Հիշել նախագիծը

««ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

Նախագծով նախատեսվում է որակավորման հանձնաժողովում ընդգրկվող գնահատողի հինգ տարվա գնահատողի աշխատանքային փորձի շեմը նվազեցնել՝ դարձնելով երկու տարի, նպատակ ունենալով հանձնաժողովի աշխատանքներին ներգրավել գործող գնահատողների առավել լայն շրջանակ։

Նախագծով նախատեսվում է նաև գնահատողի որակավորման քննությանը մասնակցելու համար Օրենքով սահմանված վերջին վեց ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպություններից որևէ մեկի անցկացրած վերապատրաստման դասընթացին մասնակցելու և համապատասխան հավաստագիր ստանալու պահանջը վերացնել, որը թույլ կտա խուսափել ինքնակարգավորվող կազմակերպությունների կողմից դասընթացների ընթացքում հնարավոր սուբյեկտիվ մոտեցումներ ցուցաբերելու ռիսկերից։

  • Տևողություն

    17.04.2024 03.05.2024
  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Կադաստր

  • Նախարարություն

    Կադաստրի կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 799

Տպել

Առաջարկներ`

Հմայակ Հակոբյան

25.04.2024

Ամփոփելով, ուզում եմ նշել, որ Գնահատման ոլորտը վերջին տարիներին հասել է որոշակի բարձր մակարդակի, գնահատողների, գնահատման կազմակերպությունների և նրանց կատարած աշխատանքի հանդեպ արդեն իսկ կա որոշակի վստահություն, որի մակարդակը գնալով աճում է։ Որոշակի վստահության աճ է նկատվում նաև գործող ինքնակարգավորվող կազմակերպության հանդեպ։ Այս ամենին հասել ենք բոլորիս (թե լիազոր մարմնի աշխատակիցների, թե գնահատողների) քրտնաջան, նվիրված և անշահախնդիր աշխատանքի արդյունքում։ Իրականում Օրենքը կարիք ունի լավարկման, սակայն Օրենքի Ձեր ներկայացրած փոփոխությունները կբերեն ոլորտի դեգրադացման։ Այսօր լիազոր մարմնի ղեկավար կազմում (բաժնի պետ և բարձր) չկա որևէ պաշտոնյա, որը տեղյակ է կամ տիրապետում է ոլորտի խնդիրներին, ուստի, վերոնշյալ ձեռքբերումները պահպանելու և ավելացնելու համար անհրաժեշտ է Օրենքի փոփոխությունները քննարկել բացառապես ոլորտի փորձառու և բանիմաց մասնագետների հետ և չառաջնորդվել նեղ անձնական շահերով: Առաջարկում եմ Օրենքում կատարվող փոփոխությունների նախագիծը մինչ ՀՀ կառավարություն ուղարկելը կազմակերպել բովանդակային քննարկում ոլորտի մասնագետների հետ, ինչը չի արվել մինչ նախագիծը այս հարթակում տեղադրելը։

Tigran Grigoryan

25.04.2024

Ոլորտի կարգավորման և վերահսկման մեջ մեծ դերակատարում ունեցող 2 կարևորագույն հանձնաժողովների անդամների ընտրության նկատմամբ առավել մեղմ պահանջներ սահմանելու որոշմամբ հեղինակազրկվում են այդ հանձնաժողովները և հետագայում կարող են հանգեցնել լուրջ խնդիրների: Հիմնավորումը թե գործող կարգավորումը հնարավորություն չի տալիս նոր հանձնաժողովներ ձևավորել չի համապատասխանում իրականությանը, քանի որ այս պահին կան գործող 40ից ավել 5 տարվա փորձ ունեցող գնահատողներ: Ավելին, անհրաժեշտություն կա այդ փորձը սահմանել 7 կամ 10 տարի: Ինքնակարգավորվող կազմակերպությունների նկատմամբ պահանջները մեղմացնելը ևս չի բխում ոլորտի կարգավորման շահերից, հակառակը, հարցականի տակ է դնում որևէ ԻԿԿ-ի ինքնաֆինանսավորմամբ գործունեություն ծավալելը:

Հմայակ Հակոբյան

25.04.2024

Առաջարկում եմ նաև Օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասը «3. Գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպության անվանումը պետք է ներառի, ինքնակարգավորվող կազմակերպություն բառերը կամ «ԻԿԿ» հապավումը:» հեռացնել:

Տեսնել ավելին

Թողնել առաջարկ

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: