ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1054-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Կողմ
-
6 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
«____» _____________ 2024 թվականի N ____-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1054-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց պարտադիր պետական ապահովագրության և ապահովագրական գումարների չափերը, հաշվարկման, վճարման կարգն ու պայմանները սահմանելու մասին» N 1054-Ն որոշման հավելվածի՝
1) 2-րդ կետում, 2-րդ կետի 1-3-րդ ենթակերում «հաշմանդամ» բառը և դրա համապատասխան հոլովաձևերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
2) 3-րդ կետում «կամ խեղման պատճառով հաշմանդամ ճանաչված այն ծառայողի վրա, որին հաշմանդամ» բառերը փոխարինել «պատճառով հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված այն ինքնավար պաշտոն զբազեցնող անձի վրա, ում հաշմանդամություն ունեցող անձ» բառերով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2024թ. ...................... ........
Երևան
-
Քննարկվել է
10.07.2024 - 25.07.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն, Հանրային ծառայություն, Հանրային կառավարում
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 1464
Տպել