Հիշել նախագիծը

««Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1442-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1667-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին»» Կառավարության որոշման նախագծեր

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

-----    ------------------ -ի   2024 թվականի   N------ Ն

                           

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N1442-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

      Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝  Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի «Սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման, ինչպես նաև անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների (արտադրանքի) արտահանման, ինչպես նաև պետական սահմանի անցման կետերում մաքսային մարմինների կողմից սահմանային պետական վերահսկողության իրականացմանկարգը սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի N 1228-Ն և 2005 թվականի նոյեմբերի 9-ի N 1901-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1442-Ն որոշման՝
  • Հավելվածի

ա. 27-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 5-րդ  ենթակետով.

«5) Սևանա լճից ձկան և խեցգետնի (ինչպես վերամշակված, այնպես էլ չվերամշակված)  արտահանման դեպքում՝ նաև Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական  մարմնի՝ շրջակա միջավայրի նախարարության, կողմից տրամադրված արդյունագործական որսի չափաքանակների համապատասխանությունը հավաստող փաստաթուղթ, ինչը տրամադրվում է արտահանող կազմակերպությանը՝ շրջակա միջավայրի նախարարություն դիմումը ներկայացնելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:»,

բ. 28-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3.1 ենթակետով.

«3.1 Սևանա լճից ձկան և խեցգետնի դեպքում (ինչպես վերամշակված, այնպես էլ չվերամշակված)՝ բեռի ծագումը հավաստող փաստաթուղթ է հանդիսանում նաև Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառներում տարածքը տնօրինողի կողմից տրված արդյունագործական որսի չափաքանակների վերաբերյալ տեղեկանքը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի «Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների վերականգնման, պահպանման, վերարտադրման, ինչպես նաև դրանց պաշարների որոշման, ձկան և խեցգետնի արդյունագործական որսի քանակների, ձևերի և կազմակերպման կարգը սահմանելու մասին» N 1667-Ն որոշման:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ         

        ՎԱՐՉԱՊԵՏ                                                                                                     Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

« __ »  _________  2024 թվականի N _____ - Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1667-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով ՝ Կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի «Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների վերականգնման, պահպանման, վերարտադրման, ինչպես նաև դրանց պաշարների որոշման, ձկան և խեցգետնի արդյունագործական որսի քանակների, ձևերի և կազմակերպման կարգը սահմանելու մասին» N 1667-Ն որոշման՝
  • N 3 հավելվածի 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4.1 և 4.2 ենթակետերով.

«4.1 Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի կազմակերպման նպատակով տարածքը տնօրինողի կողմից ամենօրյա ռեժիմով տրամադրվում է ձկնորսին տեղեկանք տվյալ օրում իրականացված արդյունագործական որսի վերաբերյալ՝ համաձայն Ձև 4-ի:»,

«4.2 Տեղեկանքը համարվում է արդյունագործական որսի օրինականությունը հավաստող փաստաթուղթ և վաճառքի դեպքում տրամադրվում է գնորդին և համարվում է պարտադիր պահանջվող փաստաթուղթ Սևանա լճում ձկան և խեցգետնի (ինչպես չվերամշակված, այնպես էլ՝ վերամշակված) ծագման սննդամթերքի իրացման/վաճառքի և արտահանման դեպքում:»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Ձև 4

Տեղեկանք

(Արդյունագործական որսի չափաքանակների վերաբերյալ)

Որսի իրականացման ժամկետ

Անցակետի համարը

Որսված ձկան զանգվածը

(կգ)

Իրավաբանական անձի և Լիազոր մարմնի հետ կնքված պայմանագրի համարը

Ձկնորսի և  իրավաբանական անձի հետ կնքված պայմանագրի համարը,

Ձկնորսի անունը,ազգանունը,հայրանունը

 

 

 

 

 

 

 

 

Տեղեկանքը կազմեց՝ ————————————————————————

                                  ( անուն,ազգանուն,հայրանուն,պաշտոնը, կնիքը, ստորագրությունը )

 

«   » ———————  2024թ.

 

 

 

 

 

 

ՎԱՐՉԱՊԵՏ                                                                                    Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

«     » --------------------------- 2024թ.

ք.Երևան                       

  • Քննարկվել է

    28.03.2024 - 18.04.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բնապահպանություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 763

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ