացներ՝ նրանց հմտությունների և կարողությունների կատարելագործման նպատակով։
2 Արուս Ղուշչյան 18.04.2025 16:07:59 Այս հրամանը երաշխավորում է ավելի լավ պատրաստվածություն ու արդյունավետ ուսումնական գործընթաց՝ համահունչ ժամանակի պահանջներին։ Առաջարկում եմ ավելացնել թվային կրթական նյութերի համակարգված օգտագործում։ Շնորհակալություն։ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի Հայկական կրթական միջավայր պորտալի «Պաշարների շտեմարան» -ում առկա են բազմապիսի տեղեկատվական նյութեր՝ ուսումնական պրոցեսի արդյունավետության բարձրացման համար։
3 Մարիամ Սարգսյան 20.04.2025 00:50:06 ԿԱՐԾԻՔ ԵՎ ԱՌԱՋԱՐԿ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023 թ. հուլիսի 27-ի N 98-Ն հրամանում լրացումներ կատարելու նախագծի վերաբերյալ Համաձայն նախագծի՝ 2025-2026 ուսումնական տարվա 12-րդ դասարանի օրինակելի ուսումնական պլանները (բացառությամբ Տավուշի մարզի) պաշտոնապես հաստատվում են՝ հիմք ընդունելով 2023 թ. հրամանի 2-րդ հավելվածով սահմանված կարգավորումները: Սա կարևոր և անհրաժեշտ քայլ է՝ 12-րդ դասարանում արդյունավետ ու կազմակերպված ուսումնական գործընթաց ապահովելու համար։ Սակայն առաջարկվող փոփոխությունը կարող է ավելի նպատակային և ժամանակակից պահանջներին համահունչ լինել, եթե այն լրացվի հետևյալ մոտեցմամբ՝ հաշվի առնելով 12-րդ դասարանի առանձնահատկությունները։ Առաջարկ՝ օրինագծում և ուսումնական պլանում արտացոլել 12-րդ դասարանի 2-րդ կիսամյակի մասնագիտացման փուլը՝ որպես ուսուցման կառուցվածքային բաղադրիչ 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակում հանրակրթական դպրոցներում սովորողները սովորաբար բաժանվում են հոսքերի՝ ըստ իրենց նախընտրած մասնագիտական ուղղության (բնագիտական, հումանիտար, տեխնոլոգիական, արվեստի և այլն): Այս փուլը ոչ միայն կրթական, այլև կարիերայի և մասնագիտական կողմնորոշման տեսանկյունից առանձնահատուկ կարևորություն ունի։ Ուստի, օրինակելի ուսումնական պլանը և դրա կարգավորող իրավական հիմքը պետք է հստակ և նպատակային անդրադառնան այս գործընթացին՝ ոչ միայն թույլատրելով, այլև ուղղորդելով ուսումնական հաստատություններին կառուցել ծրագրեր, որոնք առավելագույնս աջակցում են սովորողների մասնագիտացման ընտրությանն ու դրա բովանդակային ապահովմանը: Առաջարկվում է օրինագծի Հավելված 3-ում ընդգրկել դրույթ, ըստ որի՝ «12-րդ դասարանի երկրորդ կիսամյակի ուսումնական գործընթացը պետք է կազմակերպվի ուսումնական հոսքերի շրջանակում՝ հաշվի առնելով սովորողների ընտրած մասնագիտական ուղղվածությունը։ Օրինակելի ուսումնական պլանը պետք է ապահովի առարկաների ընտրության, խորացման կամ կիրառական ուսուցման հնարավորություններ՝ նպաստելով մասնագիտական կողմնորոշմանը և շարունակական կրթության հաջող ընթացքին։» Միևնույն ժամանակ, կարևոր է նաև օրինագծում ակնարկ անել ուսումնական հաստատություններին տրամադրվելիք մեթոդական աջակցությանը, որով կհստակեցվի՝ ինչպես կազմակերպել հոսքային ուսուցումը, ինչպիսի մոդելներ կարելի է կիրառել (խորացված ուսուցում, ընտրովի դասընթացներ, ինտեգրացված նախագիծ և այլն), ինչպես նաև ինչ մեթոդներով կարելի է ապահովել արդար ու նպատակային դասընթացի բաշխում։ Ընդունելի է, սակայն անմիջականորեն վերաբերելի չէ նախագծին։ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի Հայկական կրթական միջավայր պորտալի «Պաշարների շտեմարան» -ում առկա են բազմապիսի տեղեկատվական նյութեր՝ ուսումնական պրոցեսի արդյունավետության բարձրացման համար։ Բացի այդ, ուսուցիչների համար իրականացվում են տարբեր վերապատրաստման դասընթացներ նրանց հմտությունների և կարողությունների կատարելագործման նպատակով։
4 Ազատուհի Դունամալյան 21.04.2025 21:08:57 ԱՌԱՋԱՐԿ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023 թ. հուլիսի 27-ի N 98-Ն հրամանում լրացումներ կատարելու նախագծի վերաբերյալ Համաձայն նախագծի՝ 2025-2026 ուսումնական տարվա 12-րդ դասարանի օրինակելի ուսումնական պլանները (բացառությամբ Տավուշի մարզի) պաշտոնապես հաստատվում են՝ հիմք ընդունելով 2023 թ. հրամանի 2-րդ հավելվածով սահմանված կարգավորումները: Այս նախագծի միջոցով հնարավոր կլինի ապահովել կրթության շարունակականությունը, ինչը կնպաստի ավելի կարողունակ աշակերտական համայնքի ձևավորմանը՝ հաշվի առնելով 12-րդ դասարանի սովորողների կարիքները։ Առաջարկ՝ նախագծում ներառել 12-րդ դասարանի 2-րդ կիսամյակի օրինակելի ուսումնական պլանը , որում արտացոլված կլինի անհրաժեշտ մեխանիզմներ ուսումնական գործընթացում ժամանակակից տեխնոլոգիաների ինտեգրման, առցանց ռեսուրսների, կրթական հավելվածների , վեբինարների և այլ գործիքների կիրառմամբ՝ ուսումը ավելի հետաքրքիր և մատչելի դարձնելու համար։ Վերաբերելի չէ նախագծին։ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի Հայկական կրթական միջավայր պորտալի «Պաշարների շտեմարան» -ում առկա են բազմապիսի տեղեկատվական նյութեր՝ ուսումնական պրոցեսի արդյունավետության բարձրացման համար։ Բացի այդ, ուսուցիչների համար իրականացվում են տարբեր վերապատրաստման դասընթացներ` նրանց հմտությունների և կարողությունների կատարելագործման նպատակով։
5 Ռուբեն Այվազյան 22.04.2025 17:15:24 Ուսումնական գործընթացի արդյունավետության բարձրացման նպատակով՝ ապահովել թվային կրթական նյութերի, առցանց ուսուցման հարթակների, կրթական հավելվածների և վեբինարների համակարգված և նպատակային կիրառման մեխանիզմներ։ Այս մոտեցումը կնպաստի ուսումնական նյութի մատչելի ներկայացմանը, սովորողների թվային գրագիտության զարգացմանը և ուսուցման մեթոդների արդիականացմանը՝ համահունչ ժամանակակից կրթական պահանջներին։ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի Հայկական կրթական միջավայր պորտալի «Պաշարների շտեմարան» -ում առկա են բազմապիսի տեղեկատվական նյութեր՝ ուսումնական պրոցեսի արդյունավետության բարձրացման համար։
6 Մանյա Մադաթյան 22.04.2025 19:57:55 Կարծիք-Տվյալ նախագիծը կարևոր քայլ է 12_րդ դասարանում արդյունավետ ուսումնական գործընթաց իրականացնելու գործում,համահունչ է ներկայի պահանջներին։ Առաջարկ-Քանի որ 12_րդ դասարանի 2_րդկիսամյակում սովորաղները ընտրում են հոսքային ուսուցում ,ելնելով գիտելիքսյին կարողություններից ,ինչպես նաև կրթության շարունակականությունը ապահովելու գործոնից ցանկալի է մինչև 12_րդ դասարանի 2_րդ կիսամյակը Պետական գերատեսչությունների կողմից հաճախակի կազմակերպել սեմինարներ,էքսկուրսիաներ,մասնագիտական կողմնորոշմանը նպաստող հանդիպումներ։Նման աշխատանքները թույլ կտան սովորողներին բացահայտել սեփական ներուժը տարբեր ոլորտներում։Ընտել ճիշտ մասնագիտություն ,որը ամուր պետության և առողջ հասարակության հիմքն է։ Շնորհակալություն Շնորհակալություն։ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի Հայկական կրթական միջավայր պորտալի «Պաշարների շտեմարան» -ում առկա են բազմապիսի տեղեկատվական նյութեր՝ ուսումնական պրոցեսի արդյունավետության բարձրացման համար։ Բացի այդ, ուսուցիչների համար իրականացվում են տարբեր վերապատրաստման դասընթացներ` նրանց հմտությունների և կարողությունների կատարելագործման նպատակով։
7 Ռիմա Մանուկյան 25.04.2025 18:20:07 Կարծիք-Տվյալ նախագիծը կարևոր քայլ է 12-րդ դասարանում արդյունավետ ուսումնական գործընթաց իրականացնելու գործում,համահունչ է ներկայի պահանջներին։Առաջարկ-Երկրորդ կիսամյակում 12-րդ դասարանի սովորողների համար,ովքեր ստացել են հոսքային ուսուցում առաջարկում եմ նախագծային ուսուցման ձևաչափով աշխատանքներ՝օրինակ՝ խնդիրների վրա հիմնված ուսուցում,թեմատիկ հետազոտություններ,ինչպես նաև համագործակցային նախագծեր:Այս ձևաչափերը կխթանեն քննադատական մտածողության զարգացումը,ստեղծարար մոտեցումը և մասնագիտական կողմնորոշման հստակեցումը:Շնորհակալություն Ընդունելի է, թեև անմիջականորեն վերաբերելի չէ նախագծին։ Տեղեկացնեմ նաև, որ Հայկական կրթական միջավայր պորտալի «Պաշարների շտեմարան» -ում առկա են բազմապիսի տեղեկատվական նյութեր՝ ուսումնական պրոցեսի արդյունավետության բարձրացման համար։
8 Օլյա Ղուլյան 28.04.2025 23:08:09 Այս նախագիծը նպատակ ունի հստակեցնել և կատարելագործել ուսումնական պլանների իրավական կարգավորումները՝ ընդլայնելով գործող N 98-Ն հրամանի շրջանակները՝ ներառելով նաև 2025-2026 ուսումնական տարվա 12-րդ դասարանի օրինակելի ուսումնական պլանը (բացառությամբ Տավուշի մարզի): Այն ապահովում է իրավական հաջորդականություն, ձևավորում հստակ հիմքեր առաջիկա ուսումնական տարվա պլանավորման և կառավարման համար։ Ընդգծված է նաև արձակուրդների առանձին կարգավորման անհրաժեշտությունը, ինչը կարևոր է ճկուն և կոնկրետ ժամանակացույց մշակելու տեսանկյունից։ Այս նախագիծը նախատեսում է 2025-2026 ուսումնական տարվա 12-րդ դասարանի համար սահմանված օրինակելի ուսումնական պլանի կարգավորումները: Խոսքն այն մասին է, որ 2025-2026 ուսումնական տարում 12-րդ դասարանում ուսումնական գործընթացը պետք է կազմակերպվի որոշակի կանոններով, որոնք արդեն ամրագրված են նախագիծը հաստատող հրամանի մեջ: Շնորհակալություն դիտարկումների համար։
9 Նարինե Մարտիրոսյան 01.05.2025 19:46:34 Լավ է ,որ 12_րդ դասարանում իրականացվում է հոսքային ուսուցում։Կարևորում եմ ,որ կոնկրետ առարկաների ուղղությամբ խորացնել գիտելիքները։ Առաջարկում եմ որ միայն 12_րդ դասարանում, այլ նաև 9_րդ դասարանի ներդրվի հոսանքին ուսուցումը և ավելացվել առարկաների տրվող ժամաքանակներ ։Սա հաստատ կնպաստի տվյալ առարկայի ավելի խորը ուսումնասիրմանը Հոսքային ուսուցումը նպատակահարմար է իրականացնել ավագ դպրոցի 10-12-րդ դասարաններում։
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: