Լրամշակման փուլում է
«Անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անձանց համար կարճաժամկետ ուսուցման դասընթացի կազմակերպման, աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման և զբաղվածության ապահովման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
1 - Կողմ
-
1 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
--------- ---------------- 2025 թվականի N - Լ
ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ԱՆԱՊԱՀՈՎ ՃԱՆԱՉՎԱԾ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՇԽԱՏՈՒՆԱԿ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անձանց համար կարճաժամկետ ուսուցման դասընթացի կազմակերպման, աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման և զբաղվածության ապահովման ծրագիրը՝ համաձայն հավելվածի։
- Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություններ։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հավելված
ՀՀ կառավարության 2025 թվականի
______________ ____ -ի N ______ որոշման
ԾՐԱԳԻՐ
ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ԱՆԱՊԱՀՈՎ ՃԱՆԱՉՎԱԾ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՇԽԱՏՈՒՆԱԿ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ
ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն ծրագրի նպատակն անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անձանց տնտեսական ակտիվացումն է՝ գործատուի կողմից ներկայացված պահանջներին համապատասխան մասնագիտական հմտություններ, կարողություններ և աշխատանքային փորձ ձեռք բերելուն աջակցելու և նրանց կայուն զբաղվածությունն ապահովելու միջոցով։
- Սույն ծրագրին մասնակցելու ցանկության դեպքում թափուր աշխատատեղ ունեցող գործատուն (բացառությամբ հանրային ծառայություն իրականացնող պետական կառավարման համակարգի մարմինների) հարթակում նշում է կատարում ծրագրի շրջանակներում աջակություն տրամադրելու համար իր տվյալները մշակելու, օգտագործելու և փոխանցելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին և ներկայացնում է դիմում՝ նշելով թափուր հաստիքի անվանումը, աշխատանքի համար անհրաժեշտ մասնագիտական հմտությունների և կարողությունների պահանջները:
- Գործատուի դիմումը հարթակի միջոցով փոխանցվում է Միասնական սոցիալական ծառայության (այսուհետ՝ ծառայություն) տարածքային կենտրոնի (այսուհետ՝ տարածքային կենտրոն) մասնագետին, որտեղ ցուցադրվում է գործատուի վերաբերյալ հետևյալ տեղեկատվությունը՝
- Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման համակարգից» գործատուի հարկ վճարողի հաշվառման համարը,
- Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեեստրի տվյալների շտեմարանից կազմակերպության անվանումը, տեսակը, հիմնադրման ամսաթիվը, գործատուի անունը, ազգանունը և հայրանունը, իրավաբանական հասցեն,
- գործատուի կողմից հարթակ մուտքագրված այլ տեղեկատվություն։
5․ Տարածքային կենտրոնի մասնագետի կողմից գործատուի դիմումը հաստատվելուց հետո հարթակն ինքնաշխատ եղանակով համադրում է սույն կարգի 3-րդ կետով նշված պահանջները և աշխատանք փնտրողի վերաբերյալ հարթակում առկա տեղեկատվությունը, որի արդյունքում գործատուի օգտահաշվում ցուցադրվում է միջոցառման մեջ ընդգրկման ենթակա անձանց ցուցակը (անուն, ազգանուն, հայրանուն, մասնագիտություն, որակավորում, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե, ինքնակենսագրական (հրապարակված լինելու դեպքում))։
6․ Սույն ծրագրի 5-րդ կետում նշված համադրման արդյունքում տարածքային կենտրոնի մասնագետին սույն ծրագրի 4-րդ կետում նշված գործատուի վերաբերյալ տեղեկատվության հետ մեկտեղ, տվյալների շտեմարանների փոխգործելիության միջոցով հասանելի է դառնում նաև աշխատանք փնտրողի վերաբերյալ հետևյալ տեղեկատվությունը.
- Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության բնակչության պետական ռեգիստրի տվյալների շտեմարանից անձի անունը, ազգանունը և հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայության համարանիշը կամ այն չունենալու վերաբերյալ տեղեկանքը, սեռը, քաղաքացիությունը, ծննդյան ամսաթիվը և հաշվառման հասցեն,
- Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման համակարգից» անձի աշխատանքային տվյալները՝ պաշտոնը, կազմակերպության անվանումը և պաշտոնավարման ժամանակահատվածը,
- Քաղաքացիական կացության և ակտերի գրանցման գործակալության տվյալների շտեմարանից անձի մահվան վերաբերյալ տեղեկատվությունը, որը ստուգվում է նաև ծրագրի ամբողջ ընթացքում,
- անձի կողմից հարթակ մուտքագրված այլ տեղեկատվություն։
- Գործատուի դիմումը հաստատվելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում գործատուն ցուցակում ընդգրկված անձանցից ընտրում է իր պահանջներին առավելապես բավարարող անձին (այսուհետ՝ շահառու) և հարթակի միջոցով առաջարկում տարածքային կենտրոնին՝
1) շահառուի համար կազմակերպել կարճաժամկետ ուսուցման դասընթաց (շարունակական մասնագիտական զարգացում. այսուհետ՝ ուսուցում)՝
ա. իր մոտ կամ
բ. իր կողմից առաջարկվող ուսումնական հաստատությունում կամ
2) շահառուի համար իր մոտ կազմակերպել աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթաց կամ
3) տրամադրել իրեն միանվագ փոխհատուցում՝ շահառուի հետ առնվազն մեկ տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելու համար։
- Շահառուն սույն ծրագրում կարող է ընդգրկվել միայն մեկ անգամ, ընդ որում՝ սույն ծրագրի 7-րդ կետում նշված աջակցության ուղղություններից միայն մեկով։
- Ծրագիրը ֆինանսավորվում է`
1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին.
2) օրենքով չարգելված այլ աղբյուրներից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ 2. ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ԱՆԱՊԱՀՈՎ ՃԱՆԱՉՎԱԾ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՇԽԱՏՈՒՆԱԿ ԱՆՁԱՆՑ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ
- Գործատուի կողմից շահառուի ուսուցումը կազմակերպելու համար տարածքային կենտրոնի, գործատուի և շահառուի միջև կնքվում է ուսուցման կազմակերպման մասին եռակողմ պայմանագիր (այսուհետ` պայմանագիր 1), որի վերաբերյալ տեղեկատվությունը (պայմանագիր 1-ի համարը և կնքման ամսաթիվը) տարածքային կենտրոնի մասնագետի կողմից մուտքագրվում է հարթակում։ Պայմանագիր 1-ի օրինակելի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը (այսուհետ՝ նախարար)։
- Պայմանագիր 1-ի հիման վրա շահառուն ընդգրկվում է մինչև հինգ ամիս տևողությամբ իրականացվող ուսուցման համապատասխան դասընթացում և առցանց տարածքային կենտրոն է ներկայացնում ուսումնական հաստատության կամ գործատուի հետ կնքված մասնագիտական ուսուցման իրականացման պայմանագրի էլեկտրոնային պատկերատպված (սքանավորված) տարբերակը։ Պայմանագրի վերաբերյալ տեղեկատվությունը (պայմանագրի համարը և կնքման ամսաթիվը) տարածքային կենտրոնի մասնագետի կողմից մուտքագրվում է հարթակում։
- Ուսուցման ամբողջ ժամանակահատվածում, սույն ծրագրի 11-րդ կետով նախատեսված ուսուցման իրականացման պայմանագրի հիման վրա, ուսուցմանը մասնակցած օրերին համապատասխան, շահառուին ամսական կտրվածքով վճարվում է՝
1) ուսման վարձի փոխհատուցում.
2) կրթաթոշակ` 50000 դրամի չափով:
- Ուսուցման դասընթացի համար ուսման վարձի փոխհատուցման ընդհանուր գումարի չափը չի կարող գերազանցել 250000 դրամը։
- Ոչ լրիվ ուսումնական ամսվա համար փոխհատուցման (կրթաթոշակի) գումարի չափը հաշվարկվում է` փոխհատուցման (կրթաթոշակի) ամսական գումարը բաժանելով տվյալ ամսվա համար նախատեսված ուսուցման օրերի թվի վրա և բազմապատկելով ուսուցմանը մասնակցած օրերի թվով։
- Շահառուն բանկային հաշիվ չունենալու դեպքում ուսուցման դասընթացում ընդգրկվելուց հետո եռօրյա ժամկետում առևտրային բանկում բացում է բանկային հաշիվ և տարածքային կենտրոն է ներկայացնում հայտարարություն իր բանկային հաշվի տվյալների մասին:
- Շահառուն մինչև ուսուցման դասընթացի յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա հինգերորդ աշխատանքային օրն առձեռն կամ էլեկտրոնային եղանակով տարածքային կենտրոն է ներկայացնում ուսումնական հաստատության կողմից տրամադրված տեղեկանք՝ նախորդ ամսվա ընթացքում ուսուցմանը մասնակցած օրերին համապատասխան ուսման վարձի չափի վերաբերյալ։
- Տարածքային կենտրոնը սույն ծրագրի 16-րդ կետով նախատեսված տեղեկանքն ստանալուց հետո ինն աշխատանքային օրվա ընթացքում շահառուին վճարում է ուսման վարձի փոխհատուցումն ու կրթաթոշակը՝ նրա բանկային հաշվեհամարին փոխանցելու միջոցով, որից հետո շահառուն երեք աշխատանքային օրվա ընթացքում տարածքային կենտրոն է ներկայացնում ուսման վարձի վճարումը հավաստող փաստաթուղթը։
- Ուսուցման դասընթացն ավարտելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում շահառուն ստացած վկայականի էլեկտրոնային պատկերատպված (սքանավորված) տարբերակը մուտքագրում է հարթակում և այդ մասին տեղեկացնում գործատուին և տարածքային կենտրոնին:
- Սույն ծրագրի 18-րդ կետում նշված տեղեկատվությունն ստանալուց հետո գործատուն երկու աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով շահառուի հետ կնքում է նորմալ աշխատաժամանակի ռեժիմով (մեկ դրույքով) աշխատանքային պայմանագիր՝ առնվազն վեց ամիս ժամկետով։
- Շահառուի հետ աշխատանքային պայմանագիր կնքելուց հետո գործատուն երկու աշխատանքային օրվա ընթացքում աշխատանքային պայմանագրի էլեկտրոնային պատկերատպված (սքանավորված) տարբերակն առցանց ներկայացնում է տարածքային կենտրոն։ Տարածքային կենտրոնի մասնագետը աշխատանքային պայմանագրի վերաբերյալ տեղեկատվությունը (աշխատանքային պայմանագրի համարը և կնքման ամսաթիվը) մուտքագրում է հարթակ։
- Աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո վեց ամիս ժամկետով, ամսական կտրվածքով, գործատուին տրվում է գումար՝ առավելագույնը 50000 դրամի չափով՝ շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում՝ սոցիալական վճարը փոխհատուցելու համար։
- Աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո գործատուն մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա հինգերորդ աշխատանքային օրը տարածքային կենտրոն է ներկայացնում տեղեկատվություն՝ նախորդ ամսվա ընթացքում աշխատողների աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի, դրոշմանիշային վճարի և օրենքով սահմանված դեպքերում` սոցիալական վճարի չափի վերաբերյալ։
- Տարածքային կենտրոնի մասնագետը սույն ծրագրի 22-րդ կետով նախատեսված տեղեկատվությունն ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման համակարգի» միջոցով մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-ը հավաստիանում է ներկայացված տեղեկատվության ճշգրիտ լինելու մեջ, և ինն աշխատանքային օրվա ընթացքում սույն ծրագրի 21-րդ կետում նշված աջակցությունը տրամադրում է գործատուին՝ նրա բանկային հաշվեհամարին փոխանցելու միջոցով։
- Սույն ծրագրի 19-րդ կետով նախատեսված ժամկետում շահառուի հետ աշխատանքային պայմանագիր չկնքելու, կամ կնքված աշխատանքային պայմանագիրը մինչև պայմանագրի գործողության ժամկետի վեց ամիսը լրանալը լուծելու դեպքում գործատուն ծառայությանն է վճարում հատուցում՝ իր առաջարկությամբ կազմակերպված ուսուցման ընթացքում շահառուին որպես ուսման վարձի փոխհատուցում և կրթաթոշակ վճարված գումարի չափով՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 5-7-րդ, 11-րդ, 12-րդ կետերով, 12.2-րդ կետի «դ» պարբերությամբ, 13-րդ, 14-րդ կետերով, 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 5-րդ, 6-րդ, 8-10-րդ կետերով նախատեսված հիմքերով լուծելու դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ գործատուն մեկամսյա ժամկետում նոր աշխատանքային պայմանագիր է կնքում նույն շահառուի հետ՝ առնվազն սույն ծրագրի 19-րդ կետում նշված պայմանագրով սահմանված ժամկետի չիրացված մասով։
- Ուսուցման ամբողջ ընթացքում շահառուի ստացած կրթաթոշակը և որպես ուսման վարձի փոխհատուցում տրամադրված գումարը ենթակա են շահառուի կողմից վերադարձման, եթե շահառուն ներկայացրել է ոչ հավաստի տվյալներ, կամ տարածքային կենտրոնին չի տեղեկացրել նախկինում ներկայացված տվյալներում կատարված փոփոխությունների մասին, կամ հեռացվել է ուսուցման դասընթացից երեք անգամ անհարգելի պատճառով դասընթացի չներկայանալու հիմքով, կամ լուծել է աշխատանքային պայմանագիրը մինչև սույն ծրագրի 19-րդ կետով սահմանված ժամկետի ավարտը։
ԳԼՈՒԽ 3. ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ԱՆԱՊԱՀՈՎ ՃԱՆԱՉՎԱԾ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՇԽԱՏՈՒՆԱԿ ԱՆՁԱՆՑ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԻՋՈՑՈՎ
- Գործատուի կողմից շահառուի աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացն իր մոտ կազմակերպելու դեպքում` տարածքային կենտրոնի, գործատուի և շահառուի միջև կնքվում է աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացի կազմակերպման մասին եռակողմ պայմանագիր (այսուհետ` պայմանագիր 2), որի վերաբերյալ տեղեկատվությունը (պայմանագիր 2-ի համարը և կնքման ամսաթիվը) տարածքային կենտրոնի մասնագետի կողմից մուտքագրվում է հարթակում։ Պայմանագիր 2-ի օրինակելի ձևը հաստատում է նախարարը։
- Պայմանագիր 2-ը կնքելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում գործատուն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով շահառուի հետ կնքում է նորմալ աշխատաժամանակի ռեժիմով (մեկ դրույքով) աշխատանքային պայմանագիր՝ առնվազն վեց ամիս ժամկետով։
- Շահառուի հետ աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո գործատուն երկու աշխատանքային օրվա ընթացքում աշխատանքային պայմանագրի էլեկտրոնային պատկերատպված (սքանավորված) տարբերակն առցանց ներկայացնում է տարածքային կենտրոն: Տարածքային կենտրոնի մասնագետը աշխատանքային պայմանագրի վերաբերյալ տեղեկատվությունը (աշխատանքային պայմանագրի համարը և կնքման ամսաթիվը) մուտքագրում է հարթակ։
- Շահառուի հետ աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո գործատուն երեք ամիս ժամկետով իր մոտ կազմակերպում է շահառուի աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթաց, որի ընթացքում գործատուին տրամադրվում է փոխհատուցում շահառուի աշխատավարձի վճարման համար` 165000 դրամի չափով, ամսական կտրվածքով՝ ներառյալ շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում` սոցիալական վճարը։
- Գործատուի մոտ աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացի կազմակերպումից հետո երեք ամիս ժամկետով, ամսական կտրվածքով, գործատուին տրվում է գումար առավելագույնը 50000 դրամի չափով՝ շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում` սոցիալական վճարը փոխհատուցելու համար։
- Աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո գործատուն մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա հինգերորդ աշխատանքային օրը տարածքային կենտրոն է ներկայացնում տեղեկատվություն՝ նախորդ ամսվա ընթացքում աշխատողների աշխատած օրերի և նրանց աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի, դրոշմանիշային վճարի և օրենքով սահմանված դեպքերում` սոցիալական վճարի չափի վերաբերյալ։
- Սույն ծրագրի 29-րդ կետով նախատեսված աջակցությունը տրամադրվում է ամսվա լրիվ աշխատած օրերի համար, ընդ որում՝ ոչ լրիվ աշխատած ամսվա համար փոխհատուցման գումարի չափը հաշվարկվում է` փոխհատուցման ամսական գումարը բաժանելով տվյալ ամսվա աշխատանքային օրերի թվի վրա և բազմապատկելով լրիվ աշխատած օրերի թվով:
- Տարածքային կենտրոնի մասնագետը սույն ծրագրի 31-րդ կետով նախատեսված տեղեկատվությունն ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման համակարգի» միջոցով մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-ը հավաստիանում է ներկայացված տեղեկատվության ճշգրիտ լինելու մեջ, և ինն աշխատանքային օրվա ընթացքում սույն ծրագրի 29-րդ կետում նշված աջակցությունը տրամադրում է գործատուին՝ նրա բանկային հաշվեհամարին փոխանցելու միջոցով։
- Շահառուի ժամանակավոր անաշխատունակության և նպատակային արձակուրդում գտնվելու ժամանակահատվածների համար գործատուին փոխհատուցում չի տրամադրվում։
- Ծրագրի շրջանակներում շահառուի աշխատավարձի վճարման համար գործատուին փոխհատուցված ֆինանսական միջոցները «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով ենթակա են ամբողջությամբ վերադարձման գործատուի կողմից՝ աշխատանքային պայմանագիրը մինչև գործողության ժամկետը լրանալը գործատուի կողմից լուծելու դեպքում՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 5-7-րդ, 11-րդ, 12-րդ կետերով, 12.2-րդ կետի «դ» պարբերությամբ, 13-րդ, 14-րդ կետերով, 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 5-րդ, 6-րդ, 8-10-րդ կետերով նախատեսված հիմքերով, ինչպես նաև այն դեպքում, երբ գործատուն մեկամսյա ժամկետում նոր աշխատանքային պայմանագիր է կնքում նույն շահառուի հետ՝ առնվազն սույն ծրագրի 27-րդ կետով նախատեսված աշխատանքային պայմանագրով սահմանված ժամկետի չիրացված մասով։
- Ծրագրի շրջանակներում սույն ծրագրի 29-րդ կետով նախատեսված՝ շահառուի աշխատավարձի վճարման համար գործատուին փոխհատուցված ֆինանսական միջոցները, առանց շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկի, դրոշմանիշային վճարի և օրենքով սահմանված դեպքերում` սոցիալական վճարի գումարի, ենթակա են վերադարձման շահառուի կողմից, եթե շահառուն ներկայացրել է ոչ հավաստի տվյալներ կամ տարածքային կենտրոնին չի տեղեկացրել նախկինում ներկայացված տվյալներում կատարված փոփոխությունների մասին կամ խախտել է համապատասխան պայմանագրային պարտավորությունները կամ լուծել է աշխատանքային պայմանագիրը մինչև սույն ծրագրի 27-րդ կետով սահմանված ժամկետի ավարտը:
ԳԼՈՒԽ 4. ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ԱՆԱՊԱՀՈՎ ՃԱՆԱՉՎԱԾ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՇԽԱՏՈՒՆԱԿ ԱՆՁԱՆՑ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ՝ ԳՈՐԾԱՏՈՒԻՆ ՄԻԱՆՎԱԳ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ
- Ծրագրի շրջանակում թափուր աշխատատեղը շահառուով համալրելու նպատակով՝ գործատուին տրամադրվում է միանվագ փոխհատուցում՝ 300000 դրամի չափով։ Նշված դեպքում գործատուի և տարածքային կենտրոնի միջև կնքվում է գործատուին միանվագ փոխհատուցում տրամադրելու մասին պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր 3)` երկու օրինակից՝ նախարարի հաստատած օրինակելի ձևին համապատասխան, որի վերաբերյալ տեղեկատվությունը (պայմանագիր 3-ի համարը և կնքման ամսաթիվը) տարածքային կենտրոնի մասնագետի կողմից մուտքագրվում է հարթակում։
- Միանվագ փոխհատուցումը տրվում է այն գործատուին, որն առնվազն մեկ տարի ժամկետով, իսկ սեզոնային աշխատանքի դեպքում՝ առնվազն 12 ամիս ժամկետով, նորմալ աշխատաժամանակի ռեժիմով (մեկ դրույքով) աշխատանքային պայմանագիր է կնքում իր պահանջներին համապատասխանող շահառուի հետ:
- Շահառուի հետ աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո գործատուն երկու աշխատանքային օրվա ընթացքում աշխատանքային պայմանագրի էլեկտրոնային պատկերատպված (սքանավորված) տարբերակն առցանց ներկայացնում է տարածքային կենտրոն: Տարածքային կենտրոնի մասնագետը աշխատանքային պայմանագրի վերաբերյալ տեղեկատվությունը (աշխատանքային պայմանագրի համարը և կնքման ամսաթիվը) մուտքագրում է հարթակ։
- Ծառայությունը միանվագ փոխհատուցումը տրամադրում է գործատուին՝ նրա բանկային հաշվեհամարին փոխանցելու միջոցով։ Գործատուի ընտրությամբ միանվագ փոխհատուցումը տրամադրվում է՝
1) գործատուի էլեկտրոնային դիմումն ընդունվելուց հետո 20 օրվա ընթացքում կամ
2) աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքային հարաբերությունները 12 ամիս անընդմեջ շարունակվելու դեպքում՝ 12-րդ ամսվան հաջորդող ամսվա ընթացքում։
- Սույն ծրագրի 40-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված ժամկետում գործատուին տրամադրված միանվագ փոխհատուցման գումարը «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով ենթակա է ամբողջությամբ վերադարձման գործատուի կողմից, եթե սույն ծրագրի 38-րդ կետում նշված աշխատանքային պայմանագիրը լուծվում է գործատուի նախաձեռնությամբ՝ մինչև մեկ տարին լրանալը, իսկ սեզոնային աշխատանքով ապահովման դեպքում՝ մինչև տվյալ գործատուի մոտ աշխատած ժամանակահատվածի 12 ամիսը լրանալը՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 5-7-րդ, 11-րդ, 12-րդ կետերով, 12.2-րդ կետի «դ» պարբերությամբ, 13-րդ, 14-րդ կետերով, 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 5-10-րդ կետերով նախատեսված հիմքերով, ինչպես նաև այն դեպքում, երբ գործատուն մեկամսյա ժամկետում նոր աշխատանքային պայմանագիր է կնքում նույն շահառուի հետ՝ առնվազն սույն ծրագրի 38-րդ կետում նշված պայմանագրով սահմանված ժամկետի չիրացված մասով։
- Սույն ծրագրի 40-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված ժամկետում գործատուին տրամադրված միանվագ փոխհատուցման գումարը ենթակա է ամբողջությամբ վերադարձման շահառուի կողմից, եթե նա ներկայացրել է ոչ հավաստի տվյալներ կամ տարածքային կենտրոնին չի տեղեկացրել նախկինում ներկայացված տվյալներում կատարված փոփոխությունների մասին կամ խախտել է համապատասխան պայմանագրային պարտավորությունները կամ լուծել է աշխատանքային պայմանագիրը մինչև սույն ծրագրի 38-րդ կետով սահմանված ժամկետի ավարտը:
ԳԼՈՒԽ 6. ԾՐԱԳՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ
- Տարածքային կենտրոնն ամսական առնվազն մեկ անգամ իրականացնում է շահառուների ուսուցման դասընթացներին մասնակցության մոնիթորինգ, իսկ եռամսյակը մեկ անգամ՝ գործատուի կողմից շահառուի աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացի կազմակերպման ծրագրի և գործատուին միանվագ փոխհատուցում տրամադրելու միջոցով շահառուի զբաղվածության ապահովման ծրագրի կատարման ընթացքի մոնիթորինգ։
-
Քննարկվել է
03.03.2025 - 19.03.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Աշխատանք և զբաղվածություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 537
Տպել