Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

__ ____________ 2024 թվականի N ____-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի,  «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ, 10-րդ, 13-րդ, 14-րդ և 16-րդ հոդվածների, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 14-րդ հոդվածի, «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքի 9-րդ և 10-րդ հոդվածների.

 

Հրազդան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ  է՝

 1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքում տեղական վճարների տեսակները,դրանց դրույքաչափերը և արտոնությունները2025 թվականի համար`

1) Համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության, մշակութային և նախադպրոցական ուսումնական հաստատությունների կողմից  մատուցվող ծառայությունների դիմաց տեղական վճարի դրույքաչափերը և կիրառվող արտոնությունները՝ համաձայն հավելվածի:

2) Համայնքի տարածքում շենքի կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 15000 դրամ:

3)Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված շինարարության թույլտվություն պահանջող, բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո շենքերի և շինությունների (այդ թվումˋ դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝

ա) հիմնական շենքերի և շինությունների համար՝

- մինչև 300քմ ընդհանուր մակերես ունեցող բնակելի նշանակության, ինչպես նաև մինչև 100քմ ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների համար՝ 15000 դրամ,

բ) սույն կետի 1-ին ենթակետով չնախատեսված շենքերի և շինությունների համար՝

- 100-ից մինչև 300քմ ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ 50000 դրամ:

- 300-ից մինչև 500 քմ ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ 70000 դրամ:

- 500 և ավել քմ. ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ 100000 դրամ:

4) Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված  աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համարˋ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 5000 դրամ:

5) Համայնքի տնօրինության և օգտագործման ներքո գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝

ա) մինչև 1000 քմ՝ 1000 դրամ,

բ) 1001-5000 քմ՝ 5000 դրամ:

գ) 5001-10000 քմ՝ 10000 դրամ,

դ) 10001 և ավելի քմ՝ 15000 դրամ:

6) Համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 10000 դրամ:

7) Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի աշխատավայրից դուրս հանդիսավոր պայմաններում ամուսնության պետական գրանցում կատարելու դիմաց փոխհատուցման վճար` 30000 դրամ:

8) Համայնքի վարչական տարածքում տոնավաճառներին (վերնիսաժներին) մասնակցելու համար`5 000 դրամ:

9) Աղբահանության վճարը սահմանվում է`

ա) բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում կոշտ կենցաղային թափոնների համար աղբահանության վճարը սահմանվում է`

- ըստ հաշվառված անձանց քանակի՝ համայնքում անձնագրային հաշվառման կանոններով ըստ հասցեի հաշվառում ունեցող և (կամ) բնակվող յուրաքանչյուր բնակչի համար` ամսական` 200 դրամ:

- կամ, ըստ բնակելի շինության կամ բնակարանի ընդհանուր մակերեսի՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար ` ամսական` 20 դրամ:

 բ) Ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում աղբահանության վճարը սահմանվում է ըստ շինության ընդհանուր մակերեսի հետևյալ դրույքաչափերով`

- առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների մատուցման շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար`50 դրամ,

- հյուրանոցային տնտեսության օբյեկտների, տրանսպորտի բոլոր տիպերի կայանների (ավտոկայանների, օդանավակայանների, երկաթուղային կայարանների), հանգստյան տների, բազաների ու ճամբարների, սպորտի համար նախատեսված շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` 30 դրամ,

- վարչակառավարչական, ֆինանսական, կապի, ինչպես նաև առողջապահության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` 15 դրամ,

- գիտական, կրթական և ուսումնական նշանակության, սոցիալական ապահովության, մշակույթի, արվեստի, կրոնական, պաշտամունքային, քաղաքացիական պաշտպանության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` 4 դրամ,

-   զորանոցների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` 8 դրամ,

- արտադրական` արդյունաբերական և գյուղատնտեսական նշանակության շենքերի և շինությունների մասով (այդ թվում` ավտոկայանատեղի)` մեկ քառակուսի մետր մակերեսի համար`8 դրամ:

գ) Շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերի մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` 50 դրամ:

10) Ոչ կենցաղային աղբի համար, ինչպես նաև ոչ բնակելի տարածքների վերաբերյալ սույն հավելվածի 29-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված դրույքաչափերի հետ անհամաձայնության դեպքում աղբահանության վճարը սահմանվում է`

ա) ըստ ծավալի` մեկ խորանարդ մետր աղբի համար կամ` 3000 դրամ,

բ) ըստ զանգվածի` մեկ տոննա աղբի համար` 10000 դրամ:

11) Համայնքապետարանի աշխատակազմի  արխիվից փաստաթղթերի պատճեներ տրամադրելու համար փոխհատուցման վճար` մեկ  էջի համարˋ 50 դրամ:

12) Համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում (բացառությամբ բակային տարածքների, ուսումնական, կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի հարակից տարածքների) ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դրույքաչափերի սահմաններում հաստատում է համայնքի ավագանին.

ա) յուրաքանչյուր մեկ ժամվա համար` մինչև 100 դրամ,

բ) յուրաքանչյուր մեկ օրվա համար` մինչև 300 դրամ,

գ) մեկ շաբաթվա համար` մինչև 1500 դրամ,

դ) մեկ  ամսվա համար` մինչև 5000 դրամ,

ե) մեկ  տարվա  համար` մինչև 50000 դրամ:

13) Համայնքի վարչական տարածքում, սակայն համայնքի բնակավայրերից դուրս գտնվող՝ ավագանու որոշմամբ հանրային հանգստի վայր սահմանված և համայնքի կողմից կամ համայնքի պատվերով որպես հանրային հանգստի վայր կահավորված տարածքում ընտանեկան կամ գործնական միջոցառումներ անցկացնելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար` 1 000 դրամ:

14) Համայնքն սպասարկող անասնաբույժի ծառայությունների դիմաց տեղական վճարի դրույքաչափ՝ փոխհատուցման վճարի չափով՝ 300 դրամ:

15) Համայնքի վարչական տարածքում անշարժ գույքի հասցեի տրամադրման համար`համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝

ա) բնակելի նշանակության՝ անշարժ գույքի օբյեկտների համար`  5000 դրամ,

բ) հասարակական և արտադրական նշանակության սույն հավելվածի 35-րդ կետի 1-ին ենթակետով չնախատեսված նշանակության անշարժ գույքի օբյեկտների համար`  15000 դրամ:

16) Համայնքի վարչական տարածքում համայնքապետարանի սեփականություն հանդիսացող հենասյունների վարձակալության  վճար յուրաքանչյուր ամսվա համարˋ

ա) հենասյուների վարձակալություն 1 հենասյան համար (կապի մալուխների անցկացման դեպքում)` 500 դրամ,

բ) հենասյուների վարձակալություն 1 հենասյան համար (ուժային մալուխների  անցկացման դեպքում)` 500 դրամ,

գ) հենասյուների վարձակալություն  1 հենասյան համար(գովազդային վահանակներ տեղադրելու  դեպքում)` 1000 դրամ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

   

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                   Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

  • Քննարկվել է

    29.10.2024 - 04.12.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տեղական ինքնակառավարում

  • Գերատեսչություն

    Կոտայքի մարզ Հրազդանի համայնքապետարան

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2296

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: