Հիշել նախագիծը

<<Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2017 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին>> ՀՀ օրենքի նախագծ

Ն Ա Խ Ա Գ Ի Ծ

 

 

 

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի   Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն

Օ Ր Ե Ն Ք Ը

 

 

 

ՊԵՏԱԿԱՆ  ԳՈՒՅՔԻ  ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ  2017-2020  ԹՎԱԿԱՆՆԵՐԻ  ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ  2017 ԹՎԱԿԱՆԻ  ՏԱՐԵԿԱՆ  ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 

 

Հաստատել պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2017 թվականի տարեկան հաշվետվությունը (կցվում է):

 

 

 

 

 

 

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ  ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ  2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ  ԾՐԱԳՐԻ 

                 ԿԱՏԱՐՄԱՆ 2017  ԹՎԱԿԱՆԻ  ՏԱՐԵԿԱՆ  ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ                

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման մասին սույն հաշվետվությունը (այսուհետ` Հաշվետվություն) ներկայացվում է <<Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի համաձայն:
  2. Հաշվետվությունն ընդգրկում է 2017թ. օրացուցային տարին (այսուհետ` հաշվետու ժամանակահատված):
  3. Հաշվետու ժամանակահատվածում գործողության մեջ են եղել <<Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքը և <<Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին>> Հայաստանի Հանրապետության 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-95-Ն օրենքը (այսուհետ` Ծրագիր): <<Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ <<Եթե ծրագրի գործողության ժամկետը լրանալուց հետո նոր ծրագիր չի ընդունվում, ապա շարունակում է գործել նախորդ ծրագիրը>> և <<նախորդ ծրագրերի ցանկերում ընդգրկված, սակայն չմասնավորեցված ընկերությունները (ձեռնարկությունները) և <<փոքր>> օբյեկտները նոր ծրագրի մասն են վերջինիս ուժի մեջ մտնելու պահից>>:
  4. Հաշվետու ժամանակաշրջանում ՀՀ կառավարության կողմից ընդունվել է Ծրագրում ընդգրկված պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի մասնավորեցման վերաբերյալ 8 որոշում, որից՝ 2 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր մասնավորեցվել են ուղղակի վաճառքի ձևով:
  5. 5. Հաշվետու ժամանակահատվածում մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 66,415 մլն դրամ, որից` ընկերությունների /ձեռնարկությունների/ մասնավորեցումից ստացված միջոցները՝ 36,847 մլն դրամ, նախորդ տարիներին մասնավորեցված <<փոքր>> օբյեկտներից հաշվետու ժամանակահատվածում տարաժամկետ վճարման ենթակա վճարումներից ստացված միջոցները՝ 29,568 մլն դրամ:
  6. 6. Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի սեփականաշնորհման հաշվին մուտքագրվել է 62,334 մլն դրամ:
  7. 7. Համաձայն <<Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին>>, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-127-Ն և <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-126-Ն օրենքների` 2017 թվականի ընթացքում մասնավորեցումից ստացված միջոցներից համայնքների բյուջեներ է փոխանցվել 4,081 մլն դրամ:
  8. 8. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված կարգով յուրաքանչյուր մասնավորեցվող ընկերության և գույքի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ինտերնետային կայքում հրապարակվել է համապատասխան տեղեկատվություն:

 

 

 

 

 

 

  1. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ
  2. ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ  ԵՎ  ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

  1. 9. Ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման կատարողականը

1) Հաշվետու ժամանակահատվածում ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել է Ծրագրում ընդգրկված 2 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը:

2) Ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցված ընկերության մասին տեղեկությունը ներկայացված է սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող Հավելված 1-ում:

 

 

  1. 10. Մասնավորեցման գործարքների արդյունքում ստանձնած պարտավորությունների կատարողականը

1) Պետական գույքի մասնավորեցման պայմանագրերով 2017 թվականի ընթացքում ներդրումային, սոցիալական երաշխիքների ապահովման  և այլ տիպի պարտավորություններ են ստանձնել թվով 9 գնորդ:

2) Թվով 4 գնորդների կողմից պայմանագրերով ստանձնած ներդրումային պարտավորությունները կազմել են 50 մլն դրամ և 17 409 130 ԱՄՆ դոլար: Սոցիալական երաշխիքների ապահովման մասով 2 գնորդի կողմից նախատեսվել է ստեղծել 26 աշխատատեղ, 4 գնորդ ստանձել է պրոֆիլի պահպանման պարտավորություններ:

3) Մասնավորեցման պայմանագրերով 2017 թվականի ընթացքում դրամով նախատեսված պարտավորությունները սահմանված ժամկետում կատարվել են 1 գնորդի կողմից, որի կատարած ներդրումները նախատեսված 25 մլն դրամի փոխարեն կազմել են 32,124 մլն ՀՀ դրամ,

4) ԱՄՆ դոլարով նախատեսված ներդրումային պարտավորությունները 1 գնորդի կողմից ստանձնած 17 309 130 ԱՄՆ դոլարի փոխարեն կատարվել է՝ 4 520 469 ԱՄՆ դոլար (մասնակի է կատարվել, ներդրումային պարտավորությունների կատարման ժամկետների փոփոխման հարցը գտնվում է քննարկման փուլում), իսկ 1 գնորդի կողմից ստանձնած 100 հազ. ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի պարտավորություն չի կատարվել, որի արդյունքում հաշվարկվել է 20 հազ.ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի տույժ (գործը գտնվում է դատական վարույթում):

5) Սոցիալական երաշխիքների ապահովման մասով՝ պարտավորությունները կատարվել են 2 գնորդների կողմից, նախատեսված 26 աշխատատեղի փոխարեն ստեղծվել է ընդհանուր առմամբ 34 աշխատատեղ:

6) 4 գնորդների կողմից ստանձնված պրոֆիլի պահպանման պարտավորությունները կատարվել են:

7) Նախատեսված ներդրումները սահմանված ժամկետում չի կատարվել 1 գնորդի կողմից, արդյունքում հաշվարկվել է՝ 5 000 000 ՀՀ դրամի տուգանք (գործը գտնվում է դատական վարույթում):

8) Մասնավորեցված օբյեկտների գնորդների կողմից հաշվետու ժամանակահատվածում կատարման ենթակա ներդրումային պարտավորությունների և սոցիալական երաշխիքների կատարման մասին տեղեկությունները, ըստ առանձին ընկերությունների և օբյեկտների, ներկայացված են սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող Հավելված 2-ում:

 

  1. 11. Ընկերությունների լուծարման և սնանկացման գործընթացը

1) <<Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընկերությունները չմասնավորեցվելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է որոշում ընդունել այդ ընկերությունների լուծարման մասին:

2) Հաշվետու ժամանակահատվածում լուծարման, սնանկացման գործընթացում են գտնվել Ծրագրում ընդգրկված 11 առևտրային կազմակերպություն:

3) Հաշվետու ժամանակահատվածում նշված կազմակերպություններից` 4 կազմակերպության լուծարման գործընթացն ավարտվել է, 3 կազմակերպություն ճանաչվել են սնանկ:

4) Հաշվետու ժամանակահատվածում նշված լուծարվող կազմակերպություններում մարվել է շուրջ 78,674 մլն դրամ կրեդիտորական պարտք, որից՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` 18,216 մլն դրամ, համայնքային բյուջե՝ 594,0 հազ. դրամ, աշխատավարձի գծով` 44,704 մլն դրամ և այլ կրեդիտորական պարտք 15,160 մլն դրամ:

5) Ընկերությունների` հաշվետու ժամանակահատվածում լուծարման և սնանկացման գործընթացում գտնվելու մասին տեղեկությունները ներկայացված են սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող Հավելված 3-ում:

 


 

  1. <<ՓՈՔՐ>> ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ

 

  1. 12. <<Փոքր>> օբյեկտների մասնավորեցման կատարողականը

1) Համաձայն Ծրագրի 5-րդ հոդվածի՝ մասնավորեցման նախորդ ծրագրերի ցանկերում ընդգրկված, սակայն չմասնավորեցված <<փոքր>> օբյեկտները համարվում են Ծրագրի մաս և ենթակա են մասնավորեցման <<Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

2) Հաշվետու ժամանակահատվածում <<փոքր>> օբյեկտ չի մասնավորեցվել:

3) Նախորդ տարիներին մասնավորեցված <<փոքր>> օբյեկտներից հաշվետու ժամանակահատվածում տարաժամկետ վճարման ենթակա վճարումներից ստացված պետական բյուջեի եկամուտները կազմել են 29,568 մլն դրամ:

 

 

Հավելված 1

<<Պետական գույքի  մասնավորեցման  2017-2020  թվականների  ծրագրի 

            կատարման 2017  թվականի  տարեկան  հաշվետվությունը հաստատելու մասին>>

Հայաստանի Հանրապետության օրենքի

 

 

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁևՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԱԾ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հ/Հ

Ընկերության (պետական գույքի) անվանումը, ծածկագիրը`ըստ Ծրագրի

 

Գտնվելու վայրը

Պետական կառավարման մարմինը

ՀՀ

կառավարության որոշման համարը, ամսաթիվը

Պետական գույքի գնահատ-ված արժեքը (հազ. դրամ)

Վաճառ-քի գինը (հազ. դրամ)

Ընկերության հաշվեկշռում ամրագրված պարտա-վորություն-

ները (հազ. դրամ)

Գնորդը

1

2

3

4

5

6

7

8

10

1.

<<Բյուրեղ >>  հանքային ջրի>> ՓԲԸ-ի  9.034 տոկոս պետական բաժնեմասը (ծածկագիր`20370)

Հայաստանի Հանրապետություն, Կոտայքի մարզ, գյուղ Բջնի

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի  17-ի

N 1009-Ա որոշում

5498

5498

60

Ռուբեն Հայրապետյան և Արգիշտի Սահինյան

2

<<Ընդերքաբան>> ԲԲԸ-ից առանձնացված «Ընդերքաբանի Մեղրաձորի բազա» ՓԲԸ-ի100

տոկոս պետական բաժնեմասը (ծածկագիր`62130)

քաղ. Երևան,

Չարենցի 46

քաղ. Երևան,

Չարենցի 46

Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի  17-ի

N 1004-Ա որոշում

5443

5443

1317 ,7

Հովսեփ Սահակյան


Հավելված 2

<<Պետական գույքի  մասնավորեցման  2017-2020  թվականների  ծրագրի 

            կատարման 2017  թվականի  տարեկան  հաշվետվությունը հաստատելու մասին>>

Հայաստանի Հանրապետության օրենքի

 

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՆՈՐԴՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ

 ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Հ/Հ

Մասնավորեցված գույքի և գնորդի անվանումը

Նախատեսված պայմանագային պարտավորությունները

Կատարման ժամկետը

Կատարման ընթացքը

     1.         

 

Հրազդանի կինոցանցի «Հրազդան» կինոթատրոնի գույք՝ 568ք.մ տարածք և գույք  Կոտայքի մարզ,ք. Հրազդան, Սպանդարյան փող.:

Գնորդ՝ Բագրատ Առաքելյան,

քաղ.Հրազդան, Շահումյան փող., տ. 110:

Պայմանագիր` 225-Մ 20.01.2005թ.

 

Պրոֆիլի պահպանում

20.01.2017թ.

Պահպանվել է

     2.         

Կատարված է ՀՀ Կոտայքի մարզ, ք.Եղվարդ Երևանյան 2 հասցե «գյուղատնտեսական տեխնիկայի փորձարկում և ներդրում»  փակ բաժնետիրական ընկերության 100% պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի մասնավորեցում

Գնորդ՝ «ԱԳՐՈՀՈԼԴԻՆԳ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ

Պայմանագիր` 874-ՈՒ 25.02.2016թ

100 000 ԱՄՆ դոլարին համարժեք

ՀՀ դրամի ներդրում

25.02.2017թ.

 

Չի կատարել հաշվարկվել ՝է 20 000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի տույժ:

Գործը գտնվում է դատական վարույթում

     3.         

 

«Ռեմդիզել»ՓԲԸ

Կոտայքի մարզ,գ.Բալահովիտ

Գնորդ՝ «ԲԻԶՆԵՍ-ԼԱՅՆ » ՍՊԸ

Պայմանագիր` 857-Ու 13.08.2008թ

 

 

25 000 000 ՀՀ դրամի ներդրում

 

 

 

25.08.2017 թ.

 

Չի կատարվել հաշվարկվել է՝ 5 000 000 ՀՀ դրամի տույժ:

Գործը գտնվում է դատական վարույթում

 

     4.         

«Լեռնամետալոգիայի ինստիտուտ» ՓԲԸ

Գնորդ՝«Արմենիան Քամփըր Փրոգրամ»  ՓԲԸ

«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ

Պայմանագիր` 435-Ու 22.10.2002թ.

 

Պրոֆիլի պահպանում

 

22.10.2017թ.

 

Պահպանվել է.

     5.         

«Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն» ՓԲԸ 100%

Ք.Երևան Ֆուչիկի 30

Գնորդ՝ «Ս.Վ.Մալայանի ակնաբուժական կենտրոն» ՓԲԸ

Ալեքսանդր Մալայան

Պայմանագիր` 601-Ու 07.10.2003թ.

 

Պրոֆիլի պահպանում

 

07.10.2017թ.

 

Պահպանվել է

     6.         

ՀՀ Լոռու մարզի Բազում գյուղական համայնքի 1-ին փողոց, թիվ 174 հասցեում գտնվող՝ 1472.24 ք.մ մակերեսով, էլ.ենթակայանի 19.0 ք.մ մակերեսով, կաթսայատուն՝ 30.27 ք.մ մակերեսով, ճաշարան 174.32 ք.մ մակերեսով, տնակ՝ 150.5 ք.մ մակերեսով, պարիսպ՝ 27.56 ք.մ մակերեսով և գույքի հատկացված՝ 6740 քառ.մետր մակերեսով հողամաս

Գնորդ-գրավատու՝ Դավիթ Սիմոնյան

Ք.Վանաձոր, Բաթումի փող., 2-րդ շ., 3բն.

Պայմանագիր` 875-Ու 24.11.2016թ.

25 000 000 ՀՀ դրամի ներդրում

Ստեղծել 6 աշխատատեղ՝ ամսականը միջին 75 000 ՀՀ դրամ աշխատավարձով

Ներդրումային պարտավորությունների կատարման ընթացքում ստեղծել կազմակերպություն

24.11.2017թ.

Կատարված է՝ 32 124 000 ՀՀ դրամ

Ստեղծվել է՝ 8 աշխատատեղ, 75 000 ՀՀ դրամ աշխատավարձով

Ստեղծել է «Վան Ֆուդ» ՍՊԸ

     7.         

«Ռադիո» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսեր

Գեղարքունիքի մարզ,գ.Նորատուս

Գնորդ` <<ԵվրոՊրեսս Գրուպ>> ՍՊԸ  Վենդթ պող.,56, 1203, Ժնև, Շվեցարիա տնօրեն՝ Անուշավան Խաչատրյան

Պայմանագիր` 864-Ու 28.12 2010թ.

 

Պրոֆիլի պահպանում

 

29.12.2017թ.

 

Պահպանվել է

     8.         

<<Դվին հյուրանոցային համալիր>> ՓԲԸ,

 ք.Երևան, Պարոնյան փող.40

Գնորդ`

<<ՍԻ Սի Ջի Կովկասյան Կոմունիկացիոն խումբ>>  ՍՊԸ  Կիպրոս,Նիկոսյա

Պայմանագիր` 686-ՈՒ 14.05.2004թ.

 

17 309 130 ԱՄՆ դոլարի ներդրում

 

29.12.2017թ.

 Կատարված է՝ 4 520 469 ԱՄՆ դոլար

Կատարվել է մասնակի, ներդրումային պարտավորությունների կատարման ժամկետների  փոփոխման հարցը գտնվում է քննարկման փուլում

     9.         

«Գուգարքի կարի ԱՄ-ի կազմից առանձնացված «Դարպասի արտադրամաս»-ի գույք

«Վաբա» ՍՊԸ

Գնորդ՝ քաղ.Վանաձոր, Թումանյան թիվ 12

Պայմանագիր` 870-Ու 03.02.2014թ.

 

Ստեղծել 20 աշխատատեղ՝ 60 000 ՀՀ դրամ ամսական աշխատավարձով

 

29.12.2017թ.

 

Ստեղծվել է՝ 26 աշխատատեղ, 73 000 ՀՀ դրամ աշխատավարձով


Հավելված 3

<<Պետական գույքի  մասնավորեցման  2017-2020  թվականների  ծրագրի 

            կատարման 2017  թվականի  տարեկան  հաշվետվությունը հաստատելու մասին>>

Հայաստանի Հանրապետության օրենքի

 

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

հաշվետու ժամանակահատվածում լուծարման և սնանկացման գործընթացի մասին

Հ/Հ

Ծածկա-

գիրը` ըստ Ծրագրի

Ընկերության (կազմակերպության) անվանումը

Հիմնադիրը

Լուծարման մասին ՀՀ կառավարության որոշման համարը, ամսաթիվը

Լուծարման ընթացքը

 
 

1

2

3

4

5

6

 
  1.  

60216

Գորիսի հրուշակեղենի ՊՁ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

ՀՀ կառավարության 2005  թվականի փետրվարի 10-ի

N 137-Ա որոշում.

Լուծարված

 
  1.  

11039

Փոքրաշենի բտման տնտեսություն

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

ՀՀ կառավարության 2006 թվականի փետրվարի 23-ի N 348-Ն որոշում.

Լուծարված

 
  1.  

90036

<<Գեոկոմպլեքս>> ՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

ՀՀ կառավարության

2011 թվականի հուլիսի 21-ի N 997-Ա որոշում

Լուծարված

 
  1.  

90035

<<Էկոսերվիս>> ՓԲԸ-ի <<Գեոմատակարար>> ԴՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

ՀՀ կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի

N 929-Ա որոշում

Գտնվում է լուծարման գործընթացում:

 
  1.  

62061

<<Գրանիտ>>ՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

ՀՀ կառավարության

2014 թվականի դեկտեմբերի 11-ի

N 1379-Ա որոշում

Գտնվում է լուծարման գործընթացում:

 
  1.  

20904.8

<<Արթիկի նավթամթերք>> ՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

ՀՀ կառավարության

2016 թվականի սեպտեմբերի 22-ի

N 971-Ա որոշում

Գտնվում է լուծարման գործընթացում:

 
  1.  

60155

<<Վայոցձորառսպաս>> ՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

ՀՀ կառավարության

2016 թվականի փետրվարի 16-ի

N 145-Ա որոշում

Լուծարված

 
  1.  

90111

<<Օշական>> մանկական

վերականգնողական կենտրոն>> ՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

ՀՀ կառավարության 2017թվականի օգոստոսի 3-ի

N 940-Ա որոշում

Գտնվում է լուծարման գործընթացում:

 
  1.  

20000

<<Հայգազարդ>> ՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

ՀՀ կառավարության

2017 թվականի դեկտեմբերի 22-ի

N 1329-Ա որոշում

Սնանկ:

 
  1.  

21805.1

<<Կապուտակ>> ՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

ՀՀ Գեղարքունիքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 31.03.2016թ. վճիռ

Սնանկ:

 
  1.  

62127

<<Ջրհան>> ՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

ՀՀ Արմավիրի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 11.01.2011թ. վճիռ

Սնանկ:

 

 

Ն Ա Խ Ա Գ Ի Ծ

 

 

 

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի   Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն

Օ Ր Ե Ն Ք Ը

 

 

 

ՊԵՏԱԿԱՆ  ԳՈՒՅՔԻ  ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ  2017-2020  ԹՎԱԿԱՆՆԵՐԻ  ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ  2017 ԹՎԱԿԱՆԻ  ՏԱՐԵԿԱՆ  ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 

 

Հաստատել պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2017 թվականի տարեկան հաշվետվությունը (կցվում է):

 

 

 

 

 

 

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ  ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ  2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ  ԾՐԱԳՐԻ 

                 ԿԱՏԱՐՄԱՆ 2017  ԹՎԱԿԱՆԻ  ՏԱՐԵԿԱՆ  ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ                

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման մասին սույն հաշվետվությունը (այսուհետ` Հաշվետվություն) ներկայացվում է <<Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի համաձայն:
  2. Հաշվետվությունն ընդգրկում է 2017թ. օրացուցային տարին (այսուհետ` հաշվետու ժամանակահատված):
  3. Հաշվետու ժամանակահատվածում գործողության մեջ են եղել <<Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքը և <<Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին>> Հայաստանի Հանրապետության 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-95-Ն օրենքը (այսուհետ` Ծրագիր): <<Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ <<Եթե ծրագրի գործողության ժամկետը լրանալուց հետո նոր ծրագիր չի ընդունվում, ապա շարունակում է գործել նախորդ ծրագիրը>> և <<նախորդ ծրագրերի ցանկերում ընդգրկված, սակայն չմասնավորեցված ընկերությունները (ձեռնարկությունները) և <<փոքր>> օբյեկտները նոր ծրագրի մասն են վերջինիս ուժի մեջ մտնելու պահից>>:
  4. Հաշվետու ժամանակաշրջանում ՀՀ կառավարության կողմից ընդունվել է Ծրագրում ընդգրկված պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի մասնավորեցման վերաբերյալ 8 որոշում, որից՝ 2 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր մասնավորեցվել են ուղղակի վաճառքի ձևով:
  5. 5. Հաշվետու ժամանակահատվածում մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 66,415 մլն դրամ, որից` ընկերությունների /ձեռնարկությունների/ մասնավորեցումից ստացված միջոցները՝ 36,847 մլն դրամ, նախորդ տարիներին մասնավորեցված <<փոքր>> օբյեկտներից հաշվետու ժամանակահատվածում տարաժամկետ վճարման ենթակա վճարումներից ստացված միջոցները՝ 29,568 մլն դրամ:
  6. 6. Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի սեփականաշնորհման հաշվին մուտքագրվել է 62,334 մլն դրամ:
  7. 7. Համաձայն <<Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին>>, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-127-Ն և <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-126-Ն օրենքների` 2017 թվականի ընթացքում մասնավորեցումից ստացված միջոցներից համայնքների բյուջեներ է փոխանցվել 4,081 մլն դրամ:
  8. 8. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված կարգով յուրաքանչյուր մասնավորեցվող ընկերության և գույքի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ինտերնետային կայքում հրապարակվել է համապատասխան տեղեկատվություն:

 

 

 

 

 

 

  1. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ
  2. ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ  ԵՎ  ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

  1. 9. Ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման կատարողականը

1) Հաշվետու ժամանակահատվածում ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել է Ծրագրում ընդգրկված 2 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը:

2) Ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցված ընկերության մասին տեղեկությունը ներկայացված է սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող Հավելված 1-ում:

 

 

  1. 10. Մասնավորեցման գործարքների արդյունքում ստանձնած պարտավորությունների կատարողականը

1) Պետական գույքի մասնավորեցման պայմանագրերով 2017 թվականի ընթացքում ներդրումային, սոցիալական երաշխիքների ապահովման  և այլ տիպի պարտավորություններ են ստանձնել թվով 9 գնորդ:

2) Թվով 4 գնորդների կողմից պայմանագրերով ստանձնած ներդրումային պարտավորությունները կազմել են 50 մլն դրամ և 17 409 130 ԱՄՆ դոլար: Սոցիալական երաշխիքների ապահովման մասով 2 գնորդի կողմից նախատեսվել է ստեղծել 26 աշխատատեղ, 4 գնորդ ստանձել է պրոֆիլի պահպանման պարտավորություններ:

3) Մասնավորեցման պայմանագրերով 2017 թվականի ընթացքում դրամով նախատեսված պարտավորությունները սահմանված ժամկետում կատարվել են 1 գնորդի կողմից, որի կատարած ներդրումները նախատեսված 25 մլն դրամի փոխարեն կազմել են 32,124 մլն ՀՀ դրամ,

4) ԱՄՆ դոլարով նախատեսված ներդրումային պարտավորությունները 1 գնորդի կողմից ստանձնած 17 309 130 ԱՄՆ դոլարի փոխարեն կատարվել է՝ 4 520 469 ԱՄՆ դոլար (մասնակի է կատարվել, ներդրումային պարտավորությունների կատարման ժամկետների փոփոխման հարցը գտնվում է քննարկման փուլում), իսկ 1 գնորդի կողմից ստանձնած 100 հազ. ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի պարտավորություն չի կատարվել, որի արդյունքում հաշվարկվել է 20 հազ.ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի տույժ (գործը գտնվում է դատական վարույթում):

5) Սոցիալական երաշխիքների ապահովման մասով՝ պարտավորությունները կատարվել են 2 գնորդների կողմից, նախատեսված 26 աշխատատեղի փոխարեն ստեղծվել է ընդհանուր առմամբ 34 աշխատատեղ:

6) 4 գնորդների կողմից ստանձնված պրոֆիլի պահպանման պարտավորությունները կատարվել են:

7) Նախատեսված ներդրումները սահմանված ժամկետում չի կատարվել 1 գնորդի կողմից, արդյունքում հաշվարկվել է՝ 5 000 000 ՀՀ դրամի տուգանք (գործը գտնվում է դատական վարույթում):

8) Մասնավորեցված օբյեկտների գնորդների կողմից հաշվետու ժամանակահատվածում կատարման ենթակա ներդրումային պարտավորությունների և սոցիալական երաշխիքների կատարման մասին տեղեկությունները, ըստ առանձին ընկերությունների և օբյեկտների, ներկայացված են սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող Հավելված 2-ում:

 

  1. 11. Ընկերությունների լուծարման և սնանկացման գործընթացը

1) <<Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընկերությունները չմասնավորեցվելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է որոշում ընդունել այդ ընկերությունների լուծարման մասին:

2) Հաշվետու ժամանակահատվածում լուծարման, սնանկացման գործընթացում են գտնվել Ծրագրում ընդգրկված 11 առևտրային կազմակերպություն:

3) Հաշվետու ժամանակահատվածում

  • Քննարկվել է

    23.02.2018 - 12.03.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական գույքի կառավարում

  • Նախարարություն

    Պետական գույքի կառավարման կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7585

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ