Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի N 927-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«___» _________ 2024 թվական N __ -Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի N 927-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33–րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 3–ի «Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2025 թվականների ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 29-ի N 361-Լ, 2019 թվականի ապրիլի 4-ի N 362-Լ և 2019 թվականի մարտի 7-ի N 212-Լ որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 927–Լ որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի (այսուհետ՝ Հավելված) մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
  • Հավելվածի 2-րդ կետում «ցանցերի» բառից հետո լրացնել «(համակարգերի)» բառը․
  • Հավելվածի 4-րդ կետում հանել «կամ ընդլայնում / առկա ջրավազանների ընդլայնում (ջրավազանի կառուցումը կամ ընդլայնումը դիտարկվում է յուրաքանչյուր 1 հա տարածքի ոռոգման համար)» բառերը․
  • Հավելվածի ամբողջ տեքստում և աղյուսակներում հանել «կամ ընդլայնում» բառերը իր հոլովաձևերով, իսկ «բազմամյա տնկարկներում» բառերը փոխարինել «խաղողի, ինտենսիվ պտղատու այգիներում կամ հատապտղանոցներում» բառերով` բացառությամբ 9-րդ կետի 4-րդ ենթակետի․
  • Հավելվածի 6-րդ կետի 1-ին ենթակետը «համահիմնադիր,» բառից հետո լրացնել «ինչպես նաև ծրագրի շահառու ֆիզիկական անձը չի կարող ծրագրի շահառու հանդիսանալ որպես անհատ ձեռնարկատեր կամ անհատ ձեռնարկատերը որպես ֆիզիկական անձ,» բառերով․
  • Հավելվածի 9-րդ կետի 3-րդ, 13-րդ կետի 2-րդ և 4-րդ, ինչպես նաև 24-րդ կետի 15-րդ ենթակետերում «մինչև 100» բառերը փոխարինել «1000-ից 100» բառերով․
  • Հավելվածի 9-րդ կետի 4-րդ ենթակետում «բազմամյա տնկարկներում» բառերը փոխարինել «խաղողի, ինտենսիվ պտղատու այգիներում կամ հատապտղանոցներում (այն այգիներում, որոնք բավարարում են ինտենսիվ այգու համար ծրագրով սահմանված չափորոշիչներին, մասնավորապես՝ այգին պետք է հիմնված լինի N 1 աղյուսակում նշված 1 հա այգում տնկիների նվազագույն թվից ոչ պակաս քանակի տնկիներով, այգում ծառերի առավելագույն սահմանային բարձրությունը չպետք է գերազանցի 4․0 մետրը, այգում պետք է ներդրված լինի ոռոգման արդիական համակարգ)»․
  • Հավելվածի 10․1-ին կետը «թույլատրվում է» բառերից հետո լրացնել «1000 խորանարդ մետր ծավալով» բառերը․
  • Հավելվածի 12-րդ կետի 11-րդ ենթակետը «տեղադրում» բառից հետո լրացնել «(բացառությամբ ոռոգման առաջադիմական շարժական համակարգերի)» բառերով․
  • Հավելվածի 12-րդ կետի 12-րդ ենթակետը «ոռոգման» բառից առաջ և «իրավունքներով և» բառերից հետո լրացնել «ներդրված հողատարածքում» բառերով, «4 տարիների ընթացքում» բառերից հետո լրացնել «և չօտարել ներդրված հողատարածքը» բառերով, «դեպքի»  բառը փոխարինել «դեպքերի» բառով, իսկ «։» կետադրական նշանը փոխարինել  «․» կետադրական նշանով․
  • Հավելվածի 12-րդ կետը լրացնել նոր 13-րդ և 14-րդ ենթակետերով հետևյալ բովանդակությամբ․

«13) հիմնված այգու բնականոն կենսագործունեությունն ապահովելու նպատակով այգու միջբուսային և միջշարային հատվածներում իրականացնել մոլախոտային բուսականության դեմ պայքար, իսկ միջշարային հատվածներում  ծածկոցային (հնձվող բուսականություն) շերտ ստեղծելու դեպքում՝ դրանց բարձրությունը չպետք է գերազանցի 25 սմ-ը․

 14) ներդրված կաթիլային ոռոգման արդիական համակարգերում ապահովել կաթոցիկների (կաթոցիկների քանակը և աշխատանքային հզորությունը պետք է որոշի կապալառու կազմակերպությունը, ելնելով այգու առանձնահատկություններից)  և ջրի մաքրման (ֆիլտրացիոն)  համակարգի առկայությունը, իսկ ջրավազանի կառուցման դեպքում՝ ապահովել  ջրավազանի պատումը գեոմեմբրանային թաղանթով (թաղանթի հաստությունն ու որակական առանձնահատկությունները որոշում է կապալառու կազմակերպությունը՝ հաշվի առնելով ջրավազանի տարողությունը)։»․

  • Հավելվածի 15-րդ կետը «միջոցով» բառից առաջ լրացնել «(իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որը պետք է ունենա տվյալ բնագավառի առնվազն մեկ որակավորված աշխատող)» բառերով, իսկ «հետո։» բառից հետո լրացնել «Շահառուն և կապալառուն (ենթակապալառուն) չպետք է լինեն փոխկապակցված անձինք (ծրագրի իմաստով անձինք համարվում են փոխկապակցված՝ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 25-27-րդ կետերով սահմանված դեպքերում)։» նախադասությամբ․
  • Հավելվածի 15-րդ կետից հետո լրացնել նոր 15․1-ին կետով հետևյալ բովանդակությամբ․

«15․1 ոռոգման արդիական համակարգերի ներդրման դեպքում կապալառուն պետք է ապահովի համակարգի խողովակների համար սահմանված ճնշումը համակարգի խողովակաշարի ամբողջ երկարությամբ (խողովակաշարի բոլոր մասերում) և երաշխավորի համակարգի շահագործումը հետներդրումային 4 տարիների ընթացքում։»․

  • Հավելվածի 19-րդ կետում «(1 հա տարածքի ոռոգման հաշվով՝ համարժեք 1000 խորանարդ մետր ջրավազանի ծավալին» բառերը փոխարինել «՝ յուրաքանչյուր 1000 խորանարդ մետր ջրավազանի ծավալի համար» բառերով․
  • Հավելվածի 23-րդ կետի 2-րդ ենթակետը լրացնել նոր «է» պարբերությամբ հետևյալ բովանդակությամբ․

«է․ պարտավորագիր՝ ծրագրի շրջանակում փոխկապակցված անձ համարվող կապալառուի հետ պայմանագիր չկնքելու վերաբերյալ․»․

  • Հավելվածի 23-րդ կետի 3-րդ ենթակետի «դ» պարբերությունը «ընկերության հետ կնքած պայմանագրի պատճենը» բառերից հետո լրացնել «կամ ներդրված հողատարածքը ջրօգտագործողների ընկերության սպասարկման տարածքում չգտնվելու դեպքում՝ համապատասխան տեղեկանք» բառերով․
  • Հավելվածի 23-րդ կետի 3-րդ ենթակետը լրացնել նոր «զ» և «է» պարբերություններով հետևյալ բովանդակությամբ․

«զ․ կապալառուի՝ տվյալ բնագավառի որակավորված աշխատող ունենալու փաստը հավաստող փաստաթղթեր (դիպլոմ կամ վկայական (հավաստագիր), աշխատանքային պայմանագիր կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտ, հարկային քաղվածք),

է․ կապալառուի կողմից տրված երաշխավորագիր այն մասին, որ ոռոգման արդիական համակարգի խողովակների համար սահմանված ճնշումը ապահովված է համակարգի խողովակաշարի ամբողջ երկարությամբ և համակարգը ենթակա է շահագործման հետներդրումային 4 տարիների ընթացքում,»․

  • Հավելվածի 23-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ․

«4) կարկտապաշտպան ցանցերի և ոռոգման արդիական համակարգերի ձեռքբերման և ներդրման, ինչպես նաև ջրավազանների կառուցման աշխատանքների ավարտից հետո շահառուն ֆինանսական կառույց է ներկայացնում.

ա. անշարժ գույքի նկատմամբ օտարման և այլ իրավունքներով ծանրաբեռնելու սահմանափակման վերաբերյալ լիազոր մարմնի կողմից տրամադրված տեղեկանքը,

բ. ձեռք բերված և ներդրված, նույնականացման կոդեր ունեցող գույքի ցանկը՝ իրենց կոդերով (պոմպի և ֆիլտրի ներդրման դեպքում՝ պարտադիր, այլ գույքի համար՝ առկայության դեպքում),

գ. կարկտապաշտպան ցանցերի և ոռոգման արդիական համակարգերի ձեռքբերման և տեղակայման, ինչպես նաև ջրավազանի կառուցման ծախսերը հիմնավորող փաստաթղթերը, այդ թվում՝ կապալառուի հետ կնքված պայմանագրի պատճենը և կատարված  աշխատանքների հանձնման ընդունման ակտը (բացառությամբ ոռոգման շարժական համակարգի ձեռքբերման դեպքի),

     դ. անկանխիկ վճարման անդորրագիրը,

     ե. միջոցների կամ համակարգերի անձնագիրը կամ տեխնիկական բնութագիրը

     զ. հաշվարկային փաստաթուղթը (ոռոգման շարժական համակարգի  դեպքում ներկայացվում են ձեռքբերումը կամ ներմուծումը հավաստող փաստաթղթեր՝ ներմուծման հաշիվ ապրանքագիր կամ ձեռք բերման հաշիվ ապրանքագիր),

     է. ջրօգտագործման թույլտվությունը կամ ջրօգտագործողների ընկերության հետ կնքած պայմանագրի պատճենը, իսկ  ներդրված հողատարածքը ջրօգտագործողների ընկերության սպասարկման տարածքում չգտնվելու դեպքում՝ համապատասխան տեղեկանք (բացառությամբ կարկտապաշտպան ցանցերի ձեռքբերման դեպքի),

     ը. ջրավազանի դեպքում՝ շինարարության ավարտական ակտը (որում հստակ նշված կլինի կառուցված ջրավազանի ծավալը), իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը և Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված՝ կադաստրային քարտեզում արտացոլված հողամասի շրջադարձային կետերի կոորդինատները,

     թ. կարկտապաշտպան ցանցի կամ ոռոգման արդիական համակարգի ներդրման դեպքում՝ փաստացի գործառնական նշանակությանը համապատասխան անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը և Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված՝ կադաստրային քարտեզում արտացոլված հողամասի շրջադարձային կետերի կոորդինատները,

    ժ. կապալառուի՝ տվյալ բնագավառի որակավորված աշխատող ունենալու փաստը հավաստող փաստաթղթեր (դիպլոմ կամ վկայական (հավաստագիր), աշխատանքային պայմանագիր կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտ, հարկային քաղվածք),

     ժ.ա. ոռոգման արդիական համակարգերի ներդրման դեպքում՝ կապալառուի կողմից տրված երաշխավորագիր այն մասին, որ ոռոգման արդիական համակարգի խողովակների համար սահմանված ճնշումը ապահովված է համակարգի խողովակաշարի ամբողջ երկարությամբ և համակարգը ենթակա է շահագործման հետներդրումային 4 տարիների ընթացքում,

     ժ.բ. կարկտապաշտպան համակարգերի ներդրման դեպքում՝ կապալառուի կողմից տրված երաշխավորագիր այն մասին, որ համակարգը ենթակա է շահագործման հետներդրումային 5 տարիների ընթացքում․»․

  • Հավելվածի 23-րդ կետի 11-րդ ենթակետում «անձանց» բառը փոխարինել «անձ կամ իր անունով անհատ ձեռնարկատեր» բառերով, իսկ «պահին)» բառից հետո լրացնել «, առանց այգեհիմնմանոռոգման արդիական համակարգերի ներդրման կամ ջրավազանների կառուցման դեպքում՝ գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողատարածքներում (գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողատարածքներով համայնքների ցանկն ընդգրկված է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի 2007 թվականի ապրիլի 2-ի N 18-Ա և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2007 թվականի ապրիլի 2-ի N 77-Ա համատեղ հրամանով հաստատված ձեռնարկում) ներդրողներին» բառերը․
  • Հավելվածի 24-րդ կետի 1-ին ենթակետը լրացնել նոր «զ» պարբերությամբ հետևյալ բովանդակությամբ․

«զ․ պարտավորագիր՝ ծրագրի շրջանակում փոխկապակցված անձ համարվող կապալառուի հետ պայմանագիր չկնքելու վերաբերյալ․»․

  • Հավելվածի 24-րդ կետի 7-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.

    «7) կարկտապաշտպան ցանցի կամ ոռոգման արդիական համակարգեր ներդնելու կամ ջրավազանի կառուցման աշխատանքների ավարտից հետո, բայց ոչ ուշ, քան ծրագրի 12-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված ժամկետի ավարտը, պայմանագիր կնքած շահառուն փոխհատուցում ստանալու նպատակով (կարկտապաշտպան ցանցի ներդրման դեպքում՝ կապալառուին փոխհատուցումը տրամադրելու նպատակով) էլեկտրոնային կամ թղթային տարբերակով դիմում է նախարարություն՝ դիմումին կից ներկայացնելով․

ա․ ձեռք բերված և ներդրված, նույնականացման կոդեր ունեցող գույքի ցանկը՝ իրենց կոդերով (պոմպի և ֆիլտրի ներդրման դեպքում՝ պարտադիր, այլ գույքի համար՝ առկայության դեպքում),

բ․ կապալառուի հետ կնքված պայմանագրի պատճենը և կատարված  աշխատանքների հանձնման ընդունման ակտը, որը պետք է ներառի նաև կապալառուի փաստացի կատարված ընդամենը ծախսերի (ներառյալ ԱԱՀ-ն), կարկտապաշտպան ցանցի ներդրման դեպքում` նաև շահառուի կողմից վճարված և նախարարության կողմից վճարվելիք  գումարների վերաբերյալ հստակ տեղեկատվություն (բացառությամբ ոռոգման շարժական համակարգի ձեռքբերման դեպքի),

գ․ անկանխիկ վճարման անդորրագիրը (կարկտապաշտպան ցանցի ներդրման դեպքում՝ փաստացի կատարված ծախսերի առնվազն 25%-ի),

դ. հաշվարկային փաստաթուղթը (ոռոգման շարժական համակարգի ձեռքբերման դեպքում ներկայացվում են ձեռքբերումը կամ ներմուծումը հավաստող փաստաթղթեր՝ ներմուծման հաշիվ ապրանքագիր կամ ձեռք բերման հաշիվ ապրանքագիր),

     ե․ ջրօգտագործման թույլտվությունը կամ ջրօգտագործողների ընկերության հետ կնքած պայմանագրի պատճենը, իսկ  ներդրված հողատարածքը ջրօգտագործողների ընկերության սպասարկման տարածքում չգտնվելու դեպքում՝ համապատասխան տեղեկանք (բացառությամբ կարկտապաշտպան ցանցի ներդրման դեպքի),

 զ․ ջրավազանի դեպքում՝ շինարարության ավարտական ակտը (որում հստակ նշված կլինի կառուցված ջրավազանի ծավալը), իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը և Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված՝ կադաստրային քարտեզում արտացոլված հողամասի շրջադարձային կետերի կոորդինատները,

է․ կարկտապաշտպան ցանցի կամ ոռոգման արդիական համակարգի ներդրման դեպքում՝ փաստացի գործառնական նշանակությանը համապատասխան անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը և Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված՝ կադաստրային քարտեզում արտացոլված հողամասի շրջադարձային կետերի կոորդինատները,

ը․ անշարժ գույքի նկատմամբ օտարման և այլ իրավունքներով ծանրաբեռնելու սահմանափակման վերաբերյալ լիազոր մարմնի կողմից տրամադրված տեղեկանքը,

    թ․կապալառուի՝ տվյալ բնագավառի որակավորված աշխատող ունենալու փաստը հավաստող փաստաթղթեր (դիպլոմ կամ վկայական (հավաստագիր), աշխատանքային պայմանագիր կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտ, հարկային քաղվածք),

ժ․ ոռոգման արդիական համակարգերի ներդրման դեպքում՝ կապալառուի կողմից տրված երաշխավորագիր այն մասին, որ ոռոգման արդիական համակարգի խողովակների համար սահմանված ճնշումը ապահովված է համակարգի խողովակաշարի ամբողջ երկարությամբ և համակարգը ենթակա է շահագործման հետներդրումային 4 տարիների ընթացքում,

ժ․ա․ կարկտապաշտպան համակարգերի ներդրման դեպքում՝ կապալառուի կողմից տրված երաշխավորագիր այն մասին, որ համակարգը ենթակա է շահագործման հետներդրումային 5 տարիների ընթացքում և տեղեկանք կապալառուի բանկային հաշվեհամարի վերաբերյալ,

ժ. բ. միջոցների կամ համակարգերի անձնագիրը կամ տեխնիկական բնութագիրը․»․

  • Հավելվածի 24-րդ կետի 9-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ․

«9) ծրագրով նախատեսված աջակցությունը կտրամադրվի միայն շահառուի կողմից կապալառուի հետ պայմանագիրը կնքելուց հետո կապալառուի կողմից կատարված աշխատանքների համար, իսկ ոռոգման արդիական շարժական համակարգի դեպքում՝ սույն կետի 5-րդ ենթակետի պայմանագիրը կնքելուց հետո կատարված ձեռքբերման համար.»․

  • Հավելվածի 24-րդ կետի 16-րդ ենթակետում «ապահովի» բառից հետո լրացնել «ներդրված հողատարածքում» բառերը, «ցանցը։» բառից հետո լրացնել «Ներդրված հողատարածքում» բառերը, իսկ «վերադարձնի» բառից հետո լրացնել «ոռոգման արդիական համակարգերի ներդրման կամ ջրավազանիկառուցման համար իրեն փոխհատուցված գումարի չափով գումար» բառերը․
  • Հավելվածի 25-րդ կետում «կառույցի կողմից։» բառերից հետո լրացնել «Շահառուի կողմից մոնիթորինգի իրականացումը չապահովելը (խոչնդոտելը) կդիտարկվի որպես ծրագրի պայմանների խախտում և մոնիթորինգի բացասական եզրակացություն։» նախադասությունը․
  • Հավելվածի N 18 Աղյուսակը 239-րդ կետից հետո լրացնել նոր 239․1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ․

    «239․1

Սյունիք

Գորիս

Խնձորեսկ»

                                                                                                                             

 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                ՎԱՐՉԱՊԵՏ                                                      ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Քննարկվել է

    09.12.2024 - 24.12.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1571

Տպել