ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 20-Ի N 183-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 20-Ի N 183-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի փետրվարի 20-ի N 183-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի փետրվարի 20-ի «Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող կարտոֆիլի սերմացուի նկատմամբ սակագնային արտոնություն կիրառելու, ներմուծման բաշխման կարգը, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը հաստատելու մասին» N 183-Ն որոշման /այսուհետ՝ Որոշում/ դրույթներին համապատասխան կարտոֆիլի սերմացուի Հայաստանի Հանրապետություն ներմուծման թույլատրելի ծավալի չբաշխված քանակության երկրորդ փուլի իրականացման անհրաժեշտությամբ։
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Համաձայն նշյալ Որոշման՝ Հայաստանի Հանրապետությանը հատկացվել է 3,5 հազ․ տոննա ծավալով ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0701 10 000 0 ծածկագրին դասվող E դասի (Էլիտային) և A դասի (առաջին վերարտադրության) կարտոֆիլի սերմացուի (այսուհետ՝ կարտոֆիլի սերմացու) Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման /0 % մաքսատուրքի դրույքաչափ/ նկատմամբ սակագնային արտոնություն։ Որոշման կից Հավելված N 1-ով սահմանաված կարգի պահանջներին համապատասխան իրականացվել է արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև կարտոֆիլի սերմացուի ներմուծման թույլատրելի ծավալի բաշխման առաջին փուլը, որի արդյունքում առկա է որոշակի քանակությամբ մնացորդ։ Հաշվի առնելով տնտեսվարող սուբյեկտների կողմից կարտոֆիլի սերմացուի ներմուծման առկա պահանջարկը, ինչպես նաև այն հանգամանքը, որ վերոնշյալ սակագնային արտոնության գործողության ժամկետն ավարտվում է 2025 թվականի հունիսի 30-ին, նախագծով առաջարկվում է կատարել փոփոխություն՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծման թույլատրելի ծավալի չբաշխված քանակության երկրորդ փուլն իրականացնելու նպատակով։
3․ Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Սակագնային կարգավորման ոլորտի քաղաքականություն
4․ Կարգավորման նպատակը և բնույթը
Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի փետրվարի 20-ի N 183-Ն որոշման պահանջների ապահովում, գործարար միջավայրի բարելավում:
5․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
6․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ, Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, կառավարության 2021 – 2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը բխում է ռազմավարական փաստաթղթերից, մասնավորապես՝ Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարությունից, ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի №1363-Ա որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության 2021-2026թթ. Ծրագրի «2. Տնտեսություն» բաժնի դրույթներից, մասնավորապես՝ ՀՀ կառավարությունը նախատեսում է Եվրասիական տնտեսական միության հետ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնում և խորացում բոլոր հնարավոր ոլորտներով և ուղղություններով։ Հայաստանի Հանրապետության համար եվրասիական ինտեգրումն առաջնային ուղղություններից մեկն է, որը թույլ է տալիս բարելավել բիզնեսի համար տնտեսվարման պայմանները, ընդլայնել համագործակցությունն ավանդական գործընկերների հետ և ստեղծել նոր հարթակներ տնտեսական ներուժի իրագործման համար:
7․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ
Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:
8․ Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ
Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
-
Discussed
11.04.2025 - 26.04.2025
-
Type
Decision
-
Area
Agriculture, Economy
-
Ministry
Ministry of Economy
-
Status
Views 2081
Print