Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 20-Ի N 183-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 20-Ի N 183-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի փետրվարի 20-ի N 183-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի փետրվարի 20-ի «Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող կարտոֆիլի սերմացուի նկատմամբ սակագնային արտոնություն կիրառելու, ներմուծման բաշխման կարգը, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը հաստատելու մասին»  N 183-Ն որոշման /այսուհետ՝ Որոշում/ դրույթներին համապատասխան  կարտոֆիլի սերմացուի Հայաստանի Հանրապետություն ներմուծման թույլատրելի ծավալի չբաշխված քանակության երկրորդ փուլի իրականացման անհրաժեշտությամբ։

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Համաձայն նշյալ Որոշման՝ Հայաստանի Հանրապետությանը հատկացվել է 3,5 հազ․ տոննա ծավալով ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0701 10 000 0 ծածկագրին դասվող E դասի (Էլիտային) և A դասի (առաջին վերարտադրության) կարտոֆիլի սերմացուի (այսուհետ՝ կարտոֆիլի սերմացու) Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման /0 % մաքսատուրքի դրույքաչափ/ նկատմամբ սակագնային արտոնություն։ Որոշման կից Հավելված N 1-ով  սահմանաված կարգի պահանջներին համապատասխան իրականացվել է արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև կարտոֆիլի սերմացուի ներմուծման թույլատրելի ծավալի բաշխման առաջին փուլը, որի արդյունքում առկա է որոշակի քանակությամբ մնացորդ։ Հաշվի առնելով տնտեսվարող սուբյեկտների կողմից կարտոֆիլի սերմացուի ներմուծման առկա պահանջարկը, ինչպես նաև այն հանգամանքը, որ վերոնշյալ սակագնային արտոնության գործողության ժամկետն ավարտվում է 2025 թվականի հունիսի 30-ին, նախագծով առաջարկվում է կատարել փոփոխություն՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծման թույլատրելի ծավալի չբաշխված քանակության երկրորդ փուլն իրականացնելու նպատակով։

 

    3Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Սակագնային կարգավորման ոլորտի քաղաքականություն

4 Կարգավորման նպատակը և բնույթը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի փետրվարի 20-ի N 183-Ն որոշման պահանջների ապահովում, գործարար միջավայրի բարելավում:

5Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

6 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ, Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, կառավարության 2021 – 2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը  բխում է ռազմավարական փաստաթղթերից, մասնավորապես՝ Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարությունից,  ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի №1363-Ա որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության 2021-2026թթ. Ծրագրի «2. Տնտեսություն» բաժնի դրույթներից, մասնավորապես՝ ՀՀ կառավարությունը նախատեսում է Եվրասիական տնտեսական միության հետ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնում և խորացում բոլոր հնարավոր ոլորտներով և ուղղություններով։ Հայաստանի Հանրապետության համար եվրասիական ինտեգրումն առաջնային ուղղություններից մեկն է, որը թույլ է տալիս բարելավել բիզնեսի համար տնտեսվարման պայմանները, ընդլայնել համագործակցությունն ավանդական գործընկերների հետ և ստեղծել նոր հարթակներ տնտեսական ներուժի իրագործման համար:                                                  

7․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ

Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:

8․ Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ

       Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

 

  • Քննարկվել է

    11.04.2025 - 26.04.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Գերատեսչություն

    Էկոնոմիկայի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2083

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: