Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
1 Վարդան Պետրոսյան 10.07.2024 19:01:21 Եթե նույնիսկ պայմանականորեն ընդունենք, ենթադրենք, թե այս փոփոխությունները վարչական վերահսկողության նպատակով պիտանի են և անհրաժեշտ, ապա չափավորության տեսանկյունից, գտնում եմ, որ չի դիտարկվել։ Մասնավորապես` համանման բազմաթիվ փոփոխությունների հաշվառմամբ, գտնում եմ, որ վարչարարության խստացման հետ մեկտեղ անտեսվում է հարկ վճարողների նկատմամբ սահմանվող նմանատիպ պահանջների իրագործելիության հնարավորությունը, այն ռեսուրսը, որը պիտի ծախսի հարկ վճարողը, որպեսզի հարկային մարմինն իր տեղում նստած ինքնաշխատ կարպով ստուգումներ իրականացնի։ Երբևէ չնախաձեռնվեց մի նախագիծ, որը կլուծեր այն կոնկրետ խնդիրները, որոնք հարկային մարմնի և հարկ վճարողների միջև դատական վեճի առարկա հանդիսացող խնդիրները կլուծեր։ Նման վերլուծության արդյունքները կստիպեն նման նախաձեռնությունները կատարելիս, հարցերը դիտարկել ոչ միայն հարկային մարմնին հարմար, այլ հարմար նաև հարկ վճարողներին։
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: