ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«......» «........................» 2018 թվականի N ...... -Ն

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 759-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 29-ի «Գնումների համակարգողների որակավորման շնորհման և նրանց շարունակական մասնագիտական վերապատրաստման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 12-ի N 99-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 759-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 4-րդ կետում «լիազորված մարմնի կողմից ստեղծված հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով):» բառերը փոխարինել «լիազորված մարմնի ղեկավարի կողմից սահմանված ստորաբաժանումը կամ ստորաբաժանումները (այսուհետ` ստորաբաժանում):» բառերով.

2) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Ստորաբաժանման` քննությունը կազմակերպող և անցկացնող աշխատողների (այսուհետ` աշխատողներ) ցանկը և գործունեության կարգը հաստատում է լիազորված մարմնի ղեկավարը:».

3) 11-րդ կետում «Լիազորված մարմնի համապատասխան ստորաբաժանումը (այսուհետ` ստորաբաժանում)» բառերը փոխարինել «Ստորաբաժանումը» բառով.

4) 15-րդ կետում «Հանձնաժողովի քարտուղարն ստուգում է» բառերը փոխարինել «Աշխատողներն ստուգում են» բառերով.

5) 16-րդ կետում «Հանձնաժողովի» բառը փոխարինել «Աշխատողների» բառով, իսկ «հանձնաժողովի անդամները և քարտուղարը:» բառերը՝ «աշխատողները:» բառով.

6) 18-րդ կետում «հանձնաժողովի անդամները» բառերը փոխարինել «աշխատողները» բառով, իսկ «ստորագրությամբ հաստատում են» բառերը՝ «ստորագրում են» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    07.03.2018 - 23.03.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6293

Տպել