Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2001 թվականի մայիսի 2-ի Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի
առաջին մասի 10-րդ ենթակետում «ընդհանուր օգտագործման» բառերից հետո լրացնել «պետական սեփականություն
հանդիսացող» բառերով:

Հոդված 2.  Ուժը կորցրած ճանաչել 2001 թվականի մայիսի 2-ի Հայաստանի Հանրապետության հողային
օրենսգրքի 64-րդ հոդվածի 1.2-րդ մասը։
Հոդված 3.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հանրապետության նախագահ                        Վ.Խաչատուրյան

2025 թ. --------------------
Երևան
ՀՕ--------------------Ն

  • Քննարկվել է

    12.02.2025 - 28.02.2025

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Գերատեսչություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2587

Տպել

Առաջարկներ`

Ալեքսանդր Դավթյան

26.02.2025

Նախաձեռնությունը շատ կարևոր է,քանի որ հողատեսքերը երբ որ դասակարգվել են հաշվի չեն առնվել հողերի որոկական չափանիշները:Հողատեսքերը ձևավորվել են համայնքների վարչական տարածքների ինչ-որ տոկասային հարաբերությամբ:Մինչ դեռ «արոտավայրեր» հողատեսքը պիտի համապատասխանի շատ խիստ չափորոշիչների,բուսածածկույթի մասով:

Լևոն Մանուկյան

26.02.2025

Բարև Ձեզ ։ Ունեմ հողակտոր Մրգաշեն գյուղում , որտեղ ունեմ ինտենսիվ այգի։ Կողքը կա արոտավայր , որը անմշակ է , բայց այն հնարավոր չէ վարձել կամ գնել , որպեսզի այգիս մեծացնեմ և զբաղվեմ նաև անասնապահությամբ ։ Հարևան հողերը չեն վաճառվում կամ շատ բարձր գնով ,որը ձեռնտու չէ գյուղատնտոսությամբ զբաղվելու համար ։ Իսկ այդ հողերը մնում են անմշակ ։

Անահիտ Պապիկյան

18.02.2025

Փոփոխությունը ողջունելի է։Բայց լավ կլիներ ,որ համայնքներին տրվեր միջոցներ համանայնքային սեփականություն հանդիսացող հողերը մշակելու, և ստացվելիքը հանձնվի մեր տեղական արտադրանք ապահովող ընկերություններին...որի շնորհիվ և գյուղացին աշխատատեղ կունենա,և համայնքի ծախսերի համար բյուջե կլինի,և տեղական արտադրանքը գնային հասանելիություն կունենա մեր ՀՀ քաղաքացու համար։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: