Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Տիգրան Սարաֆյան 01.02.2018 15:56:13 ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆօրենքի նախագծի Հոդված 5-ի 1-ին մասի 2-րդ ենթակետը հստակեցման կարիք ունի ՀՀ կենտրոնական բանկի մասով, քանի որ ԿԲ-ն պետական միջոցներից բացի տնօրինում է նաև սեփական միջոցներ, պարտավորություններ և այլ միջոցներ: Ընդունվել է ի գիտություն: Նախագծում կատարվել են փոփոխություններ, որոնց արդյունքում ներկայացված առաջարկությունը կորցրել է իր արդիականությունը: