Եվրոպական Բիզնես Ասոցիացիա
25.12.2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 219-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ N – Ն որոշման նախագծում առաջարկում ենք կատարել հետևյալ փոփոխությունները․ 1․ հավելվածի 1-ին կետից հանել ապրանքային անվանացանկի 2404 12 000 0 և 2404 19 000 ծածկագրերը՝ նկատի ունենալով, որ սույն Տեխնիկական Կանոնակարգը կարգավորելու է միայն տաքացվող ծխախոտային արտադրատեսակը, որը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդի 2021թ․ սեպտեմբերի 14-ի, թիվ 80 որոշման համաձայն՝ վերաբերում է միայն 2404 11 000 ծածկագրին (Ծխախոտ կամ վերականգնված ծխախոտ պարունակող արտադրանք՝ նախատեսված առանց այրման ներշնչելու համար)։ 2․ Հավելվածի 10-րդ կետից հանել «ծխախոտահումքի» բառը՝ նկատի առնելով, որ նշված Տեխնիկական կանոնակարգի կիրառման շրջանակը պատրաստի տաքացվող ծխախոտային արտադրանքն է: 4․ Հավելվածի 17-րդ կետի 1-ին ենթակետում հանել փակագծերում թվարկված ծխելու արտադրանքի անվանումները՝ նկատի առնելով, որ սույն Տեխնիկական կանոնակարգերի կիրառման շրջանակը վերաբերում է տաքացվող ծխախոտային արտադրանքին: Սրա կապակցությամբ առաջարկվում է փակագծերում թողնել («Տաքացվող ծխախոտի գլանակ», «Տաքացվող կապսուլա ծխախոտով» և այլ»)։ 5. Աղյուսակ N 4-ում ներառված ստանդարտների վերաբերյալ առաջարկվում է աղյուսակում ներառել միայն այն ստանդարտները, որոնք կարող են օգտագործվել սույն Տեխկանոնակարգով սահմանված պարամետրերը չափելու համար որպես տաքացվող ծխախոտի արտադրանքի պարտադիր պահանջներ, մասնավորապես՝ ածխածնի մոնոօքսիդի պարունակությունը (հոդված 10.2), ծխախոտային խյուսում նիկոտինի զանգվածային մասը (հոդված 10.3) և քաշով ծխախոտային արտադրատեսակների դեպքում՝ զտաքաշի մասին տեղեկությունը (հոդված 17.6): Առաջարկվող փոփոխությունը համահունչ է ԵԱՏՄ-ում գործող «Ծխախոտային արտադրանքի մասին» տեխնիկական կանոնակարգով (ՄՄ ՏԿ 035-2014) կիրառվող պրակտիկային։ Նշվածի համար առաջարկվում է - բացառել ստանդարտները՝ համաձայն յուրաքանչյուր ստանդարտի դիմաց բերված մանրամասն մեկնաբանությունների (ծխախոտի տաքացվող արտադրանքի համար ոչ ռելեվանտ ստանդարտներ՝ ՀՍՏ ԻՍՕ 4387, ԳՕՍՏ Ռ 70654, ԳՕՍՏ 31632, ՉԻՄ 01, ՍՏԲ 2601, ՉԻՄ 02, ՀՍՏ 430, այլ պետությունների ստանդարտներ՝ ԳՕՍՏ 54458, ՍՏ ՌԿ 3304, ստանդարտներ հումքի համար՝ ԳՕՍՏ 6824, ԳՕՍՏ 8072, ԳՕՍՏ 26996)։ ՀՍՏ ԻՍՕ 4387 Ստանդարտը կիրառելի է միայն ծխախոտի համար և սահմանվում է սիգարետի ծխում նիկոտին չպարունակող չոր նյութի որոշման նպատակով՝ ընդհանուր չոր նյութի պարունակության որոշման մեթոդը սովորական ծխեցնող մեքենայիկիրառմամբ։ ԳՕՍՏ 54458 ԳՕՍՏ Ռ 57458 ստանդարտը (ենթադրաբար թվի մեջ վրիպակ է) Ռուսաստանի Դաշնության ազգային ստանդարտ է: ՍՏ ՌԿ 3304 Ղազախստանի Հանրապետության ազգային ստանդարտ է։ ԳՕՍՏ Ռ 70654 Ռուսաստանի Դաշնության ազգային ստանդարտ է և չի տարածվում տաքացվող ծխախոտի արտադրանքի վրա, դրա կիրառման ոլորտը առանց ծխախոտի տաքացման ջեռուցման խառնուրդներն են։ ԳՕՍՏ 31632 Ստանդարտի կիրառման շրջանակը տարածվում է միայն ծխախոտի վրա։ ՀՀ ՀՍՏ 408 ստանդարտը, որը առկա է նախագծի աղյուսակում ներառում է տաքացվող ծխախոտի արտադրանքի ընտրության կանոնները: ՉԻՄ 01 Ստանդարտի չափման մեթոդիկան կիրառելի չէ տաքացվող ծխախոտի արտադրանքի համար, այլ միայն բարակ կտրված ծխախոտի և ծխամորճի ծխախոտի պարագայում։ ՍՏԲ 2601 Բելառուսի Հանրապետության ազգային ստանդարտ է և չի տարածվում տաքացվող ծխախոտի արտադրանքի վրա, դրա կիրառման ոլորտը նիկոտին պարունակող բերանացի օգտագործման արտադրատեսակներն են։ ՉԻՄ 02 Ստանդարտի չափման մեթոդիկան կիրառելի չէ տաքացվող ծխախոտի արտադրանքի համար, այլ միայն սիգարների և սիգարիլաների պարագայում։ ԳՕՍՏ 6824, 8072, 26996 Առաջարկվում է բացառել, որպեսզի համապատասխանեցնվի սույն տեխնիկական կանոնակարգի փոփոխված տեքստի շրջանակին՝ նկատի առնելով, որ վերջինիս կիրառման շրջանակը պատրաստի տաքացվող ծխախոտի արտադրանքն է միայն։ ՀՍՏ 430 Չի տաքացվում տաքացվող ծխախոտի արտադրանքի համար, դրա կիրառման ոլորտը նիկոտին պարունակող բերանացի օգտագործման արտադրատեսակներն են։ 6․ ՀՍՏ 408 – առաջարկվում է ընդգծել, որ սույն ստանդարտը օգտագործվում է նմուշառման նպատակով՝ ածխածնի մոնոօքսիդի պարունակությունը, և քաշով ծխախոտային արտադրատեսակների դեպքում՝ զտաքաշի մասին տեղեկությունը՝ նշված տեխկանոնակարգի պարտադիր պահանջների համապատասխան՝ սահմանված 10.2 և 17.6 հոդվածներում։ 7. Հավելվածի 33-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությունից հանել «ծխախոտահումքի» բառը՝ նկատի առնելով, որ սույն Տեխնիկական կանոնակարգի կիրառման շրջանակը պատրաստի տաքացվող ծխախոտի արտադրանքն է։ 8․ Հանել հավելվածի 33-րդ կետի 2-րդ ենթակետի «գ» պարբերությունը՝ որպեսզի պահպանվի համապատասխանությունը և տրամաբանությունը տեխկանոնակարգի 17․4 կետի հետ, քանի որ հնարավոր չէ բացառել սպառողի համար այդ տեղեկատվության հասանելիությունը համապատասխանության հայտարարագրի միջոցով, որը կարող է նրան տրամադրվել վաճառքի կետերում սպառողի խնդրանքով: