«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 19-ի N 2036-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2025 թվականի _____ N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 2036-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող սերուցքային կարագի նկատմամբ սակագնային արտոնություն կիրառելու, ներմուծման բաշխման կարգը, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը հաստատելու մասին» N 2036-Ն որոշման N 1 հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ լրացումները՝
1) Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 16.1-ին, 16․2-րդ, 16․3-րդ և 16.4-րդ կետերով՝
«16.1. Հայտատուները 2025 թվականի մայիսի 2-ից մինչև մայիսի 8-ը իրավունք ունեն հրաժարվելու իրենց հատկացված ծավալից՝ ամբողջությամբ կամ մասնակի։ Հայտատուին հատկացված ծավալից հրաժարվելու մասին դիմումը ներկայացվում է լիազոր մարմին էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային հասցեն` secretariat@mineconomy.am), փոստային առաքմամբ կամ առձեռն։ Էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում դիմումը անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ:
16․2․ Ներմուծման թույլատրելի ծավալի չբաշխված քանակությունից ներմուծման նոր թույլատրելի ծավալ ստանալու համար հայտատուները 2025 թվականի մայիսի 12-ից մինչև մայիսի 16-ը լիազոր մարմին են ներկայացնում հայտ՝ սույն կարգի 19-րդ կետի պահանջներին համապատասխան:
16․3․ Սույն կարգի 16․1-ին կետի համաձայն՝ չբաշխված ներմուծման թույլատրելի ծավալը լիազոր մարմնի կողմից բաշխվում է`
1) պատմական գնորդների համար` սույն կարգի 8-րդ կետի պահանջներին համապատասխան.
2) արտաքին տնտեսական գործունեության այլ մասնակիցների միջև` հավասարաչափ, բայց ոչ ավելի, քան իր կողմից խնդրարկված ծավալը։
16․4․ Սույն կարգի 16․2-րդ կետի պահանջներին համապատասխան հայտ ներկայացրած արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև ներմուծման թույլատրելի ծավալը բաշխվում է` լիազոր մարմին ներմուծման համար արտաքին տնտեսական գործունեության մասնակցի կողմից դիմում-հայտ ներկայացվելու ժամկետի ավարտից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն․ Փաշինյան
2025, Երևան
|
|
|
|
|
-
Discussed
15.04.2025 - 30.04.2025
-
Type
Decision
-
Area
Agriculture, Economy
-
Ministry
Ministry of Economy
-
Status
Views 2040
Print