ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1667-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Կողմ
-
8 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1667-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1667-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը բխում է 2024 թվականի դեկտեմբերի 5-ին «Սևանա լճի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-480-Ն օրենքի նախագծի ուժի մեջ մտնելու հանգամանքով: Մինչ օրենքի փոփոխությունները գործող կարգավորումներով չափաքանակը սահմանվում էր Տարեկան ծրագրի շրջանակներում, սակայն դեկտեմբերի 4-ից լիազորությունը Տարեկան ծրագրով սահմանելու հանվել է և վերապահվել է Կառավարության առանձին լիազորվող նորմով, որից հետո անհարժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել Կառավարության 21.11.2019թ. N1667-Ն որոշման մեջ:
Յուրաքանչյուր տարի շրջակա միջավայրի նախարարությունը պետական բյուջեի միջոցների հաշվին պատվիրակում է մրցույթ՝ Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառման աշխատանքներ, ինչը ավարտվում է դեկտեմբերին: Հիմք ընդունելով ուսումնասիրության արդյունքները Տարեկան ծրագրի որոշման մեջ կատարվում է փոփոխություն՝ սահմանվում է ընթացիկ տարվա համար արդյունագործական ձկնորսության չափաքանակ: Վերջին տարիներին (սկսած 2021 թվականից) արդյունագործական որսի տարեկան քանակը գնահատում է երկու փուլով, արդյունքում անհրաժեշտություն է առաջանում Սևանա լճում ձկան արդյունագործական որսի տարեկան չափաքանակները սահմանել երկու անգամ: Յուրաքանչյուր տարի Սևանա լճում ձկան պաշարների ուսումնասիրությունն իրականացվում է տարեկան կտրվածքով և տվյալները ստացվում են տարվա վերջ՝ դեկտեմբեր ամսին, ինչը հիմք է հանդիսանում հաջորդ տարվա ձկան արդյունագործական որսի առաջին փուլի (մինչև սեպտեմբերի 1-ը) չափաքանակ հաստատելու համար։ Միևնույն ժամանակ ամառային շրջանում իրականացված գիտական հետազոտության տվյալները ձեռք բերելուց հետո սահմանվում են արդյունագործական որսի 2-րդ՝ աշնանային որսաշրջանի չափաքանակները (մինչև նոյեմբերի 15-ը)։ Ինչն էլ ենթադրում է արդեն ընթացիկ տարում հաստատված որոշման մեջ փոփոխությունների իրականացում։ Չափաքանակների հաստատումից հետո որսի գործընթացը սահմանված կարգով իրականացնելու համար տրվում է հայտարարություն, հավաքագրվում են հայտերը, մշակվում և սահմանված կարգով կնքվում է Սևանա լճում արդյունագործական որսի պայմանագրեր, ինչը նունյպես ժամանակատար գործընթաց է: Տարեկան ծրագրի շրջանակներում այս գործընթացը իրականացնելը առաջացնում է խոչընդոտներ նաև բուն որսի իրականացումն իրատեսական ժամկետներում կազմակերպելու տեսանկյունից։
Այդ պատճառով Տարեկան ծրագրում միջոցառուման կատարման նկարագրում նշվում է, որ դրա կատարումը հնարավոր է ապահովել Տարեկան ծրագրի հաստատումից հետո` հիմք ընդունելով այդ կետի կատարման համար անհրաժեշտ տվյալների ստացումը։
Օրենսդրական խնդիրներից խուսափելու համար Օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի համապատասխան կետում կատարվել՝ փոփոխություններ՝ հանելով այդ խնդրահաույց կետը Տարեկան ծրագրով սահմանելու պահանջից։ Մասնավորապես առաջարկվող փոփոխությունների համատեքստում Օրենքի 15-րդ հոդվածով Կառավարությանը լիազորությունները լրացվել է նոր կետերով հետևյալ բովանդակությամբ՝ «գ1) յուրաքանչյուր տարի սահմանում է Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները», Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի կազմակերպման գործընթացը ճշգրիտ կազմակերպելու նպատակով:
2.Առաջարկվող կարգավորման բնույթը․
Նախագծով առաջարկվում է Սևանա լճում յուրաքանչյուր տարվա համար սահմանել ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները:
- 3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք․
Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից։
4․ Ակնկալվող արդյունքը․
Նախագծի ընդունման արդյունքում, երկու իրավական ակտերի համապատասխանեցում՝ «Սևանա լճի մասին» օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1667-Ն որոշման:
Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին․
Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում լրացուցիչ փոփոխությունների անհրաժեշտություն առկա չէ։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Ներկայացվող նախագիծը բխում է Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության (2021-2026 թթ.) ծրագրի «4.10 Շրջակա միջավայրի պահպանություն» բաժնում ամրագրված «Սևանա լճի էկոհամակարգային հավասարակշռության և կենսաբազմազանության պահպանումը, վերականգնումը, վերարտադրումը, բնականոն զարգացումն ու խելամիտ օգտագործումը» առաջնահերթ ուղղությունից։
-
Քննարկվել է
13.03.2025 - 02.04.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Բնապահպանություն, Էկոնոմիկա
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 803
Տպել