Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 19-ի N 2036-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2025 թվականի _____ N -Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 2036-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող սերուցքային կարագի նկատմամբ սակագնային արտոնություն կիրառելու, ներմուծման բաշխման կարգը, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը հաստատելու մասին» N 2036-Ն որոշման N 1 հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ լրացումները՝

1) Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 16.1-ին, 16․2-րդ, 16․3-րդ և 16.4-րդ կետերով՝

«16.1. Հայտատուները 2025 թվականի մայիսի 2-ից մինչև մայիսի 8-ը իրավունք ունեն հրաժարվելու իրենց հատկացված ծավալից՝ ամբողջությամբ կամ մասնակի։ Հայտատուին հատկացված ծավալից հրաժարվելու մասին դիմումը ներկայացվում է լիազոր մարմին էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային հասցեն` secretariat@mineconomy.am), փոստային առաքմամբ կամ առձեռն։ Էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում դիմումը անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ:

16․2․ Ներմուծման թույլատրելի ծավալի չբաշխված քանակությունից ներմուծման նոր թույլատրելի ծավալ ստանալու համար հայտատուները 2025 թվականի մայիսի 12-ից մինչև մայիսի 16-ը լիազոր մարմին են ներկայացնում հայտ՝ սույն կարգի 19-րդ կետի պահանջներին համապատասխան:

16․3․ Սույն կարգի 16․1-ին կետի համաձայն՝ չբաշխված ներմուծման թույլատրելի ծավալը լիազոր մարմնի կողմից բաշխվում է`

1) պատմական գնորդների համար` սույն կարգի 8-րդ կետի պահանջներին համապատասխան.

2) արտաքին տնտեսական գործունեության այլ մասնակիցների միջև` հավասարաչափ, բայց ոչ ավելի, քան իր կողմից խնդրարկված ծավալը։

16․4․ Սույն կարգի 16․2-րդ կետի պահանջներին համապատասխան հայտ ներկայացրած արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև ներմուծման թույլատրելի ծավալը բաշխվում է` լիազոր մարմին ներմուծման համար արտաքին տնտեսական գործունեության մասնակցի կողմից դիմում-հայտ ներկայացվելու ժամկետի ավարտից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հայաստանի  Հանրապետության

              վարչապետ                                                            Ն․ Փաշինյան

            2025, Երևան                              

 

 

 

 

 
  • Քննարկվել է

    15.04.2025 - 30.04.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Գերատեսչություն

    Էկոնոմիկայի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2048

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: