Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

Նախագծով նախատեսվում է

1․ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածում առաջին մասի 10-րդ ենթակետում կատարել լրացում՝ առաջացող տարակարծություններով պայմանավորված՝ մտցնել իրավական որոշակիություն՝ համայնքային սեփականության արոտավայրերի օտարման սահմանափակումների հարցը թողնել ավագանու հայեցողությանը։ Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող լրացման արդյունքում ստեղծվում է իրավական որոշակիություն։

2․ ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի (2-րդ հոդված) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է որպեսզի համապատասխան հողամասերը սեփականության իրավունքով տրամադրելու փոխարեն դրանք տրամադրվեն անհատույց օգտագործման իրավունքով:

  • Քննարկվել է

    12.02.2025 - 28.02.2025

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1481

Տպել

Առաջարկներ`

Ալեքսանդր Դավթյան

26.02.2025

Նախաձեռնությունը շատ կարևոր է,քանի որ հողատեսքերը երբ որ դասակարգվել են հաշվի չեն առնվել հողերի որոկական չափանիշները:Հողատեսքերը ձևավորվել են համայնքների վարչական տարածքների ինչ-որ տոկասային հարաբերությամբ:Մինչ դեռ «արոտավայրեր» հողատեսքը պիտի համապատասխանի շատ խիստ չափորոշիչների,բուսածածկույթի մասով:

Լևոն Մանուկյան

26.02.2025

Բարև Ձեզ ։ Ունեմ հողակտոր Մրգաշեն գյուղում , որտեղ ունեմ ինտենսիվ այգի։ Կողքը կա արոտավայր , որը անմշակ է , բայց այն հնարավոր չէ վարձել կամ գնել , որպեսզի այգիս մեծացնեմ և զբաղվեմ նաև անասնապահությամբ ։ Հարևան հողերը չեն վաճառվում կամ շատ բարձր գնով ,որը ձեռնտու չէ գյուղատնտոսությամբ զբաղվելու համար ։ Իսկ այդ հողերը մնում են անմշակ ։

Անահիտ Պապիկյան

18.02.2025

Այսօր համայնքներ ունենք,որ գյուղատնտեսությունը քիչ֊քիչ դադարել է գոյություն ունենալ։

Տեսնել ավելին