Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի հուլիսի 27-ի N 98-Ն հրամանում լրացումներ կատարելու մասին» ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանի նախագիծ

  • Քննարկվել է

    16.04.2025 - 01.05.2025

  • Տեսակ

    Հրաման Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Գերատեսչություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2019

Տպել

Առաջարկներ`

Նարինե Մարտիրոսյան

01.05.2025

Լավ է ,որ 12_րդ դասարանում իրականացվում է հոսքային ուսուցում։Կարևորում եմ ,որ կոնկրետ առարկաների ուղղությամբ խորացնել գիտելիքները։ Առաջարկում եմ որ միայն 12_րդ դասարանում, այլ նաև 9_րդ դասարանի ներդրվի հոսանքին ուսուցումը և ավելացվել առարկաների տրվող ժամաքանակներ ։Սա հաստատ կնպաստի տվյալ առարկայի ավելի խորը ուսումնասիրմանը

Օլյա Ղուլյան

28.04.2025

Այս նախագիծը նպատակ ունի հստակեցնել և կատարելագործել ուսումնական պլանների իրավական կարգավորումները՝ ընդլայնելով գործող N 98-Ն հրամանի շրջանակները՝ ներառելով նաև 2025-2026 ուսումնական տարվա 12-րդ դասարանի օրինակելի ուսումնական պլանը (բացառությամբ Տավուշի մարզի): Այն ապահովում է իրավական հաջորդականություն, ձևավորում հստակ հիմքեր առաջիկա ուսումնական տարվա պլանավորման և կառավարման համար։ Ընդգծված է նաև արձակուրդների առանձին կարգավորման անհրաժեշտությունը, ինչը կարևոր է ճկուն և կոնկրետ ժամանակացույց մշակելու տեսանկյունից։ Այս նախագիծը նախատեսում է 2025-2026 ուսումնական տարվա 12-րդ դասարանի համար սահմանված օրինակելի ուսումնական պլանի կարգավորումները: Խոսքն այն մասին է, որ 2025-2026 ուսումնական տարում 12-րդ դասարանում ուսումնական գործընթացը պետք է կազմակերպվի որոշակի կանոններով, որոնք արդեն ամրագրված են նախագիծը հաստատող հրամանի մեջ:

Ռիմա Մանուկյան

25.04.2025

Կարծիք-Տվյալ նախագիծը կարևոր քայլ է 12-րդ դասարանում արդյունավետ ուսումնական գործընթաց իրականացնելու գործում,համահունչ է ներկայի պահանջներին։Առաջարկ-Երկրորդ կիսամյակում 12-րդ դասարանի սովորողների համար,ովքեր ստացել են հոսքային ուսուցում առաջարկում եմ նախագծային ուսուցման ձևաչափով աշխատանքներ՝օրինակ՝ խնդիրների վրա հիմնված ուսուցում,թեմատիկ հետազոտություններ,ինչպես նաև համագործակցային նախագծեր:Այս ձևաչափերը կխթանեն քննադատական մտածողության զարգացումը,ստեղծարար մոտեցումը և մասնագիտական կողմնորոշման հստակեցումը:Շնորհակալություն

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: