Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2019 թվականի հունվարի 9-ի N 2-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
___ ___________ 2025 թվականի N ___ - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 2-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`
- Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2019 թվականի հունվարի 9-ի «Քաղաքացիական ծառայողների վերապատրաստման կարգը, վերապատրաստում իրականացնող կազմակերպություններին ներկայացվող հիմնական չափանիշները, կրեդիտների սահմանման հիմնական սկզբունքները, կարիքները գնահատելու և անհատական ծրագիր կազմելու, ինչպես նաև համապատասխան մարմնի վերապատրաստման ծրագիրը կազմելու, միջազգային հավաստագրերի ճանաչելիության սկզբունքները, տեսակները սահմանելու մասին» N 2-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՐԳԸ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՂՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ, ԿՐԵԴԻՏՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ԿԱՐԻՔՆԵՐԸ ԳՆԱՀԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ԿԱԶՄԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՐՄՆԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»․
- Որոշման նախաբանում «14» թիվը փոխարինել «11» թվով.
- Որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1․Սահմանել քաղաքացիական ծառայողների վերապատրաստման կարգը, վերապատրաստողներին ներկայացվող հիմնական չափանիշները, կրեդիտների սահմանման հիմնական սկզբունքները, կարիքները գնահատելու և անհատական ծրագիր կազմելու, ինչպես նաև համապատասխան մարմնի վերապատրաստման ծրագիրը կազմելու ձևը՝ համաձայն հավելվածի»։
- Որոշման հավելվածի վերանգիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՐԳԸ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՂՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ, ԿՐԵԴԻՏՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ԿԱՐԻՔՆԵՐԸ ԳՆԱՀԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ԿԱԶՄԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՐՄՆԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ ՁԵՎԸ»․
- Որոշմամբ սահմանված հավելվածում՝
- 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«10․Վերապատրաստումն իրականացվում է յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի համար՝ ըստ անհատական ծրագրի, որը կազմվում է քաղաքացիական ծառայողի տարեկան կատարողականի գնահատմանը զուգընթաց իրականացված վերապատրաստման կարիքների գնահատման հիման վրա։ Վերապատրաստում իրականացվում է նաև պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթների և համապատասխան մարմնի գերակա խնդիրների արդյունավետ լուծման նպատակով։»․
- 14-րդ կետից հանել «Հաշվեքննիչ պալատում վերապատրաստման ծրագիրը հաստատում է հաշվեքննիչ պալատը։» բառերը․
- 16-րդ կետում «քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում» բառերը փոխարինել «քաղաքացիական ծառայողների վերապատրաստման էլեկտրոնային դասընթացների համակարգով (https://elearning.cso.gov.am)» բառերով․
- 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«17․Կոմպետենցիաների, ինչպես նաև աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների համանման (նույնաբովանդակ) գործառույթներից բխող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ վերապատրաստումները կազմակերպում է քաղաքացիական ծառայության գրասենյակը, իսկ համապատասխան մարմնի գործունեության հիմնական ոլորտներից բխող գործառույթների իրականացման համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքների վերաբերյալ վերապատրաստումները՝ համապատասխան մարմինը։ Աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների համանման (նույնաբովանդակ) գործառույթները և դրանցից բխող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ վերապատրաստումների ցանկը սահմանվում է սույն հավելվածի Ձև N 10-ով։»․
- 20-րդ կետը լրացնել հետևյալ նախադասությամբ. «Եթե քաղաքացիական ծառայողը աշխատել է մեկ կիսամյակ, կամ աշխատել է մեկ կիսամյակից պակաս, սակայն ունի գնահատված կատարողական, ապա տարեկան կատարողականի գնահատական է ընդունվում կատարողականի ընթացիկ գնահատականը:»․
- 21-րդ կետում «քաղաքացիական ծառայողի,» բառերից հետո լրացնել «ապա» բառով, իսկ «, և անձնակազմի կառավարման ստորաբաժանման» բառերը հանել․
- 21-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 21.1-ին կետ.
«21.1. Յուրաքանչյուր տարի անձնակազմի կառավարման ստորաբաժանումը, իսկ առանձին ստորաբաժանում չունեցող մարմիններում՝ պատասխանատու անձը (այսուհետ՝ պատասխանատու անձ), ուսումնասիրում է համապատասխան մարմնի գործունեության հիմնական ոլորտներից բխող գործառույթների իրականացման համար անհրաժեշտ մասնագիտական վերապատրաստման կարիքները, ամփոփում և անհրաժեշտ կարիքները մուտքագրում է տեղեկատվական հարթակ։»․
- 24-րդ կետը ուժը կորցրած ճանաչել․
- 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«25․Քաղաքացիական ծառայողի և նրա անմիջական ղեկավարի ընտրած մասնագիտական գիտելիքների ու կոմպետենցիաների վերաբերյալ վերապատրաստման կարիքների կամ դրանց մի մասի չհամընկնելու դեպքում քաղաքացիական ծառայողը անմիջական ղեկավարի հետ քննարկման արդյունքում կարող է համաձայնվել նրա ընտրած վերապատրաստման կարիքների հետ կամ չհամաձայնվել։ Անհամաձայնության դեպքում վերջնական որոշումն ընդունում է գլխավոր քարտուղարը:»․
- 26-րդ և 27-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել․
- 29-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«29․Համապատասխան մարմնի գործունեության հիմնական ոլորտներից բխող գործառույթների իրականացման համար անհրաժեշտ նպատակներից բխող մասնագիտական վերապատրաստման դասընթացները (մոդուլները) տեղեկատվական հարթակում մուտքագրում է համապատասխան մարմնի անձնակազմի կառավարման ստորաբաժանումը (պատասխանատու անձը), իսկ կոմպետենցիաների, ինչպես նաև աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների համանման (նույնաբովանդակ) գործառույթներից բխող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ դասընթացները (մոդուլները)՝ քաղաքացիական ծառայության գրասենյակի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը: Նշված դասընթացները մուտքագրվում են հատկացված կրեդիտների հետ միասին:»․
- 30-րդ կետից հանել «և վերապատրաստման կարիքների գնահատման արդյունքի» բառերը․
- 30-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 30.1-ին կետ․
«30․1 Եթե քաղաքացիական ծառայողի կատարողականի տարեկան գնահատականը 90 տոկոսից բարձր է, կամ քաղաքացիական ծառայողը աշխատել է մեկ կիսամյակից պակաս և չունի կատարողականի գնահատական, ապա քաղաքացիական ծառայողի համար վերապատրաստման արդյունքով անհրաժեշտ կրեդիտների շեմ չի սահմանվում։ Նշված դեպքերում քաղաքացիական ծառայողը որպես իրավունք կարող է ընտրել կոմպետենցիայի կամ մասնագիտական գիտելիքների վերաբերյալ առավելագույնը երկու վերապատրաստման ծրագիր։»․
- 31-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«31․Քաղաքացիական ծառայողների վերապատրաստման կարիքների գնահատումը քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում իրականացվում է՝ հաշվի առնելով տվյալ տարվա համար քաղաքացիական ծառայողին անհրաժեշտ պարտադիր կրեդիտների նվազագույն շեմը և սույն հավելվածի N 8 ձևին համապատասխան՝ պաշտոնների ենթախմբերի մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների համար նախատեսված հարաբերակցությունը (N 4 ձև):»․
- 32-րդ կետում «ստորաբաժանումն» բառերից հետո լրացնել «(պատասխանատու անձը)» բառերով․
- 33-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«33․Գլխավոր քարտուղարը համապատասխան մարմնի քաղաքացիական ծառայողների վերապատրաստման ծրագրի նախագիծը (N 5 ձև) մինչև ընթացիկ տարվա փետրվարի 15-ը ներկայացնում քաղաքացիական ծառայության գրասենյակ՝ համաձայնեցման:».
- 34-րդ կետում հանել «, ինչպես նաև դրանում կարող է ներառել կոմպետենցիաների վերաբերյալ կազմված դասընթացներ (մոդուլներ)» նախադասությունը․
- 35-րդ կետը ուժը կորցրած ճանաչել․
- 36-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«36. Համապատասխան մարմնի վերապատրաստման ծրագրի հաստատումից հետո քաղաքացիական ծառայողի անձնական էջում ինքնաշխատ եղանակով արտացոլվում է քաղաքացիական ծառայողի վերապատրաստման անհատական ծրագիրը (N 6 ձև):».
- 37-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«37․Վերապատրաստում իրականացնող կազմակերպությունները և (կամ) վերապատրաստում իրականացնող մասնագետները (այսուհետ՝ վերապատրաստողներ) կոմպետենցիաների, ինչպես նաև աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների համանման (նույնաբովանդակ) գործառույթներից բխող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ վերապատրաստումներն իրականացնում են քաղաքացիական ծառայության գրասենյակի, իսկ համապատասխան մարմնի գործունեության հիմնական ոլորտներից բխող գործառույթների իրականացման համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքների վերաբերյալ վերապատրաստումները՝ գլխավոր քարտուղարի ներկայացրած ժամանակացույցին համապատասխան:»․
- 38-րդ կետում «կոմպետենցիաների» բառից հետո լրացնել «, ինչպես նաև աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների համանման (նույնաբովանդակ) գործառույթներից բխող մասնագիտական գիտելիքների» բառերով, իսկ «գրասենյակ, իսկ» բառերից հետո՝ «համապատասխան մարմնի գործունեության հիմնական ոլորտներից բխող գործառույթների իրականացման համար անհրաժեշտ» բառերով․
- 39-րդ կետում «կոմպետենցիաների» բառից հետո լրացնել «, ինչպես նաև աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների համանման (նույնաբովանդակ) գործառույթներից բխող մասնագիտական գիտելիքների» բառերով, «գրասենյակ, իսկ» բառերից հետո լրացնել «համապատասխան մարմնի գործունեության հիմնական ոլորտներից բխող գործառույթների իրականացման համար անհրաժեշտ» բառերով, իսկ «ստորաբաժանումների աշխատողները» բառերից հետո՝ «(պատասխանատու անձը)» բառերով․
- 42-րդ կետում՝
ա. «կոմպետենցիաների» բառից հետո լրացնել «, ինչպես նաև աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների համանման (նույնաբովանդակ) գործառույթներից բխող մասնագիտական գիտելիքների» բառերով, իսկ «գրասենյակը, իսկ» բառերից հետո՝ «համապատասխան մարմնի գործունեության հիմնական ոլորտներից բխող գործառույթների իրականացման համար անհրաժեշտ» բառերով․
բ․ «նույն կարիքի բավարարմանը միտված թեմայով» բառերը հանել, իսկ «քաղաքացիական ծառայողի վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված անհրաժեշտ վերապատրաստումը (վերապատրաստումները) հատկացված կրեդիտի (կրեդիտների) հետ միասին ներառվում է քաղաքացիական ծառայողի հաջորդ տարվա վերապատրաստման անհատական ծրագրում» բառերը փոխարինել «վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալը համարվում է ոչ քաղաքացիական ծառայողի մեղքով» բառերով․
գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն. «Ոչ քաղաքացիական ծառայողի մեղքով է համարվում նաև վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված այն անհրաժեշտ վերապատրաստումների համար կրեդիտները չստանալը, որոնք չեն կազմակերպվել քաղաքացիական ծառայության գրասենյակի կամ համապատասխան մարմնի կողմից:»․
- 43-րդ կետում «անցկացվում» բառը փոխարինել «իրականացվում» բառով․
- 46-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«46․ Քաղաքացիական ծառայողն իրավունք ունի պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի համաձայնությամբ մասնակցելու իր զբաղեցրած պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթների և համապատասխան մարմնի գերակա խնդիրների արդյունավետ լուծմանն ուղղված վերապատրաստման դասընթացների»․
- 48-րդ կետում «՝ համաձայնեցնելով և գրավոր տեղեկացնելով անմիջական ղեկավարին, իսկ ստորաբաժանման ղեկավարների դեպքում՝ գլխավոր քարտուղարին» բառերը հանել․
- 4-րդ բաժնի վերնագրում «, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՃԱՆԱՉԵԼԻՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՏԵՍԱԿՆԵՐԸ» բառերը հանել․
- 54-րդ կետում «վերապատրաստումներից և միջոցառումներից» բառերը փոխարինել «՝ սույն հավելվածի 46.1 կետով նախատեսված վերապատրաստումներից» բառերով․
- 60-րդ, 61-րդ, 62-րդ և 63-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել․
- 64-րդ կետում «63» թիվը փոխարինել «54» թվով․
- 65-րդ կետում «սահմանված պահանջներից» բառերը փոխարինել «նախատեսված գործառույթներից կամ համապատասխան մարմնի գերակա խնդիրներից» բառերով․
- 66-րդ, 67-րդ, 68-րդ և 69-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել․
- 70-րդ կետում «և 69-րդ կետով նախատեսված միջազգային հավաստագրերով հավաստվող վերապատրաստումների» բառերը հանել․
- 71-րդ կետը ուժը կորցրած ճանաչել․
- 72-րդ կետում «և 69-րդ կետերով» բառերը փոխարինել «կետով» բառով և «, ինչպես նաև կարող են լրացվել սույն հավելվածի 62-րդ կետով ստացված կրեդիտներից՝ անհատական ծրագրով հաստատված կրեդիտների 10 տոկոսի չափով: Եթե անհատական ծրագրով հաստատված կրեդիտների 10 տոկոսն ստացվում է ոչ ամբողջ թիվ, ապա այն կլորացվում է մաթեմատիկական եղանակով» բառերը հանել․
- Ձև N 3-ում «կարող է ընտրել վերապատրաստման մեկ ծրագիր» բառերը փոխարինել «որպես իրավունք կարող է ընտրել կոմպետենցիայի կամ մասնագիտական գիտելիքների վերաբերյալ առավելագույնը երկու վերապատրաստման ծրագիր։» բառերով․
- Ձև N 5-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ձև N 5
____________________________________________________________________
(համապատասխան մարմնի անվանումը)
ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ
|
Վերապատ-րաստման դասընթացներ |
Վերա-պատրաստ-ման եղանակը |
Հատկացված |
Վերապատ-րաստման ենթակա քաղաքա-ցիական ծառա-յողների թիվը |
ՀՀ պետական բյուջեի միջոցներով |
ՀՀ օրենս-դրությամբ չարգելված այլ միջոցներով |
|
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
|
|
|
|
|
|
|
|
»․ |
- Ձև N 6-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ձև N 6
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ր Ա Գ Ի Ր
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ
|
Տվյալ տարվա համար անհրաժեշտ կրեդիտները |
|
||||
|
Ընտրված դասընթացները |
Դասընթացի կրեդիտը |
Վերապատրաստողը |
Վերապատրաստման ժամանակահատվածը |
Վերապատրաստման արդյունքում ստացած կրեդիտը |
|
|
Դասընթաց 1 |
|
|
|
|
|
|
Դասընթաց 2 |
|
|
|
|
|
|
… |
|
|
|
|
»․ |
- Ձև N 9-ը ուժը կորցրած ճանաչել․
- լրացնել Ձև N 10-ով․
«Ձև N 10
Ցանկ
աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների համանման (նույնաբովանդակ) գործառույթներից բխող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ վերապատրաստումների
|
ՀՀ |
Վերապատրաստում |
|
1. |
Մարդկային ռեսուրսներ |
|
2. |
Իրավական ապահովում |
|
3. |
Ֆինանսաբյուջետային քաղաքականություն և հաշվապահական հաշվառում |
|
4. |
Տեղեկատվություն և հասարակության հետ կապեր |
|
5. |
Միջազգայի համագործակցություն և արտաքին կապեր |
|
6. |
Փաստաթղթերի նախապատրաստում, փաստաթղթաշրջանառություն |
|
7. |
Գնումներ, վարչատնտեսական կառավարում |
|
8. |
Տեղեկատվական տեխնոլոգիաներ |
|
9. |
Ներքին աուդիտ |
|
10. |
Զորահավաքային և զորակոչային աշխատանքների կազմակերպում |
6․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունիսի 23-ից և տարածվում 2026 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա, բացառությամբ սույն որոշման 5-րդ կետի 3-րդ և 25-րդ ենթակետերի:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ Տ․ ԽԱՉԱՏՐՅԱՆ
------------ 2025 թվական
Երևան
-
Քննարկվել է
14.04.2025 - 29.04.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Քաղաքացիական ծառայություն
-
Գերատեսչություն
Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակ
-
Կարգավիճակ
Դիտումներ` 1669
Տպել