Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ կառավարությունում

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹ

Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունների համաձայն որոշ արարքներ քրեական պատասխանատվության դաշտից կտեղափոխվեն վարչական պատասխանատվության դաշտ, իսկ որոշներն էլ՝ քաղաքացիաիրավական: Նախագծերի փաթեթի ընդունման դեպքում իրավական հիմքեր կստեղծվեն գործարարության զարգացման և խրախուսման, քրեական օրենսգրքի բեռնաթափման, ցածր հանրային վտանգավորություն ունեցող արարքների ապաքրեականացման և քրեադատավարական ռեսուրսների խնայողության համար:

  • Քննարկվել է

    06.02.2018 - 22.02.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Տնտեսական, Քրեական օրենսդրություն

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Հանրային քննարկում

22.02.2018 15:54

Երեւան 0010, Մ.Մկրտչյան 5

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8414

Տպել

Առաջարկներ`

Լիանա Բաբաջանյան

09.02.2018

Անթույլատրելի է Քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի ապաքրեականացումը, քանի որ խոսքը վերաբերվում է ոչ միայն ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից վարկը ոչ նպատակային օգտագործելուն, այլև պետության, ի դեմս՝ պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների կամ այլ պետությունների կողմից տրամադրված վարկերի օգտագործելուն: Ընդհակառակը, օրենսդրությունն պետք է միտված լինի նման վարկերի օգտագործման նկատմամբ վերահսկողության ուժեղացմանը: Իսկ այն հանգամանքը, որ նման հոդվածներով հարուցված քրեական գործեր չկան կամ գրեթե չկան, ևս պայմանավորված է պատասխանատվության խստությամբ:

Artur Vardanyan

07.02.2018

Քանի որ 191-րդ հոդվածը վերաբերվում է նաև պետական վարկերին ու պետական կորուստներին` անհրաժեշտ է այն թողնել որպես քրեորեն պատժելի արարք` նման արարքները չխրախուսելու համար: 198, 207 հոդվածները կարող են ուղղակիորեն կապված լինել մարդկանց առողջության հետ, քանի որ կեղծ գովազդի արդյունքում, մարդիկ կարող են օգտագործել սխալ ներկայացված նյութեր և ապրանքներ: Իսկ կեղծ ալկոհոլի ստեղծումը դա կարող է դառնալ նույնիսկ մահվան պատճառ: Խնդրում եմ այս հոդվածները թողնել քրական օրենսգրքում:

Տեսնել ավելին