Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 219-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

N - Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 219-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 5-ի «Ծխախոտի անվտանգության տեխնիկական կանոնակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի N 540-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 219-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝

1) որոշման վերնագրում, 1-ին կետում և որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի (այսուհետ՝ հավելված) ամբողջ տեքստում (բացառությամբ` հավելվածի 5-րդ կետի 1-ին նախադասության, 5-րդ կետի 11-րդ ենթակետի, 102-րդ կետի, 17-րդ կետի 8-րդ և 9-րդ ենթակետերի) «ծխախոտ», «ծխախոտային արտադրատեսակներ» և «ծխախոտային արտադրանք» բառերն իրենց հոլովաձևերով փոխարինել «տաքացվող ծխախոտային արտադրատեսակ» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով

2) որոշման 5-րդ կետը հանել

3) հավելվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ

«1 Տաքացվող ծխախոտային արտադրատեսակի անվտանգության տեխնիկական կանոնակարգի (այսուհետ տեխնիկական կանոնակարգ) գործողությունը տարածվում է արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 2404 11 000, 2404 12 000 0, 2404 19 000 ծածկագրերի ներքո դասվող տաքացվող ծխախոտային արտադրատեսակների վրա։»

4) հավելվածի 5-րդ կետի 11-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ «11) տաքացվող ծխախոտային արտադրատեսակ՝ ծխախոտային արտադրատեսակ, որը նախատեսված է միայն տաքացման սարքով օգտագործման համար՝ առանց այրման կամ կիսաայրման․»․

5) հավելվածի 5-րդ կետի 12-րդ ենթակետում հանել «,ինչպես նաև օգտագործվում է սիգարների և սիգարիլլաների (սիգարիտաների) հատով իրացման ժամանակ» բառերը

6) հավելվածի 5-րդ կետի 13-րդ ենթակետում հանել «ինչպես նաև առանձին ծխախոտային արտադրատեսակների դեպքում երկրորդային ծխի» բառերը

7) հավելվածի 5-րդ կետի 14-րդ ենթակետում հանել «և օգտագործման եղանակով», «ծխելու կամ չծխելու» բառերը

8) հավելվածի 7-րդ և 8-րդ կետերում հանել «(կամ)» բառը

9) հավելվածի N 2 աղյուսակն ուժը կորցրած ճանաչել

10) հավելվածի 10-րդ կետում «N 2 աղյուսակում, 101-ին, 11-րդ ու 12-րդ կետերում» բառերը փոխարինել «102-րդ և 103-րդ կետերում» բառերով

11) հավելվածի 101-ին կետը հանել

12) հավելվածի 103-րդ կետում հանել «ծխախոտային», ինչպես նաև «, նիկոտին պարունակող ոչ ծխախոտային խյուսում» բառերը

13) հավելվածի 17-րդ կետում «,իսկ դրանց թափանցիկ լինելու դեպքում՝ ներդիր թերթիկի» բառերը փոխարինել «(ներդիր թերթիկի)» բառերով

14) հավելվածի 17-րդ կետի 5-րդ և 7-րդ ենթակետերը հանել

15) հավելվածի 17-րդ կետի 8-րդ ենթակետում հանել «դեպքում՝ դրանց» բառերը

16) հավելվածի 17-րդ կետի 9-րդ ենթակետում և N 3 ձևում հանել «ծանր» բառը

17) հավելվածի 17-րդ կետի 10-րդ ենթակետում հանել «տաքացվող ծխախոտային արտադրանքի դեպքում» բառերը

18) հավելվածի 17-րդ կետի 11-րդ ենթակետում հանել «տեղեկություններ առավելագույն մանրածախ գինը Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N 817-Ն որոշմամբ սահմանված կարգին համապատասխան, ինչպես նաև» բառերը․

19) հավելվածի 172-րդ կետում հանել «, ինչպես նաև սիգարների և սիգարիլլաների (սիգարիտաների) հատով իրացման ժամանակ» բառերը

20) հավելվածի 173 կետի 1-ին ենթակետում հանել ««խեժի ցածր պարունակությամբ»,» բառերը

21) հավելվածի 17.4-րդ կետում հանել «ծխի մեջ խեժի,» բառերը

22) հավելվածի N 4 աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ

«Աղյուսակ N 4

 1.

ՀՍՏ ԻՍՕ 4387

Ընդհանուր և նիկոտին չպարունակող չոր նյութի որոշում սովորական ծխեցնող մեքենայով

2.

ԳՕՍՏ ԻՍՕ 3308

Լաբորատոր սովորական մեքենա սիգարետների ծխեցման համար (ծխեցնող մեքենա).
Սահմանումներ և ստանդարտ պայմաններ

3.

ԳՕՍՏ ԻՍՕ 3402

Ծխախոտ և ծխախոտային արտադրատեսակներ.
Լավորակման և փորձարկման մթնոլորտներ

4.

ԳՕՍՏ 54458

Տաքացվող ծխախոտ․ Ընդհանուր տեխնիկական պայմաններ

5.

ՍՏ ՌԿ 3304

Նիկոտին պարունակող ապրանքներ․ Տաքացվող ծխախոտ պարունակող ապրանքներ․ Տեխնիկական բնութագրեր

6.

ԳՕՍՏ Ռ 70654

Առանց ծխախոտի ջեռուցման խառնուրդ․ Ընդհանուր տեխնիկական պայմաններ

7.

ԳՕՍՏ 31632

Սիգարետներ. Նմուշառում

8.

ՉԻՄ 01

Բարակ կտրված ծխախոտի և ծխամորճի ծխախոտի լայնության չափման իրականացման մեթոդիկա

9․

ՍՏԲ 2601

Նիկոտին պարունակող ոչ ծխախոտային արտադրանք՝ բերանով օգտագործման համար․ Ընդհանուր տեխնիկական պայմաններ

10․

ԳՕՍՏ 35068

Տաքացվող ծխախոտ, առանց ծխախոտի խառնուրդի արտադրանք․ Հեղուկներ նիկոտինի առաքման էլեկտրոնային համակարգերի համար․ Նիկոտին պարունակող բերանով օգտագործման արտադրանք Առանց ծխախոտի տաքացվող խառնուրդներ․ Նիկոտինի որոշում լցանյութում

11.

ՉԻՄ 02

Սիգարների և սիգարիլաների հաստության չափման իրականացման մեթոդիկա

12.

ԳՕՍՏ 6824

Գլիցերին թորած

Ընդհանուր տեխնիկական պայմաններ

13.

ԳՕՍՏ 8072 Ֆերմենտացված

ծխախոտի հումք

Տեխնիկական պայմաններ

14.

ԳՕՍՏ 26996 Պոլիպրոպիլեն և պրոպիլենի համապոլիմերներ

Տեխնիկական պայմաններ

15.

ՀՍՏ 408

Նիկոտին պարունակող արտադրանք․ Տաքացվող ծխախոտով արտադրատեսակներ. Տեխնիկական պայմաններ

16․

ՀՍՏ 430

Առանց ծխախոտի տերևի նիկոտին պարունակող արտադրատեսակներ բերանացի (օրալ) օգտագործման համար. Ընդհանուր տեխնիկական պայմաններ

 

23) հավելվածի 30-րդ կետի 2-րդ ենթակետում «սիգարետների» և «մեկ սիգարետի ծխում նիկոտինի ու խեժ պարունակությունը և մեկ ֆիլտրով սիգարետի ծխում ածխածնի օքսիդի պարունակության» բառերը փոխարինել «տաքացվող ծխախոտային արտադրատեսակի» բառերով

24) հավելվածի 33-րդ կետի 2-րդ ենթակետի «գ» պարբերությունից հանել «սիգարետների համար ֆիլտրի առկայությունը կամ բացակայությունը, ինչպես նաև» և «ու խեժի» բառերը, իսկ «մեկ սիգարետի ծխում պարունակությունը մեկ ֆիլտրով սիգարետի ծխում» բառերը փոխարինել «մեկ տաքացվող ծխախոտային արտադրատեսակում» բառերով

25) հավելվածի 35-րդ կետում «Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերը փոխարինել ««, Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքներով և իրավական այլ ակտերով» բառերով։

2 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո։

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                                 ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ

 

  • Քննարկվել է

    06.12.2024 - 26.12.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1588

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Բիզնես Ասոցիացիա

25.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 219-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ N – Ն որոշման նախագծում առաջարկում ենք կատարել հետևյալ փոփոխությունները․ 1․ հավելվածի 1-ին կետից հանել ապրանքային անվանացանկի 2404 12 000 0 և 2404 19 000 ծածկագրերը՝ նկատի ունենալով, որ սույն Տեխնիկական Կանոնակարգը կարգավորելու է միայն տաքացվող ծխախոտային արտադրատեսակը, որը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդի 2021թ․ սեպտեմբերի 14-ի, թիվ 80 որոշման համաձայն՝ վերաբերում է միայն 2404 11 000 ծածկագրին (Ծխախոտ կամ վերականգնված ծխախոտ պարունակող արտադրանք՝ նախատեսված առանց այրման ներշնչելու համար)։ 2․ Հավելվածի 10-րդ կետից հանել «ծխախոտահումքի» բառը՝ նկատի առնելով, որ նշված Տեխնիկական կանոնակարգի կիրառման շրջանակը պատրաստի տաքացվող ծխախոտային արտադրանքն է: 4․ Հավելվածի 17-րդ կետի 1-ին ենթակետում հանել փակագծերում թվարկված ծխելու արտադրանքի անվանումները՝ նկատի առնելով, որ սույն Տեխնիկական կանոնակարգերի կիրառման շրջանակը վերաբերում է տաքացվող ծխախոտային արտադրանքին: Սրա կապակցությամբ առաջարկվում է փակագծերում թողնել («Տաքացվող ծխախոտի գլանակ», «Տաքացվող կապսուլա ծխախոտով» և այլ»)։ 5. Աղյուսակ N 4-ում ներառված ստանդարտների վերաբերյալ առաջարկվում է աղյուսակում ներառել միայն այն ստանդարտները, որոնք կարող են օգտագործվել սույն Տեխկանոնակարգով սահմանված պարամետրերը չափելու համար որպես տաքացվող ծխախոտի արտադրանքի պարտադիր պահանջներ, մասնավորապես՝ ածխածնի մոնոօքսիդի պարունակությունը (հոդված 10.2), ծխախոտային խյուսում նիկոտինի զանգվածային մասը (հոդված 10.3) և քաշով ծխախոտային արտադրատեսակների դեպքում՝ զտաքաշի մասին տեղեկությունը (հոդված 17.6): Առաջարկվող փոփոխությունը համահունչ է ԵԱՏՄ-ում գործող «Ծխախոտային արտադրանքի մասին» տեխնիկական կանոնակարգով (ՄՄ ՏԿ 035-2014) կիրառվող պրակտիկային։ Նշվածի համար առաջարկվում է - բացառել ստանդարտները՝ համաձայն յուրաքանչյուր ստանդարտի դիմաց բերված մանրամասն մեկնաբանությունների (ծխախոտի տաքացվող արտադրանքի համար ոչ ռելեվանտ ստանդարտներ՝ ՀՍՏ ԻՍՕ 4387, ԳՕՍՏ Ռ 70654, ԳՕՍՏ 31632, ՉԻՄ 01, ՍՏԲ 2601, ՉԻՄ 02, ՀՍՏ 430, այլ պետությունների ստանդարտներ՝ ԳՕՍՏ 54458, ՍՏ ՌԿ 3304, ստանդարտներ հումքի համար՝ ԳՕՍՏ 6824, ԳՕՍՏ 8072, ԳՕՍՏ 26996)։ ՀՍՏ ԻՍՕ 4387 Ստանդարտը կիրառելի է միայն ծխախոտի համար և սահմանվում է սիգարետի ծխում նիկոտին չպարունակող չոր նյութի որոշման նպատակով՝ ընդհանուր չոր նյութի պարունակության որոշման մեթոդը սովորական ծխեցնող մեքենայիկիրառմամբ։ ԳՕՍՏ 54458 ԳՕՍՏ Ռ 57458 ստանդարտը (ենթադրաբար թվի մեջ վրիպակ է) Ռուսաստանի Դաշնության ազգային ստանդարտ է: ՍՏ ՌԿ 3304 Ղազախստանի Հանրապետության ազգային ստանդարտ է։ ԳՕՍՏ Ռ 70654 Ռուսաստանի Դաշնության ազգային ստանդարտ է և չի տարածվում տաքացվող ծխախոտի արտադրանքի վրա, դրա կիրառման ոլորտը առանց ծխախոտի տաքացման ջեռուցման խառնուրդներն են։ ԳՕՍՏ 31632 Ստանդարտի կիրառման շրջանակը տարածվում է միայն ծխախոտի վրա։ ՀՀ ՀՍՏ 408 ստանդարտը, որը առկա է նախագծի աղյուսակում ներառում է տաքացվող ծխախոտի արտադրանքի ընտրության կանոնները: ՉԻՄ 01 Ստանդարտի չափման մեթոդիկան կիրառելի չէ տաքացվող ծխախոտի արտադրանքի համար, այլ միայն բարակ կտրված ծխախոտի և ծխամորճի ծխախոտի պարագայում։ ՍՏԲ 2601 Բելառուսի Հանրապետության ազգային ստանդարտ է և չի տարածվում տաքացվող ծխախոտի արտադրանքի վրա, դրա կիրառման ոլորտը նիկոտին պարունակող բերանացի օգտագործման արտադրատեսակներն են։ ՉԻՄ 02 Ստանդարտի չափման մեթոդիկան կիրառելի չէ տաքացվող ծխախոտի արտադրանքի համար, այլ միայն սիգարների և սիգարիլաների պարագայում։ ԳՕՍՏ 6824, 8072, 26996 Առաջարկվում է բացառել, որպեսզի համապատասխանեցնվի սույն տեխնիկական կանոնակարգի փոփոխված տեքստի շրջանակին՝ նկատի առնելով, որ վերջինիս կիրառման շրջանակը պատրաստի տաքացվող ծխախոտի արտադրանքն է միայն։ ՀՍՏ 430 Չի տաքացվում տաքացվող ծխախոտի արտադրանքի համար, դրա կիրառման ոլորտը նիկոտին պարունակող բերանացի օգտագործման արտադրատեսակներն են։ 6․ ՀՍՏ 408 – առաջարկվում է ընդգծել, որ սույն ստանդարտը օգտագործվում է նմուշառման նպատակով՝ ածխածնի մոնոօքսիդի պարունակությունը, և քաշով ծխախոտային արտադրատեսակների դեպքում՝ զտաքաշի մասին տեղեկությունը՝ նշված տեխկանոնակարգի պարտադիր պահանջների համապատասխան՝ սահմանված 10.2 և 17.6 հոդվածներում։ 7. Հավելվածի 33-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությունից հանել «ծխախոտահումքի» բառը՝ նկատի առնելով, որ սույն Տեխնիկական կանոնակարգի կիրառման շրջանակը պատրաստի տաքացվող ծխախոտի արտադրանքն է։ 8․ Հանել հավելվածի 33-րդ կետի 2-րդ ենթակետի «գ» պարբերությունը՝ որպեսզի պահպանվի համապատասխանությունը և տրամաբանությունը տեխկանոնակարգի 17․4 կետի հետ, քանի որ հնարավոր չէ բացառել սպառողի համար այդ տեղեկատվության հասանելիությունը համապատասխանության հայտարարագրի միջոցով, որը կարող է նրան տրամադրվել վաճառքի կետերում սպառողի խնդրանքով:

Տեսնել ավելին