Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Արտուր Հարությունյան 28.02.2018 14:30:09 Առաջարկություն ներկայացնողանձ` ՀՀ քաղաքացի Արտուր Հարությունյան. Նախագծի 4-րդ կետով սահմանվում է, որ 2018 թվականի դեկտեմբերի 20-ից հետո կնքվող գործարքները պետք է կատարվի գույքի նախկին սեփականատերերի հաշվին: Գտնում եմ, որ որևէ հիմնավորում և փաստարկ չկա նման իրավական ակտ ընդունելու համար: Նախագիծը մշակելիս հաշվի չի առնվել, որ այդ բոլոր անձիք հանդիսանում են նախկինում Պետության հետ կնքած պայմանագրերի կողմեր, ովքեր կրել են և շարունակում են կրել վնասներ: Ստացվում է, որ հիմա էլ առաջարկում ենք գույքի հետ վերադաձնելու գործարքների արժեքները վճարեն նախկին սեփականատերերը, ովքեր որևէ մեղավորություն չունեն գործարքի (այդ թվում պետական ծրագրի) տապալման համար. Փոխանակ քննարկման առարկա դարձվի այդ անձանց կրած նյութական և ոչ նյութական վնասների վերակնգնման շուրջ քննարկում կազմակերպելու հարցը: Նշված նորմը չի նախատեսում հարցի լուծում այն դեպքում, երբ, օրինակ, գործարքը մինչև 2018 թվականի դեկտմեբերի 20-ը չի կնքվել նախկին սեփականատերերի կամքից անկախ` հարգելի պատճառներով (դրանց պատճառները կարող են տարբեր լինել, օրինակ, մարզպետարանը չի ծանուցել գործարքի կնքման անհրաժեշտության, այդ թվում ժամկետների և գործարքի կնքման օրվա մասին կամ նախկին սեփականատերերից որևէ մեկը մահացել է, որի ժառանգությունը օբյեկտիվ պատճառով դեռևս որևէ մեկը չի ընդունել կամ չի հասցրել ընդունել, գաղտնիք չէ, որ երկու մարզերում էլ ընտանիքին պահելու և աշխատանք գտնելու համար նույն ընտանիքների անդամները մեկնում են արտագնա աշխատանքի և կարող են մինչև 2018 թվականի դեկտեմբերի 20-ը ՀՀ-ում չգտնվել, փաստորեն` հիմա էլ ստիպում ենք այդ ընտանիքիների կատարել լրացուցիչ ծախսեր. այլ երկրում կատարել նոտարական լիազորագրերի վավերացումներ և դրանով պայմանավորված լրացուցիչ ծախսեր և դժվարույթուներ ենք ստեղծում այդ նույն տուժած ընտանիքների համար): Գտնում եմ, որ անհրաժեշտ է վերանայել մինչև 2018 թվականի դեկտեմբերի 20 սահմանված ժամկետը և այդ ժամկետից հետո վճարման պարտականությունը նախկին սեփականատերերի վրա դնելու բեռը: Կարծում եմ, որ բոլոր դեպքերում գործարքի և պետական գրանցման գումարները պետք է կատարվի պետական միջոցների հաշվին: Առաջարկում եմ. Նախագծի 4-րդ կետից հանել <<իսկ 2018 թվականի դեկտեմբերի 20-ից հետո՝ ծրագրի շահառուների (նախկին սեփականատերերի) հաշվին>> նախադասությունը: Հաջորդը. Կայքում չի տեղադրվել որոշման մաս կազմող թիվ 1 և թիվ 2 հավելվածները, որոնք նույնպես հանդիսանում են նորմատիվ իրավական ակտեր և դրանք ևս ենթակա են հրապարկաման ու հանրային քննարկման. Առաջարկում եմ սեղմ ժամկետում հրապարակել նախագծի հավելվածները. Առաջարկությունն ընդունելի է: Նվիրատվության պայմանագրերի կնքման համար ժամկետի սահմանումը պայմանավորված է նվիրառուների զգոնության բարձրացման միջոցով պայմանագրերի կնքման գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ, ինչպես նաև բյուջետային համակարգի առանձնահատկությամբ: Մասնավորապես, տվյալ տարվա ավարտին` բյուջետային հիմնարկների դրամարկղերում և գանձապետական հաշիվներում ՀՀ պետական բյուջեի միջոցների առկա մնացորդները ենթակա են փոխանցման ՀՀ պետական բյուջե` որպես տվյալ բյուջետային տարում չօգտագործված միջոցներ: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ նվիրատվության պայմանագրերի կնքման ժամկետ է նախատեսվել 2018 թվականի դեկտեմբերի 20-ը և ֆինանսական միջոցներ են նախատեսվել բոլոր գույքերի նվիրատվության պայմանագրերի նոտարական վավերացման և դրանցից բխող իրավունքների պետական գրանցման համար: Նախատեսված ժամկետում դեռևս չկնքված պայմանագրերի (այդպիսինները լինելու դեպքում) մասով նախատեսված միջոցները կփոխանցվեն ՀՀ պետական բյուջե` որպես 2018 թվականի բյուջետային տարում չօգտագործված միջոցներ, և այդ պայմանագրերի մասով ֆինանսական միջոցներ կառանձնացվեն Ծրագրի իրականացման համար հաջորդող տարիներին նախատեսված միջոցներից: Ըստ այդմ, որոշման մեջ՝ նվիրատվության պայմանագրերի կնքման ժամկետների մասով, կկատարվի համապատասխան փոփոխություն (ժամկետի երկարաձգում): Որոշման մաս կազմող թիվ 1 և թիվ 2 հավելվածները, որոնք տեխնիկական պատճառներով չէին հրապարակվել նախագծի հետ միասին, այժմ հրապարակված են: