Հիշել նախագիծը

Նախագիծը չի ընդունվել

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«......» «........................» 2017 թվականի N ...... Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 882-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի «Պետական կառավարչական հիմնարկներին ամրացված, պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող և դրանց ամրացված գույքի օտարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի N 92 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 882-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները

1) որոշման 3-րդ  կետը շարադրել հետևյալ խմբագրությանբ՝

     «3. Սահմանել, որ պետական կառավարչական հիմնարկներին ամրացված, պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող և դրանց ամրացված գույքի (այսուհետ` գույք) օտարման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ընդունելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը տրամադրում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի վրա հնարավոր ազդեցության (եկամուտների կամ ծախսերի փոփոխության) մասին կարծիք, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը՝ գույքի օտարման պայմանների, ձևի և գնի հիմնավորվածության մասին եզրակացության, որի տրամադրման հիմքում դրվում են հետեւյալ սկզբունքները, եթե գույքի օտարման մասին իրավական ակտով այլ բան նախատեսված չէ.

 1) պետական անշարժ գույքը ներկայացվում է օտարման՝ եթե

         ա. այն չի օգտագործվում կամ օգտագործվում է ոչ նպատակային ու անարդյունավետ և չի խաթարում պետական մարմինների ու կազմակերպությունների բնականուն գործունեությունը,

բ. պետական գույքի օտարվում է ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով,

գ. պետական գույքի օտարումը նախատեսված է պետական գույքի եռամյա ծրագրով,

2) պետական շարժական գույքը ներկայացվում է օտարման՝ եթե պետական մարմնի կամ կազմակերպության առաջարկությամբ օպտիմալացման արդյունքում օտարման ներկայացվող գույքն ունի  70 տոկոսից ավելի մաշվածք, իսկ տրանսպորտային միջոցների համար` 50 տոկոսից ավելի մաշվածք (բացառությամբ այն դեպքերի, երբ գույքը հանձնվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը` օտարման նպատակով:»,

2) որոշման 1-ին կետով հաստատված կարգի 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝

«2. Գույքի օտարումն իրականացվում է աճուրդով (այդ թվում` էլեկտրոնային) կամ մրցույթով, կամ ուղղակի վաճառքի եղանակով` սույն կարգին համապատասխան ընդունված իրավական ակտի հիման վրա, ընդ որում.

   1) պետական անշարժ գույքն օտարվում է ուղղակի ձևով.

ա. գործարար (ներդրումային) ծրագիր ներկայացրած նախօրոք հայտնի գնորդին.

բ. տվյալ գույքի վարձակալին, ընդ որում վարձակալներն ունեն գնման նախապատվության իրավունք,

2)  հրապարակային սակարկություններով օտարման ներկայացնելիս՝

ա. ընտրվում է մրցույթով վաճառքի եղանակը, եթե գնորդը գույքի սեփականության իրավունքը ձեռք բերելու հետ մեկտեղ գույքի օգտագործման արդյունավետության բարձրացման նպատակով գործարար ծրագրին համապատասխան պետք է ստանձնի որոշակի պարտավորություններ.

բ. ընտրվում է աճուրդով վաճառքի եղանակը, եթե գնորդից չի պահանջվում կատարել որևէ պարտավորություն,

3) շարժական գույքն ուղղակի եղանակով ներկայացվում է օտարման` առնվազն մեկ անգամ աճուրդով օտարման ներկայացնելուց հետո:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  • Քննարկվել է

    03.04.2018 - 25.04.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական գույքի կառավարում

  • Նախարարություն

    Պետական գույքի կառավարման կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8194

Տպել