Հիշել նախագիծը

«ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

արձանագրային

 

 

«ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

------------------------------------------------------------------------------------------------------------------------------ 

          Հավանություն տալ «Առողջապահության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հայեցակարգին՝ համաձայն հավելվածի: 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության

2017 թվականի ....-ի ....-ի նիստի

N ... որոշման

 

 

ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

«ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 

 

  1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ 

   «Առողջապահության մասին» նոր օրենքի ընդունման անհրաժեշտությունը կապված է առողջապահական բնագավառի նշանակալի փոփոխությունների հետ, որոնք տեղ են գտել ներկայիս գործող օրենքի ընդունումից ի վեր և ներկայումս իրականացվող բարեփոխումներով։ Դրանք առնչվում են բնագավառի գործունեության բոլոր ուղղություններին։

   Անգնահատելի է գործող օրենքի նշանակությունը և դերը անկախ պետականության ձեռքբերումից հետո առողջապահական բնագավառի կայացման գործում. այն հստակ լուծումներ է պարունակում այդ ժամանակ ի հայտ եկած խնդիրների լուծման գործընթացում, և վերջին քսան տարիների ընթացքում բարեփոխումների իրականացման հիմք է հանդիսացել։ Այն ենթարկվել է բազմաթիվ փոփոխությունների բնագավառի նոր և արդիական խնդիրների օրենսդրական կարգավորումներն ապահովելու նպատակով։ Ներկայումս առողջապահական բնագավառում ընթացող բարեփոխումների գործընթացը, ինչպես նաև մի շարք նոր ուղղություններով իրականացվող ծրագրերը անընդհատ կարիք են առաջացնում օրենքում կատարել համապատասխան փոփոխություններ, սակայն գործող օրենքում իրականացվելիք փոփոխությունների ծավալից ելնելով` նպատակահարմար է մշակել և ընդունել նոր օրենք։

   Նոր օրենքի ընդունման անհրաժեշտությունը կապված է նաև Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական փոփոխությունների հետ։ Հիմնվելով Սահմանադրության վրա` առողջապահության բնագավառի գործունեության  բոլոր հիմքերը պետք է սահմանված լինեն օրենքով: Ներկայումս նոր մոտեցումների, գաղափարների ներդրումը և իրականացումը բացառապես կապված է օրենքի կարգավորումների հետ։ Այս առումով, օրենքը կպարունակի մի շարք դրույթներ, որոնք երբևէ արտացոլված չեն եղել Հայաստանի Հանրապետության օրենքներում։

 

  1. ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄՓՈՓ ԲՆՈՒԹԱԳԻԻՐԸ

 

   Հարկ է նշել որ ներկայիս առողջապահության բնագավառի  օրենսդրական կարգավորման դաշտը ձևավորվում է մի շարք օրենքներով, որոնք իրենց բովանդակությամբ արդեն իսկ չեն համապատասխանում ներկայիս և ընթացող բարեփոխումների հրամայականին։ Սա առաջին հերթին վերաբերվում է հանրային առողջության ոլորտին, ուստի նոր օրենքը պարունակելու է հանրային առողջության իրավական կարգավորման անհրաժեշտ հիմքերը` հստակ տարանջատելով ոլորտի զուտ հանրային առողջապահական խնդիրները և դրա գործառույթները բնագավառում իրականացվող տեսչական գործողություններից՝ հսկողություն և վերահսկողություն իրականացնելու տեսանկյունից:

   Առողջապահական բնագավառում վերջին քսան տարիների ընթացքում նշանակալի փոփոխություններ են տեղի ունեցել առկա խնդիրների ընկալման, նոր մասնագիտական հասկացությունների, դրանց մեկնաբանման առումով ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլ նաև միջազգային ոլորտում, ի հայտ են եկել նոր մարտահրավերներ, փոխվել են առողջապահական համակարգից բնակչության սպասելիքները, գիտատեխնիկական առաջընթացին զուգահեռ ձևավորվել են նոր մոտեցումներ։ Փոխվել են առողջապահական համակարգերին ներկայացվող պահանջները, դրանցում իրականացվող ծառայություններին ներկայացվող որակի և համընդհանուր հասանելության պահանջները։ Առանձնակի ուշադրություն է դարձվում սոցիալապես անապահով և խոցելի խմբերին պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման տրամադրման հետ կապված խնդիրներին։

Հանրային առողջության պահպանումը, հիվանդությունների կանխարգելումը և առողջ ապրելակերպի խթանումը, որպես հանրային առողջապահության հիմնարար ուղղություններ, սահմանված են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (այսուհետ` ԱՀԿ) կողմից:

   «Առողջապահության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում «Հանրային առողջություն» վերտառությամբ առանձին գլուխ կսահմանվի։ Ներկայումս հանրային առողջության և բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, որն ընդունվել է 1992 թվականին և լրացման ու արդիականացման կարիք ունի՝ հանրային առողջություն և առողջապահություն գաղափարների սահմանման, ժամանակակից իրավահարաբերությունների կարգավորման տեսանկյունից:

   Ներկայումս հանրային առողջությունը, հանդիսանալով առողջապահական համակարգի կարևոր բաղկացուցիչ մաս, չունի օրենսդրական լիարժեք կարգավորում և օրենսդրական դաշտի բացակայության արդյունքում երկրում չկա ձևավորված հանրային առողջության ապահովման միջազգայնորեն ընդունված մոտեցում. բնակչության առողջությունը չի դիտվում որպես մարդու հիմնական իրավունք և կարևորագույն միջգերատեսչական խնդիր, բնակչությունը լիովին իրազեկված չէ իր իրավունքների, պարտականությունների և պատասխանատվության մասին:

   «Առողջապահության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունմամբ կկանոնակարգվեն հանրային առողջության ապահովման հետ կապված հարաբերությունները, կսահմանվեն հանրային առողջության ապահովման իրավական հիմքերը և արդյունքում կներդրվեն գործուն մեխանիզմներ հանրային առողջությանը սպառնացող վտանգները, սպառնալիքները և ռիսկերը կանխելու համար: Առաջին անգամ օրենքով կսահմանվեն հանրային առողջապահության ոլորտի հիմնական հասկացությունները, կտարանջատվեն վերահսկողական և հանրային առողջապական ծառայությունները:

   Ժամանակակից միջազգային մոտեցումներին համապատասխան առողջապահական համակարգերի գործունեության կենտրոնում ոչ միայն բնակչության կարիքներն են, որոնք ինքնին կարևոր են, այլ անհատապես յուրաքանչյուր մարդու և  քաղաքացու առողջության պահպանման և պատշաճ որակի առողջապահական ծառայությունների ստացման հնարավորության ապահովումը։ Նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը առողջապահական համակարգերը դարձրել է առավել ճկուն և արձագանքող, թափանցիկ և մատչելի, ուղղված մարդու առողջապահական կարիքների բավարմանը։ «Մարդակենտրոն» քաղաքականությունն առողջապահության բնագավառում հիմնարար սկզբունք է, ուստի նոր օրենքի բոլոր բաժինները մշակվելու են այս սկզբունքի հիման վրա, օրենքը դարձնելով ավելի հասցեական։

   «Առողջապահության մասին» նոր օրենքում ամրագրվելու է նաև առողջապահական ծառայություններով բնակչության համընդհանուր ընդգրկման գաղափարը:   

   Այսպես, երկրում սկսվել են էլեկտրոնային առողջապահության ներդրմանն ուղղված աշխատանքները, բժշկական արտադրատեսակների շրջանառության կարգավորմանն ուղղված, դրանց գրանցման  գործընթացը, հետևաբար դրանց, ինչպես նաև բժշկական էթիկայի սկզբունքների օրենսդրորեն ամրագրումը, պացիենտների և բուժաշխատողների իրավունքների և պարտականությունների, նրանց գործունեության սահմանափակումները ամրագրումը, մի շարք առողջապահական հասկացությունների ժամանակակից սահմանումների ամրագրումն առանձին բաժիններով ներկայացված կլինեն նոր օրենքի նախագծում։

 

 

  1. ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ

 

   Օրենքի առաջին գլուխը վերաբերվում է կարգավորման ընդհանուր դրույթներին։ Սահմանվելու են նոր օրենքի կարգավորման առարկան, առողջապահական օրենսդրության շրջանակը, վավերացված միջազգային պայմանագրերի դրույթների ազգային օրենդրության գերակայությունը։ Սահմանվելու են օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները, ընդ որում նորացվելու են գործող օրենքի սահմանումները ժամանակակից մոտեցումների հիման վրա, ավելացվելու են մի շարք նոր հասկացություններ, որոնք ներկայումս կիրառվում են, բայց որևէ իրավական ակտով սահմանված չեն և հաճախ իրարամերժ և հակասական մեկնաբանությունների առարկա են դառնում։

Նույն գլխում հստակեցվելու են առողջապահության բնագավառում պետական քաղաքականությունը որպես հանրության առողջության պահպանում և բարելավում,  մարդու առողջության պահպանման իրավունքի իրականացում և պաշտպանություն,  բժշկական  ծառայությունների անվտանգության, արդյունավետության և որակի ապահովում և բարելավում, բժշկական  ծառայությունների մատչելիության և հասանելիության ապահովում, հիվանդությունները կանխարգելելու, վաղ հայտնաբերելու, ախտորոշելու ու բուժելու պետական աջակցության ցուցաբերում:

Ամրագրվելու են պետական քաղաքականության հիմնական սկզբունքները` սահմանելով, որ այն`

  1. հանրության առողջությունը հասարակության զարգացման և ազգային անվտանգության գործոն է,
  2. մարդու բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքի ապահովումն է,
  3. հանրային առողջության պաշտպանության համար պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների և անհատների գործունեության և փոխգործակցության ապահովումն է,
  4. առողջության առաջնային պահպանման ծառայությունների հիմքի վրա անհատներին և ընտանիքներին առավել մատչելի և արդյունավետության վրա հիմնված բժշկական ծառայությունների կազմակերպման առաջնահերթությունն է,
  5. հիվանդությունների կանխարգելման, բնակչության հիգիենիկ և համաճարակային անվտանգությունն է,
  6. սոցիալապես անապահով ու առանձին խոցելի խմբերի առողջության ապահովման գերակայությունն է,
  7. սոցիալապես ոչ խոցելի, սակայն ազգային անվտանգության ապահովման առումով կարևոր խմբերի, այդ թվում երեխաների, վերարտադրողական տարիքի կանանց առողջության ապահովման գերակայությունն է
  8. 8. առողջապահության բնագավառում հավասարության և սոցիալական արդարության ապահովումն է,
  9. քաղաքային և գյուղական բնակավայրերում առողջապահական կազմակերպությունների և բժշկական ծառայությունների հասանելիության համաչափ զարգացման և հանրության առողջության ցուցանիշների բարելավման ապահովումն է:

   Օրենքի նախագծում առանձին հոդվածներով սահմանվում են առողջության պահպանման և բժշկական օգնության ու սպասարկման հիմնական սկզբունքները և  առողջության պահպանման առաջնահերթությունները։

   Այս գլխում սահմանվում է  առողջապահության բնագավառի լիազոր մարմինը և, որ այն յուրաքանչյուր հինգ տարին մեկ անգամ մշակում է և ներկայացնում է կառավարության հաստատմանը բնագավառի զարգացման ռազմավարությունը, ինչպես նաև հանրային քննարկման է ներկայացնում ռազմավարական ծրագրի իրականացման արդյունքների վերաբերյալ ազգային զեկույցը։                                            

   Օրենքի նախագծի երկրորդ գլուխը սահմանում է առողջապահության բնագավառում պետական կառավարումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության` պետական կառավարման լիազոր մարմնի իրավասությունը, Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունը և  լիազորությունները։           

   Օրենքի նախագծի երրորդ գլխում սահմանվում են առողջապահության բնագավառում իրականացվող գործունեությանն ուղղված հանրության առողջության պահպանմանը և ամրապնդմանը,  անհատական և հանրային առողջապահական ծառայությունների տրամադրմանը, հիվանդությունների կանխարգելմանը, ախտորոշմանը, բուժմանն ու առողջության վերականգնմանը, բուժաշխատողների մասնագիտական գիտելիքների և կարողությունների, պրակտիկ ունակությունների, ինչպես նաև շարունակական մասնագիտական զարգացմանը, առողջության պահպանման նոր առաջադեմ մեթոդների ու տեխնոլոգիաների ներդրման սկզբունքները:

   Օրենքի նախագծի չորրորդ գլխում սահմանվում է, որ առողջապահության բնագավառում իրականացվող բժշկական օգնություն և սպասարկման ձևերը և մակարդակները։ Բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման ձևերը հետևյալն են․ հիվանդանոցային,  արտահիվանդանոցային և շարժական: Սահմանվում են կազմակերպման ձևերի նպատակները։

           Սահմանվում է առողջապահության բնագավառում իրականացվող բժշկական օգնություն և սպասարկման մակարդակները         ըստ ծառայությունների մատուցման մասնագիտական ծավալների, սահմանվում է ըստ բժշկական օգնության և սպասարկման մակարդակների մատուցվող ծառայությունների սահմանափակումները և բոլոր մակարդակներում կազմակերպման առանձնահատկությունները և սահմանափակումները։

Սահմանվում է բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման մակարդակները՝ հաշվի առնելով բնակչության խտությունը, աշխարհագրական դիրքը, կլիմայական պայմանները, հասանելիությունը և այլ հանգամանքներ:

          Սահմանվում է բժշկական օգնության և սպասարկման իրականացման համար ներկայացվող պարտադիր սանիտարական և համաճարակաբանական նորմերի մշակման, հաստատման և կիրառման պարտադիր պահանջները:

   Նախագծի հինգերորդ գլխում սահմանվում են առողջապահության բնագավառում լիցենզավորման պարտադիր պահանջը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները և դրանց ներկայացվող պարտադիր պահանջներն ու պայմանները լիազոր մարմնի առաջարկով ՀՀ կառավարության հաստատման պահանջը։

   Օրենքով սահմանվում է, առողջապահության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացման լիցենզիան տրվում է 7 տարի ժամկետով, որից հետո նույն գործունեությունը շարունակելու համար սահմանվում է վերալիցենզավորման պարտադիր պահանջ։

   Առանձին դրույթով սահմանվում է, որ լիազոր մարմինը կմշակի օրինակելի զարգացման ծրագրի ձև, երկարաժամկետ ռազմավարություն, որը կներառի ընդհանուր կառավարմանը, ծառայությունների որակի բարելավմանը և հանրային առողջապահական վտանգների դեմ իրականացվող գործողություններին, ինֆեկցիաների վերահսկմանը, ֆինանսական կառավարմանը և կադրային հագեցվածությանը, դեղերով,

  • Քննարկվել է

    13.02.2018 - 01.03.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 19898

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Աննա Մարդանյան

28.02.2018

Հարգելի՛ գործընկերներ, Շնորհավորում եմ «ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ հայեցակարգի մշակման կապակցությամբ և մաղթում սահուն ու արդյունավետ ընթացք հետագա վերամշակումների, քննարկումների և օրենքի նախագծի մշակման ընթացքում: Ստորև ներկայացնում եմ հետևյալ առաջարկները. ա) սահմանել վերարտադրողական բժշկության բուժման ծրագրի իրավական և Էթիկական չափորոշիչները՝ ներառելով բուժման ծրագրի բնույթն ու պարունակությունը, վերարտադրողական բժշկության համակարգում բուժաշխատողներին ներկայացվող պահանջները, ինչպես նաև հաստատությունների ենթակառուցվածքային միավորների կառուցվուծվածը, ֆունկցիոնալ-կազմակերպչական գործառույթները, որակական նորմերն ու դրանց վերահսկման կարգը։ բ) մարդու առողջական վիճակի ու բժշկական միջամտության մասին իրազեկված լինելու և բժշկական միջամտության համաձայնություն տալու կամ դրանից հրաժարվելու իրավունքն արտահայտող միջազգային իրավական նորմերի և էթիկական սկզբունքների լիակատար ապահովման համար անհրաժեշտ է նաև ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ օրենքի նոր նախագծում հստակ դրույթներ նախատեսել ինչպես բժշկական միջամտության իրականացման, այնպես էլ առողջ մարդու պատվաստման միջազգային նորմերին համապատասխանող «Տեղեկացված համաձայնագրի» կնքման մասին: Բարին ընդ ձեզ: Հարգանքներով, Աննա Մարդանյան «Առողջապահության օրենսդրություն և էթիկա», «Առողջապահության կազմակերպում» հավատարմագրված մասնագետ

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

18.02.2018

Հարգելի գործընկերներ, ՀՀ անկախության տարիներից ի վեր ՀՀ առողջապահության համակարգում իրականացված բարեփոխումերի շրջանակներում ընդունվել են դրա կառավարմանն ուղղված բազմաթիվ օրենքներ, կառավարության որոշումներ, ՀՀ ԱՆ հրամաններ ու այլ գերատեսչական իրավական նորմատիվ ակտեր: Ներկայում ոլորտը կարգավորվում է մոտ 10 մասնագիտական բնույթի օրենքներով, 30 հարակից բնույթի օրենքներով եւ ավելի քան 40 կառավարության որոշումներով, ՀՀ առողջապահության նախարարի և այլ նախարարների հետ համատեղ հրամաններով: Դրանք տարիների ընթացքում ենթարկվել են բազմակի փոփոխությունների, ինչը շատ հաճախ հանգեցնում է տարընթերցումների, թյուրըմբռնումների, ինչու չէ նաեւ հակասությունների: Դրանք լուրջ խոչընդոտներ են ոլորտը պատշաճ մակարդակով կառավարելու գործում: Հետեւաբար, վաղուց էր հասունացել «Առողջապահության մասին» միասնական օրենք ունենալու խնդիրը: «Առողջապահության մասին» ՀՀ օրենքի նախագծի տարբեր տարբերակների վրա աշխատել են ոլորտի բազմահմուտ շատ մասնագետներ ու փորձագետներ: Ահա հենց այդ տեսակետից պետք է նշել, որ ներկայացված ու քննարկվող «Առողջապահության մասին» ՀՀ օրենքի (այսւհետ սույն տեքստում՝ Օրենք) հայեցակարգը (այսւհետ սույն տեքստում՝ Հայեցակարգ) բավականին հաջողված է: Այդուհանդերձ դա կարիք ունի հետագա մասնագիտական քննարկումների: Վերոհիշյալի համատեքստում կարծում ենք, որ Օրենքն իր բնույթով պետք է լինի Օրենսգիրք, որտեղ կներառվեն ներկայում գործող առողջապահության ոլորտի բոլոր օրենքների, բացառությամբ «Դեղերի մասին» ՀՀ օրենքի, դրույթները: Դրանց ընթացքում Հայեցակարգը այնպես պետք է լրամշակվի, որպեսզի դա հաշվի առնի երկրում եւ տարածաշրջանում ներկա զարգացումներն ու գերակայությունները: Կարծում եմ, որ այդ օրենքը պետք է բավարարի հետեւյալ պահանջներին. 1. Օրենքը պետք է բխի աշխարհում առողջապահության զարգացման ներկա միտումներից ու գերակայություններից, 2. Օրենքի հենքը պետք է լինի մարդակենտրոն առողջապահության համակարգն ու դրան ուղղված իրավահարաբերությունների կարգավորումը, 3. Օրենքը ուղղված պետք է լինի ՀՀ քաղաքացու առողջ ապրելու իրավունքի ամբողջական իրացմանն ու դրա ապահովմանը: Վերոհիշյալի համատեքստում մեր կազմակերպությունը Հայեցակարգի վերաբերյալ իր դիտարկումները, մեկնաբանություններն ու առաջարկությունները ժամանակին ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի նիստի քննարկմանը, ինչը նույնպես կից ֆայլով ուղարկվում է օրինագծին հեղինակին: Այդուհանդերձ, հարկ ենք համարում այս պաշտոնական կայքում հանրայնացնել մեր տեսակետը, ներկայացնելով մեզ հետաքրքրող ու հուզող մի շարք հետեւյալ հարցերը. 1. Հայեցակարգում մշտապես հիշատակվում են ԵԱՏՄ կարգավորումները: Չգիտես ինչու չեն հիշատակվում ԵՄ կարգավորումները: Պատրաստվում եք արդյոք նախագիծը համապատասխանեցնել նաեւ ԵՄ-Հայաստան համաձայնագրի դրույթներին: 2. Հայեցակարգի 2-րդ բաժնում պետք է հղում տալ նոր իրավիճակը բնութագրող մարտահրվերներին, մասնավորապես ՀԶՆ-2030 օրակարգ ՄԱԿ փաստաթղթով նախատեսված ՀԶ նպատակներին եւ ԵՄ-Հայաստան համաձայնագրի դրույթներին: 3. ՀՀ կառավարության 2014 թ. սեպտեմբերի 22-ի արձանագրային որոշմամբ սայմանված է ՔՀԿ-ների հետ համագործակցության ռազմավարությունը: Սակայն դրանով նախատեսված միջոցառումները կամ չեն կատարվում կամ պարզապես որոշումից պարբերաբար հանվում են: Ւնչ ուղիներ եք տեսնում ՔՀԿ-ների հետ առողջապահոթւյան ոլորտում համագործակցության մասին: Չեք կարծում, որ այդ մասին նույնպես պետք է նշվի Հայեցակարգում: 4. ՀՀ սահմանադրությամբ նախատեսված է առողջապահության ոլորտում նպատակային ծրագրերի իրականացումը: Դրան համահունչ այդ մասին նշված է նաեւ քննարկվող Հայեցակարգի 10-րդ էջում: Սակայն վերջերս ընդունվեց կառավարոթւյան որոշում՝ դրանք վերանվանելու թե փոխարինելու մասին: Այդտեղ հակասություններ չեք տեսնում: Եվ եթե կան հակասություններ, ապ Հայեցկարգում այդ նպատակային ծրագրերի մասին պետք է նշվի առավել հստակ ու համոզիչ: Ընդ որում, դրանք, ինչպես նախկինում, այնպես էլ ապագայում պետք է ներկայացվեն «ՀՀ պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի հետ մեկտեղ: Եվ դա նապայման պետք է ամրագրվի Օրենքում: 5. Հանրային առոջության պահպանման մասին բաժիններում (18-22 էջեր) հատկապես պետք է խոսվի ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ հրամայականի մասին: 6. ՀՀ վարչապետը իր պաշտոնավարման սկզբում այսպիս միտք արտայհայտեց. «Առողջ ապրելակերպը պետք է վարակի նման տարածել երկրում:»: Այդ մասին կարծեք թե ամբողջական մոտեցում չկա նախագծում: Ինչ եք կարծում այդ բնագավառում ՔՀԿ-ների հետ համագործակցության մասին: 7. Նախագծի 4-րդ էջում հստակ նշված է առողջության՝ որպես մարդու կարեւորագույն իրավունքի մասին: Այդ կապակցությամբ այդ թեզերը պետք է կապել նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության եւ ՄԱԿ «Տնտեսական, մշակութային ու սոցիական իրավունքների մասին» դաշնագրի դրույթներին: 8. Ընդ որում, վերոհիշյալի համատեքստում Հայեցակարգում պետք է սահմանել դրույթներ ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ մասին և ոչ թե՝ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՇՏԱՐԱՐԻ: 9. Բժշկա-սոցիալական փորձաքննության մասին խոսելիս անպայման անդրադարձ պետք է կատարվի այդ ոլորտում ներկայում գործող կոռուպցիոն երեւյթների մասին եւ լուծումներ առաջարկել դրանց վերացման ուղղությամբ: 10. Հայեցակարգում խոսվում է բժշկական արտադրատեսակների շրջանառության կարգավորմանն ուղղված միջոցառումների մասին: Նախ, անհրաժեշտ է հստակեցնել այդ տերմինը: Եվ ապա ճիշտ է խնդիրը բարձրացված, սակայն հենց այսօր կարելի է փոփոխել այդ ուղղությամբ մի շարք որոշումներ: Այսպես շտապ փոփոխություններ պետք է իրականացնել Կառավարության 2017թ. հոկտեմբերի 5-ի թիվ N 1317-Ն որոշման մեջ, որտեղ նշված են այն ապրանքատեսակները, որոնց նկատմամբ կիրառվում է ԱԱՀ արտոնություն: 11. Վերոհիշյալին զուգահեռ Հայեցակարգում պետք է ամրագրվեն դրույթներ ու հոդվածներ այն մասին, որ երկրում բժշկական տեխնիկան ու բժշկական նշանակության ապրանքները (ԲՆԱ) պետք է օրենքով սահմանված կարգով ստանան պետական գրանցում եւ դրանց համապատասխան էլ ենթարկվեն ստուգման դրանց շրջանառության բոլոր փուլերում: Ընդ որում, այդ գործառույթները պետք է հանձնարարվեն ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Է.Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների գիտա-փորձնական կենտրոնին»: Դրանց շրջանառության վերահսկումը պետք է իրականացնեն ՀՀ ԱՆ մասնագիտացված կառույցները: 12. Ինչ է նախատեսվում Հայեցակարգով բժշկա-տնտեսագիտական ստանդարտների մշակման եւ ըստ այդմ բժշկական ծառայությունների գների սահմանման մասին: Կարծում ենք, որ դրանք պետք է մշակվեն առավել արագ տեմպերով եւ մաս դառնան առողջապահության ֆինանսավորման քաղաքականությանը: Այդ ստանդարտների հիման վրա պետք հաշվարկվեն առողջապահական ծառայությունենրի գները, որոնք էլ հիմք կդառնան ապահովագրական փոխհատուցումների համար: 13. Խիստ անհրաժեշտ է, որպեսզի ոլորտում սահմանվի առողջապահական ծառայությունների գների կարգավորման կարգ: Դրանց հիմքում կլինեն բժշկա-տնտեսագիտական ստանդարտները: 14. Հայեցակարգում անպայմանորեն պետք է սահմանել դրույթներ բժիշկների բժշկական պրակտիկայի ապահովագրության մասին: Այդ առումով կարծում ենք, որ պետք է օրենքով սահմանել բժշկական պրակտիկայիվ ապահովագրության հիմնադրամի ստեղծում: Այդ հիմնադրամին սահմանված կարգով մուծումներ կկատարեն օրենքով սահմանված կարգով բժշկական պրակտիկայով զբաղվող անձինք: Իսկ վերջիններիս սխալների համար կփոխատուցվի հենց այդ ապահովագրական հիմնադրամի միջոցներից եւ ոչ թե ՀՀ պետական բյուջեից: 15. Կարծում ենք, որ այս մոդելը օրինակելի կդառնա նաեւ դտական պրակտիկայով զբաղվող բոլոր մակարդակների դատավորների ու դատախազների-մեղադրողների համար: Ակնհայտ է այն փաստը, որ դրանց մի մասի կողմից կայացրած ապօրինի դատական ճիռներով ՀՀ քաղաքացիների նկատմամբ կիրառվում են վարչական ու քրեական պատասխանատվության միջոցները, որոնք վերջիններիս կողմից բողոքարկվում են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Վերջինիս կողմից այդ բողոքները հիմնականում բավարարվում են եւ ի վերջ դրա ընդդեմ Հայաստանի որոշումներով ՀՀ պետական բյուջեից փոխհատուցվում են ապօրինի պատասխանատվության ենթարկված ՀՀ քաղաքացիները: Կարծում ենք, որ այդ փոխհատուցումը պետք է լինի ոչ թ եՀՀ պետական բյուջեի, այլ հենց առաջարկվող Դատավորների ապահավագրական հիմնադրամի միջոցներից: Հարգանքով, Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ

Տեսնել ավելին