Հիշել նախագիծը

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 2-ի N 1085-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ   ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

 

 

«      » -------------- 2024թ. N       - Ն

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1085-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

      Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի  34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի  Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 2-ի «Պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային կազմի զինծառայողների (ներառյալ` ծառայության ընթացքում կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչում ստացած և պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու մասին պայմանգիր չկնքած զինծառայողների), ինչպես նաև ռազմաուսումնական կամ ոստիկանական ուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների և սովորողների դրամական ապահովության կարգը և չափերը սահմանելու մասին» N 1085-Ն որոշման 2-րդ հավելվածի 4-րդ կետի աղյուսակում «100 000» թիվը փոխարինել «150 000» թվով:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ                     Ն. Փաշինյան

2023թ.

Երևան

  • Քննարկվել է

    26.03.2024 - 11.04.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 580

Տպել

Առաջարկներ`

Արտեմ Պետրոսյան

26.03.2024

Առաջարկում եմ ՊՆ-ում զինվորական կրտսեր պաշտոններ ունեցող ծառայողների աշխատավարձը լինի կրկնակի բարձր պարեկների աշխատավարձից, զինվորի կատարած գործն անգնահատելի է` առնվազն պաշտպանում է արտաքին թշնամուց վտանգելով իր կյանքը։

Տեսնել ավելին