Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 27-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - Կողմ
-
2 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 27-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
ԸՆԴՈՒՆՄԱՆ
1․Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
ՀՀ կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի N 27-Ն որոշմամբ (այսուհետ՝ որոշում) հաստատվել են ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգի գնահատման կարգը, պայմանները, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններիից, կազմակերպություններից տվյալներ ստանալու և տրամադրելու կարգը։
Որոշմամբ նոր համակարգը գործարկվելու է 2025 թվականի մարտի 17-ից Կոտայքի և Սյունիքի մարզերում, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից համակարգը կգործակվի ամբողջ հանրապետությունում։
Իրավական ակտի ընդունմամբ կհստակեցվի հատկապես ՀՀ ներգին գործերի նախարարության Միգրացրայի և քաղաքացիության ծառայության (այսուհետ՝ Ծառայության) բնակչության պետական ռեգիստրից և «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ»-ի կողմից տրամադրվող տվյալները, որը կապահովվի նշված մարմիններից ստացվող անհրաժեշտ տվյալների հասանելիությունը:
1.1 Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Հաշվի առնելով այն հանգամանը, որ գնահատման նոր համակարգն ամբողջությամբ թվայնացվելու է, ուստի տեղեկատական տարբեր համակարգերի հետ տվյալների համադրումը գնահատման համակարգի սահուն գործարկման հիմնական բաղադրիչն է հանդիսանում։ Նախագծի ընդունմամբ հնարավորություն կստեղծվի ապահովել տվյալների ինքնաշխատ ստացումը և գործարկումը:
- Առկա խնդրի առաջարկվող լուծումը
Որոշման շրջանակներում գնահատման նոր համակարգով, ընտանիքի կազմը որոշվում է դիմողի անհատական օգտահաշվում դիմումում լրացված տվյալների հիման վրա, որոնք ստուգվում են բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալներով: Որոշմամբ բնակչության պետական ռեգիստրից ստացվող տվյալները ներառում են հաշվառված անձանց վերաբերյալ անհրաժեշտ տվյալների տրամադրումը hանրային ծառայությունների համարանիշի կամ hանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարի կամ անձը հաստատող փաստաթղթի համարի միջոցով: Նախագծի ընդունմամբ հնարվոր կլինի բնակչության պետական ռեգիստրից ստանալ տվյալներ՝ անձի հաշվառման հասցեով ներկայացված տվյալների հիման վրա, իսկ վարկային պարտավորության վերաբերյալ տեղեկատվությունը նախատեսվում է ստանալ նախագծով առաջարկվող անհրաժեշտ տվյալների և մշակված բանաձևի օգնությամբ, որը հնարավորություն կստեղծի առավել հստակ և չափելի տվյալներ ստանալ։
2․ Կարգավորման առարկան
Նախագծի ընդունմամբ կարգավորվում են ընտանիքի անապահովության գնահատման համար անհրաժեշտ տվյալների փախանակման հետ կապված հարաբերությունները:
3․ Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ կարգավորվում են գնահատման նոր համակարգի համար անհրաժեշտ տվյալների ստացումը և սահուն գործարկումը։
4․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագծերի մշակումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի 4.6-րդ կետի երկրորդ պարբերությունների պահանջից։ Այն է՝ ներդրվելու է անապահովության գնահատման նոր համակարգ, որի շնորհիվ սոցիալական աջակցության ծրագրերը կլինեն ավելի հասցեական։ Կներդրվի սոցիալական խնդիրների լուծման հստակ ձևաչափ՝ խնդրի արձանագրումից մինչև դրա լուծումը։
5․ Նախագծի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին
Նախագծի ընդունման դեպքում ՀՀ պետական բյուջեում ծախսերի ավելացում չի նախատեսվում:
-
Քննարկվել է
19.02.2025 - 07.03.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 797
Տպել