Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2019 թվականի հունվարի 9-ի N 2-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի  «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՐԳԸ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ, ԿՐԵԴԻՏՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ԿԱՐԻՔՆԵՐԸ ԳՆԱՀԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ԿԱԶՄԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՐՄՆԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՃԱՆԱՉԵԼԻՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ՏԵՍԱԿՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  N 2-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՆԱԽԱԳԻԾ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

 

1 Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ (այսուհետ՝ 1902-Լ որոշում) հաստատված  N 1 հավելվածով նախատեսված է «Պետական հատվածում ոչ ֆինանսական շահադրդման համակարգի լավարկում»  միջոցառումը, որի ակնկալվող արդյունքներից է պարտադիր և կամավոր բաղադրիչների, ինչպես նաև մասնավոր հատվածի լավագույն և միջազգային կիրառելի փորձի վրա հիմնված վերապատրաստման քաղաքականության մշակումը։ Ելնելով 1902-Լ որոշմամբ նախատեսված միջոցառման ապահովման անհրաժեշտությունից՝ 2024 թվականի դեկտեմբերի 4-ին ընդունվել և դեկտեմբերի 23-ին ուժի մեջ է մտել «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-475-Ն oրենքը (այսուհետ՝ ՀՕ-475-Ն oրենք)։ ՀՕ-475-Ն oրենքի 9-րդ հոդվածի համաձայն «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածը, որը վերաբերվում է քաղաքացիական ծառայողների վերապատրաստմանը, շարադրվել է նոր խմբագրությամբ։ Նախագծով  առաջարկվող փոփոխությունները բխում են ՀՕ-475-Ն oրենքով սահմանված կարգավորումերի բովանդակությունից,  ինչպես նաև քաղաքացիական ծառայողների վերապատրաստման  կարիքների գնահատման և քաղաքացիական ծառայողների վերապատրաստման արդյունքում Քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից  իրականացված վերլուծության արդյունքներից:

 

2 Առաջարկվող կարգավորումն ու ակնկալվող նպատակը.

Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2019 թվականի հունվարի 9-ի «Քաղաքացիական ծառայողների վերապատրաստման կարգը, վերապատրաստում իրականացնող կազմակերպություններին ներկայացվող հիմնական չափանիշները, կրեդիտների սահմանման հիմնական սկզբունքները, կարիքները գնահատելու և անհատական ծրագիր կազմելու, ինչպես նաև համապատասխան մարմնի վերապատրաստման ծրագիրը կազմելու, միջազգային հավաստագրերի ճանաչելիության սկզբունքները, տեսակները սահմանելու մասին» N 2-Ն որոշման մեջ:

Նախագծով առաջարկվող կարգավորման նպատակն է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգավորումները համապատասխանեցնել ՀՕ-475-Ն oրենքի կարգավորումներից բխող պահանջներին և լավարկել քաղաքացիական ծառայության վերապատրաստման գործընթացները։

 

3 Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.

Նախագիծը մշակվել է Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից։

4 Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում։

5 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծով ներկայացված փոփոխությունները և լրացումները բխում են 1902-Լ որոշմամբ հաստատված  N 1 հավելվածով նախատեսված «Պետական հատվածում ոչ ֆինանսական շահադրդման համակարգի լավարկում»  միջոցառման ակնկալվող արդյունքից՝ պարտադիր և կամավոր բաղադրիչների, ինչպես նաև մասնավոր հատվածի լավագույն և միջազգային կիրառելի փորձի վրա հիմնված վերապատրաստման քաղաքականության մշակումից, ինչպես նաև ՀՀ կառավարության 2022 թվականի մայիսի 13-ի «Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը, 2023-2025 թվականների ճանապարհային քարտեզը և արդյունքային շրջանակը հաստատելու մասին» N 691-Լ որոշմամբ հաստատված  N 2 հավելվածով նախատեսված «Հանրային ծառայության մրցունակության բարձրացում»  ռազմավարական նպատակի  «Պետական հատվածում ոչ ֆինանսական շահադրդման համակարգի լավարկում» 4․3 ենթակետով սահմանված 2-րդ՝ «Պետական մարմիններում անձնակազմի վերապատրաստումների համակարգի արդյունավետության բարձրացում» միջոցառման բովանդակությունից։

  • Քննարկվել է

    14.04.2025 - 29.04.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքացիական ծառայություն

  • Գերատեսչություն

    Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակ

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1668

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: