ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀՈԳԵՀԱՆԳՍՏԻ (ՀՐԱԺԵՇՏԻ) ԾԻՍԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՄԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՇԵՆՔԵՐԻՆ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ, ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետով՝
Տաշիր համայնքի ավագանին որոշում է.
1. Սահմանել Տաշիր համայնքի վարչական տարածքում գտնվող քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման համար նախատեսված շենքերին և շինություններին ներկայացվող սահմանափակումները, պահանջները ու պայմանները՝ համաձայն հավելվածի:
2. Կասեցնել Տաշիր համայնքի վարչական տարածքում իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից մատուցվող քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարությունների ծառայությունների իրականացումը այն շենքերում և շինություններում, որոնք չեն համապատասխանում հավելվածում ներկայացված պահանջներին ու պայմաններին:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
-
Քննարկվել է
28.10.2024 - 12.11.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տեղական ինքնակառավարում
-
Գերատեսչություն
Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարան
Դիտումներ` 2604
Տպել