Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 27-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀՀ կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի N 27-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) շրջանակում գնահատման նոր համակարգով, ընտանիքի կազմը որոշվում է դիմողի անհատական օգտահաշվում դիմումում լրացված տվյալների հիման վրա, որոնք ստուգվում են բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալներով: Որոշմամբ բնակչության պետական ռեգիստրից ստացվող տվյալները ներառում են հաշվառված անձանց վերաբերյալ անհրաժեշտ տվյալների տրամադրումը hանրային ծառայությունների համարանիշի կամ hանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարի կամ անձը հաստատող փաստաթղթի համարի միջոցով: Նախագծի ընդունմամբ հնարվոր կլինի բնակչության պետական ռեգիստրից ստանալ տվյալներ՝ անձի հաշվառման հասցեով ներկայացված տվյալների հիման վրա, իսկ վարկային պարտավորության վերաբերյալ տեղեկատվությունը նախատեսվում է ստանալ նախագծով առաջարկվող անհրաժեշտ տվյալների  և մշակված բանաձևի օգնությամբ, որը հնարավորություն կստեղծի առավել հստակ և չափելի տվյալներ ստանալ:

 

  • Քննարկվել է

    19.02.2025 - 07.03.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 597

Տպել