Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ կառավարությունում

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 6-ի N 1098-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«___» _________ 2024 թվական N __ -Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023  ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ  6-Ի N 1098-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

   Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33–րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

     1․Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 6–ի «Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական ծրագիրը հաստատելու մասին» N 1098–Լ որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

     1)Որոշման նախաբանը «21-րդ մասը» բառերից հետո լրացնել «, «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասը» բառերով,

     2)Որոշման հավելվածի (այսուհետ՝ Հավելված) 2-րդ, 17-րդ և 37-րդ կետերում 2024 թիվը փոխարինել 2025 թվով,

     3)Հավելվածի 4-րդ կետում 1000 քառ. մետր բառերից հետո լրացնել (ներառյալ) բառը,

     4)Հավելվածի 11-րդ կետում 2023 թիվը փոխարինել 2024 թվով և կամ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից նախարարությանը գումար հատկացնելու բառերը հանել։

     2․Սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետը տարածվում է մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա։

     3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

  • Քննարկվել է

    01.04.2024 - 16.04.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 757

Տպել