Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի N 359-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ

ՀՐԱՄԱՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի N 359-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ   Ե Մ ՝

 

  1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2006 թվականի նոյեմբերի 7-ի «Թափոններ գոյացնող, վերամշակող և օգտահանող օբյեկտների ռեեստրային գրանցման հաշվետվությունների և ռեեստրի վարման գրքի ձևերը հաստատելու մասին» N 359-Ն հրամանի N 1, N 2 և N 3 հավելվածներում (այսուհետ՝ Հավելվածներ) կատարել հետևյալ լրացումները.

1) Հավելվածների 1-ին կետում «վայրը» բառից հետո լրացնել «՝ հասցեն, օբյեկտը ներառող անշարժ գույքի սահմանների շրջադարձային (բեկման) կետերի X և Y կոորդինատները» բառերով և կետադրական նշանով,

2) Հավելվածների 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.

«1.1 ____________________________________________________________

(օբյեկտը շահագործող իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անուն ազգանունը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն)»,

 

3)  Հավելվածների 10-րդ կետում «200» թիվը փոխարինել «20» թվով։

  1. Սույն հրամանն ուժի ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրը:

                                                                                                                                                                    Հ. ՍԻՄԻԴՅԱՆ

 

«----»----------2025թ.

  • Քննարկվել է

    04.03.2025 - 19.03.2025

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Գերատեսչություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2168

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: