Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի 6-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 1-ին նախադասությունում «համակարգ» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն մասով նախատեսված Կառավարության որոշմամբ սահմանված դեպքերի» բառերով.

2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ նախադասությունով.

«Սույն մասով նախատեսված Կառավարության որոշմամբ սահմանված ժամկետում լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից՝ որակի կառավարման համակարգ ներդրված չլինելու դեպքում կամ որակի կառավարման համակարգ ներդնելու նպատակով լիազոր մարմնին դիմում չներկայացնելու դեպքում լաբորատոր-ախտորոշիչ տեսակով բժշկական օգնության և սպասարկման լիցենզիան լիցենզավորող մարմնի կողմից կասեցվում է:».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով`

 «5. Լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպությունների ռեեստրի ձևավորման և վարման կարգը սահմանում է Կառավարությունը:»։

Հոդված 2. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • Քննարկվել է

    02.12.2024 - 17.12.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Գերատեսչություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2752

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Լիլիթ Պողոսյան

04.12.2024

"...կամ որակի կառավարման համակարգ ներդնելու նպատակով լիազոր մարմնին դիմում չներկայացնելու դեպքում..." նմանատիպ դիմումի մասին որևէ տեղ որևէ պարզաբանում չկա, ի՞նչ դիմումի մասին է խոսքը, միգուցե դա վերաբերում է 1413-Ն ԿՈ-ով սահմանվող "ՈՐԱԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳՆԱՀԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ" դիմումի՞ն։ Հիմնավորման մեջ նմանատիպ կետ է գրված․ "1) Օրենքով ևս կամրագրվեն լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից որակի կառավարման համակարգ ներդնելու ընդհանուր պահանջից բացառություններ, որոնք արդեն իսկ սահմանված են Կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 02-ի N 1413-Ն որոշմամբ:" Սական այդ որոշման մեջ որակի կառավարման համակարգ ներդնելու ընդհանուր պահանջից բացառություններ նկարագրված չեն, եթե դա վերաբերում է հավելվածի առաջին գլխի 1 կետին, ապա այդ երկու բացառությունները նույն միտքը չեն արտահայտում։

Լիլիթ Պողոսյան

04.12.2024

Ըստ Որակի Կառավարման համակրգի հավաստագրման և հավատարմագրման միջազգային պրակտիկայի (ISO/IEC 17011, ISO/IEC 17021)՝ գնահատման բուն գործընթացին հաջորդում է անհամապատասխանությունների վերացման/շտկման փուլ՝ հիմնականում 1-3 ամիս տևողությամբ։ Առաջարկվում է 80% շեմը չհաղթահարող կազմակերպություններին տրամադրել հավելյալ ժամանակահատված (օրինակ՝ 20 աշխատանքային օր), որի ընթացքում անհամապատասնությունները չվերացնելու դեպքում միայն կասեցվի գործունեության լիցենզիան։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: