Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2024-2029 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

-----   ------------- 2024 թվականի N ----- 


ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2024-2029 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 

Ղեկավարվելով «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել՝

1) երեխայի իրավունքների պաշտպանության 2024-2029 թվականների համալիր ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) երեխայի իրավունքների պաշտպանության համալիր ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:

  1. Սույն որոշման N 2 հավելվածի համաձայն պատասխանատու կատարող հանդի­սա­ցող մարմինների ղեկավարներին`

1) Երեխայի իրավունքների պաշտպանության 2024-2029 թվա­կան­ների համալիր ծրագրով և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկով նախատեսվող միջոցառումների ֆինանսավորման հնարավորության հարցին անդրադառնալ յուրաքանչյուր տարվա` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ.

2) մինչև յուրաքանչյուր տարվան հաջորդող փետրվարի 15-ը Հայաստանի Հանրա­պետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին ներկայացնել հաշվետվություն՝ Երեխայի իրավունքների պաշտպանության 2024-2029 թվականների համալիր ծրագրի և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկով նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքի մասին: 

  1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`

1) ամփոփել սույն նախագծի 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված տեղեկատվությունը, ինչպես նաև իր կողմից իրականացված միջոցառումների վերաբերյալ հաշվետվությունը և  մինչև յուրաքանչյուր տարվան հաջորդող մարտի 15-ը հրապարակել նախարարության պաշտոնական կայքէջում.

2) մինչև յուրաքանչյուր տարվան հաջորդող մարտի 15-ը Հայաստանի Հանրապե­տու­թյան կառավարություն ներկայացնել հաշվետվություն՝ Երեխայի իրավունքների պաշտպանության 2024-2029 թվականների համալիր  ծրագրով և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկով նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքի մասին։

  1. 4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարներին ցուցա­բերել աջակցություն Երեխայի իրավունքների պաշտպանության 2024-2027 թվականների համալիր ծրագրի և ծրագրի իրականացումն ապահովող միջո­ցա­ռումների ցանկով նախատեսված միջոցառումների իրականացման աշխատանքներին:

  

 

  • Քննարկվել է

    25.06.2024 - 10.07.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն, Մշակութային

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1066

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ