Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

«....»    ...............   2018թ.   N    -Ն

 

«ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՈՒՆ»  ՓԱԿ  ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ  ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի

N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասը, 60-րդ, 61-րդ, 67-րդ և 68-րդ հոդվածները, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասը, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 62-րդ հոդվածի 7-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

 

  1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ենթակայության «Ընդունելությունների տուն» փակ բաժնետիրական ընկերությանը՝ սեփականու­թյան իրավունքով իրեն պատկանող՝ քաղաք Երևան, Մաշտոցի պող. թիվ 47 հասցեում գտնվող` 6803644.7 հազար դրամ գնահատված արժեքով անշարժ գույքը՝ 5727,2 քառ.մետր մակերեսով շենք-շինությունները և դրանց օգտագործման ու սպասարկման համար հատկացված 1,379152 հա հողամասը (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայական N 2288457 տրված 25.04.2008թ.)՝ համաձայն N1 հավելվածի, մասնակի հատուցմամբ (իրական արժեքից ցածր արժեքով)՝ 66803.4 հազար դրամ արժեքով, օտարել Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության:
  2. Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքը ձեռք բերելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից 2018 թվականի 1-ին եռամսյակում հատկացնել 66803.4 հազար դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների ձեռքբերում» հոդվածով):
  3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N1717-Ն որոշման N11 հավելվածում կատարել լրացումներ` համաձայն N2 հավելվածի: 
  4. Սույն որոշման 5-րդ կետի 1)-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Ընդունելությունների տուն» փակ բաժնետիրական ընկերությունը (գտնվելու վայրը՝ ք.Երևան, Մաշտոցի 47, պետական գրանցման համարը՝ 273.120.02817):
  5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

1)  սույն որոշման 2-րդ կետում նշված գումարը ստանալուց հետո 15-օրյա ժամկետում ապահովել օտարման պայմանագրի կնքումը և գույքի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը,

2)    սույն որոշման 5-րդ կետի 1)-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո 30-օրյա ժամկետում ապահովել ք.Երևան, Մաշտոցի պող. թիվ 47 հասցեի անշարժ գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը:

3) «Ընդունելությունների տուն» փակ բաժնետիրական ընկերու­թյան լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծել լուծարման հանձնաժողով՝ դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավար­ման վարչության (երկու անդամ՝ հանձնաժողովի նախագահ և անդամ-քարտուղար), Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկա­մուտ­ների կոմիտեի (մեկ անդամ) ներկայացուցիչներին,

4) լուծարման հանձնա­ժողովի ստեղծումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Ընդունելությունների տուն» փակ բաժնետիրական ընկերու­թյունում գույքագրման աշխատանքների իրականացումը և համապատասխան փաստաթղթերի և գույքի, այդ թվում՝ դրամական միջոցների, արժեթղթերի և գույքային իրավունքների հանձնումը լուծարման հանձնաժողովին:

  1. Սահմանել, որ՝

1) պայմանագրի նոտարական վավերացման ծախսերն ենթակա են իրականացման «Ընդունելությունների տուն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին, իսկ պայմանագրի կնքումից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության միջոցների հաշվին:

2) «Ընդունելությունների տուն» փակ բաժնետիրական ընկերու­թյան պարտատերերի հետ հաշվարկներն ավարտե­լուց հետո դեբիտորական պարտքերի և այլ պահանջների իրավունքները վերապահվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:

3) «Ընդունելությունների տուն» փակ բաժնետիրական ընկերու­թյան պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքի առկայության դեպքում այն հանձնվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

  • Քննարկվել է

    09.02.2018 - 25.02.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական գույքի կառավարում

  • Նախարարություն

    Պետական գույքի կառավարման կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1329

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Թամազ Սահակյան

23.02.2018

Համաձայն որոշման նախագծի ընկերության գործունեությունն է միջոցառումների կազմակերպումը, հյուրանոցային ծառայությունների մատուցումը: Սակայն նշվում է ընկերության տարեց-տարի վնասաբերության մասին, ինչպես նաև ՀՀ պետական բյուջեից ընկերությանը տրամադրվող հատուցումների մասին: Հյուրանոցային ծառայությունները ՀՀ-ում ամենաշահութաբերներից մեկն են, իսկ ցանկացած տիպի միջոցառումներ Երևան քաղաքի կենտրոնում կազպակերպելու համար ցանկացողները բազմաթիվ են: Հարց է առաջանում. ինչու է վարչությունը թույլ տվել իր կողմից տնօրինվող բաժնետոմսերով ընկերության վնասաբեր գործունեությունը շարունակաբար, ինչու համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվել ընկերության գործունեությունը բարելավելու համար, և ինչու չի կատարվել ՀՀ վարչապետի (մասնավորապես՝ 2017թ-ի մայիս ամսին հնչեցվածը) բոլոր վնասով աշխատող պետական ընկերությունների տնօրեններին խիստ պատասխանատվության կանչելու (առնվազն աշխատանքից ազատելու) ուղղակի հանձնարարականը:

Թամազ Սահակյան

23.02.2018

Համաձայն նախագծի 1-ին կետի Ընդունելությունների տուն ընկերության գնահատված արժեքը կազմել է 6.8 մլրդ ՀՀ դրամ, սակայն առաջարկվում է ընկերության գույքի մի մասը (հավելվածում նշվածը) օտարել 66.8 մլն դրամով ՀՀ-ին, ի դեմս ՀՀ ԿԱ վարչությանը: Հայտնի է, որվյալ ընկերությունը համարվել է մասնավորեցման (ՀՀ օրենքով հաստատված) / պետական գույքի կառավարման ծրագրի (ՀՀ կառավարության որոշմամբ ընդունված ) օբյեկտ, այսինքն տվյալ ընկերությունը, որպես գույքային միավոր, կարող էր օտարվել ցանկացած ներդրողի՝ ապահովելով պետական բյուջեի զգալի դրամական ներհոսք, այնուհետև նաև՝ ներդրումներ, ինչը ներկայիս կառավարության հիմնական թիրախն է և հիմնական քննադատության առարկան: ՈՒստի անհրաժեշտ է մինչև տվյալ որոշման ընդունումը հիմնավորել թե ինչու է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունը պետությանը, հասկանանք նաև՝ Հայաստանի քաղաքացիներին, հասցնում առնվազն 6.7 միլիարդ ՀՀ դրամի վնաս (գույքի գնահատված արժեքի և գույքի օտարման արժեքի տարբերության չափով):

Նենսի Գևորգիան

09.02.2018

Առաջարկում եմ հիմնավորման մեջ մանրամասն դրույթներ նախատեսել ընկերության ակտիվների և հատկապես պարտավորությունների մասին: Հակառակ դեպքում, եթե պարզվի, որ ընկերությունն ունի ավելի մեծ պարտավորություններ, քան նշված տարածքը պետությանն անցնելուց հետո ընկերության մնացած ակտիվներն են, ապա ի հայտ կգան կանխամտածված սնանկության հատկանիշներ:

Տեսնել ավելին